ՆԱՏՕ-ի անդամը պատահմամբ բացահայտել է ԱՄՆ միջուկային զենքի պահման վայրերը

ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի պաշտպանության և անվտանգության կոմիտեի կանադացի անդամ Ջոզեֆ Դեյը «Միջուկային զսպման նոր դարաշրջա՞ն. արդիականացում, սպառազինությունների հսկողություն և դաշնակիցների միջուկային ուժերը» զեկույցում պատահմամբ բացահայտել է այն վայրերը, որտեղ պահվում են ամերիկյան 150 միավոր միջուկային զենքերը: Այդ մասին գրում է Washington Post-ը։
Ըստ այդմ՝ միջուկային զենքը գտնվում է 6 բազայում ՝ Kleine Brogel Բելգիայում, Büchel Գերմանիայում, Aviano և Ghedi-Torre Իտալիայում, Volkel Նիդերլանդներում եւ Ինջիրլիք՝ Թուրքիայում։
Դեյի պնդմամբ՝ զեկույցում օգտագործվել է միայն բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունը: