Ինչ է փոխվել մեկ շաբաթում, ինչու է ԿԲ-ն դեմ գնացել կառավարությանը

Անցյալ շաբաթվա կառավարության նիստում հավանություն տրվեց ֆիզիկական անձանց բանկային ավանդների երաշխավորված գումարի շեմը բարձրացնելու վերաբերյալ նախագծին: Դրանով նախատեսվում է 2 մլն դրամով բարձրացնել: Դրանով առաջարկվում էր «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարել և երաշխավորված ավանդի գործող սահմանաչափերը երկու անգամ բարձրացնել: Առաջարկ ներկայացվել էր կառավարության կողմից դոլարիզացիայի դեմ պայքարի համատեքստում` ՀՀ դրամով երաշխավորված ավանդների սահմանաչափի ավելացնելով 2 միլիոն ՀՀ դրամի չափով:

Եվ ահա որոշման ընդունումից մեկ շաբաթ անց Կենտրոնական բանկը մտափոխվել է և որոշել է ներկայացնել մեկ այլ նախագիծ, նախորդ նախգծի ընդունման ոչ նպատակահարմարության մասին. «Այդուհանդերձ սահմանաչափի փոփոխումն այս պահին նպատակահրմար չենք համարում»,- նշված է նոր նախագշի հիմնավորման մեջ:
«Գործող սահմանաչափերի ցանկացած, այդ թվում՝ Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը պետք է հիմնավորվի մի շարք հաշվարկներով և վերլուծություններով, որոնք իրականացվում են առնվազն հինգ տարին մեկ անգամ: Ընդ որում, նշված ժամանակահատվածում վերանայման պահանջը բխում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հան-րապետության օրենքի 19-րդ հոդվածից: Նշված ժամանակահատվածը սահմանելն ինքնանպատակ չէ այն առումով, որ այն հնարավորություն է տալիս ավանդային շուկայի ծավալների հնարավոր փոփոխության պայմաններում գնահատել երաշխավորված սահմանաչափերի փոփոխման անհրաժեշտությունը»,- նշվում է ԿԲ հիմնավորման մեջ:
Կենտրոնական բանկը նաև ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել համապարփակ վերլուծություն՝ երաշխա-վորված ավանդների սահմանաչափերի, այդ թվում՝ առաջարկվող չափով վերանայման նպատակահարմարության գնահատման համար՝ հիմքում դնելով այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են երաշխավորված ավանդի առավելագույն չափի և մեկ շնչին ընկնող ՀՆԱ հարաբերակցությունը, բանկային համակարգում երաշխավորված ավանդ ունեցող ավանդատուների ընդհանուր թվի մեջ երաշխավորված ավանդի չափը գերազանցող ավանդատուների թվի կշիռը, Հայաստանի Հանրապետության բանկային համակարգում ֆիզիկական անձանց բանկային ավանդների ընդհանուր գումարի մեջ երաշխավորված ավանդների գումարի կշիռը, ինչպես նաև երաշխավորված ավանդի սահմանաչափերի հաշվարկման նպատակով կիրառվող միջազգայնորեն ընդունված այլ ցուցանիշներ։
«Հաշվի առնելով, որ 2020 թվականին նախատեսվում է իրականացնել երաշխավորված ավանդի չափի վերանայման գործընթաց, առաջարկում ենք ներկայումս ձեռնպահ մնալ սահմանաչափերը փոփոխելուց»,- կառավրությանը հիմնավորել է Կենտրոնական բանկը:

Ասվածի մեջ, անշուշտ, տրամբանություն կա, սակայն անհասկանալի է, թե ինչպես էր նախորդ որոշումն ընդհանրապես հաստատվել: Ինչ է, մի շաբաթ առաջ չգիտեի՞ ն, որ 2020-ին համալիր վերլուծություն է արվելու: Կարծես թե աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1598 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am