Հարձակվել են ռեստորանի վրա, որտեղ թուրք դիվանագետներ են գտնվել. կան զոհեր (լուսանկար)

Իրաքյան Քրդստանի մայրաքաղաք Էրբիլում ռեստորանի վրա, որտեղ Թուրքիայի հյուպատոսության աշխատակիցներ են գտնվել, զինված հարձակում է իրականացվել, հայտնում է թուրքական NTV հեռուստաալիքը:
Հարձակման հետևանքով առնվազն երկու մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է: