Փաշինյանն ունի՞ երաշխիք, որ գործարքն ընդդեմ Հայաստանի ու Արցախի չէ

Տարիներ առաջ, երբ Ռուսաստանը զենքի մատակարարման գործարքներ են կնքում Ադրբեջանի հետ՝ հայաստանյան ներքաղաքական դաշտն ալեկոծվում էր:
Մշտապես հնչեցվել են կարծիքներ, թե այդ ինչ ռազմավարական դաշնակից է Ռուսաստանը, եթե զինում է Ադրբեջանին:

Այժմ Ռուսաստանը զինում է Թուրքիային, մի երկրի, որը Ադրբեջանին եղբայրական երկիր համարելով՝ աջակցում է ղարաբաղյան խնդրում՝ արդեն 2 տասնամյակից ավելի փակ պահելով Հայաստան-Թուրքիա սահմանը:

Որքանով է Հայաստանին հետաքրքրում այն փաստը, որ հակաօդային պաշտպանության С-400 (S-400) համակարգերի շուրջ ռուս-թուրքական պայմանավորվածություններն են այս օրերին իրականացվում: Այս հարցը նաև ուղղակիորեն առնչվում է Հայաստանի շահերին ու մեր երկրի անվտանգության ապահովմանը:

Արդյոք հաշվի են առնվել բոլոր մարտահրավերը՝ այս համատեքստում:
Հիշեցնենք, որ С-400 համակարգերի 2,5 միլիարդ դոլար արժողությամբ գործարքը Ռուսաստանն ու Թուրքիան կնքեցին դեռ 2017 թվականին, ընդ որում՝ գործարքի մի մասը Անկարան վճարելու է ի հաշիվ Կրեմլի կողմից հատկացված վարկի: Անցած ուրբաթ Ռուսաստանը սկսեց С-400 համակարգերի մատակարարումը Թուրքիա: Անկարայի մոտ գտնվող «Մյուրթեդ» ավիաբազայում վայրէջք կատարեց ռուսաստանյան արդեն 14-րդ օդանավը՝ բեռնված С-400 համակարգի մասերով:

Արևմուտքի ու Ռուսաստանի շահերն ուղղակիորեն բախվում են Հարավային Կովկասում: ՆԱՏՕ-ի հիմնական գործընկերը տարածաշրջանում Վրաստանն է, որտեղ էլ մեծանում է ՆԱՏՕ-ի և Միացյալ Նահանգների ռազմաքաղաքական ինստիտուցիոնալ ներկայացվածությունը։

Հայաստանի դաշնակից համարվող և Հայաստանի հետ նույն ռազմաքաղաքական դաշինքի՝ ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ հանդիսացող Ռուսաստանը շարունակում է մեծածավալ սպառազինություն մատակարարել Երևանի հետ փաստացի պատերազմական վիճակում գտնվող կամ տասնամյակներով Հայաստանի հետ սահմանը փակած երկրներին՝ Ադրբեջանին ու Թուրքիային:

Այսինքն, Բելառուսից ու Չինաստանից հետո Թուրքիան երրորդ երկիրն է, որին Կրեմլը վաճառել է С-400 համակարգեր: Այդ սպառազինության վաճառքի նպատակով Մոսկվան ներկայում բանակցում է Հնդկաստանի հետ:

ՀՀ Ազգային անվտանգության տեսանկյունից անհրաժեշտ է, որպեսզի հստակ սահմանվեն մեր պետության շահերը:

Արդյոք Փաշինյանը Պուտինի հետ օրինակ քննարկել է Թուրքիային հակաօդային պաշտպանության С-400 (S-400) համակարգեր մատակարարելու թեման: Հայաստանն ունի երաշխիք, որ համակարգերը մի օր չեն կիրառվի ընդդեմ Հայաստանի, կամ՝ որ Ռուսաստանը մի օր չի որոշի Ադրբեջանին նմանատիպ համակարգերով «երես տալ»

Թամար Բագրատունի

դիտվել է 1687 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am