Թուրքիայի զինուժը պատասխան հարված է հասցրել
Թուրքիայի զինուժը պատասխան հարված է հասցրել Սիրիայում ԴԱԻՇ-ի դիրքերին սահմանամերձ Քիլիսի հրթիռակոծությունից հետո, տեղեկացնում է Reuters-ը: Հարվածի արդյունքում, անվտանգության ծառայության տվյալներով, Քիլիսում չորս մարդ է զոհվել: Հիշեցնենք, որ Քիլիսը սահմանակից է Սիրիայում ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող տարածքին:
