Սպանվել է ԻՊ-ի հրամանատարներից մեկը
Իրաքի քրդական ուժերը` ԱՄՆ հատուկ ծառայությունների աջակցությամբ, սպանել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման հրամանատարներից մեկին: Ինչպես տեղեկացնում է BBC-ն` Իրաքյան Քուրդիստանի անվտանգության խորհրդի թվիրթերյան էջում հաղորդվում է, որ Սալման Շաբիբ ալ-Ջեբրուին, ով հայտնի է Աբու Սաիֆ անունով, սպանվել է Մոսուլից հարավ ընկած քաղաքում իրականացված գործողությունների ժամանակ: Սաիֆի հետ ահացել են նրա երկու ենթակաները: Արշավն իրականացվել է ուղղաթիռների օգնությամբ:
