Ներիշխանական գզվռտոց․Սորոսի հերթական պարտությունը

Աշխատանքի և սոցիալական ծառայության նախարար Զարուհի Բաթոյանի հրամանով աշխատանքից ազատվել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող Սոցիալական ապահովության ծառայության պետի տեղակալ Արսեն Օհանյանը։ Այս ազատումն ուշագրավ է՝ հաշվի առնելով Արսեն Օհանյանի <<սորոսական>> ծագումնաբանությունը: Տեւական շրջան է լրատվամիջոցներն անդրադառնում են աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տիրող իրավիճակին:
Օրերս դեռեւս պաշտոնյա Արսեն Օհանյանը Ֆեյսբուքով հայտարարեց, թե պետական համակարգում ներքին լարվածություն կա:
Մասնավորապես, լարվածություն կար ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի և նրա տեղակալ Արսեն Օհանյանի, ինչպես նաև ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի հարաբերություններում։ Վերջիններս սոցիալական ցանցերում պարբերաբար գրառումներ էին անում, որ Սուրեն Ղամբարյանը ծառայությունում անառողջ մթնոլորտ է ստեղծում։ Սուրեն Ղամբարյանը, սակայն, հրաժարվում էր մեկնաբանել իրավիճակը։ Կառույցում առկա խնդիրներին տեղյակ էր նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը։ Նա կառավարության անցած նիստին խոստովանեց, որ խնդիրը լուծում կստանա կողմերից մեկի աշխատանքից ազատմամբ։ Այդպես էլ եղավ: Սոցապծառայության պետ Սուրեն Ղամբարյանն «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ընկերն է։
Իսկ Արսեն Օհանյանը հայտնի սորոսական է, Քաղաքացու որոշում կուսակցության անդամ, Զարուհի Բաթոյանի մտերիմը: Սեպտեմբերի 4-ին սոցապնախարարության սոցապծառայության պետի տեղակալ էր նշանակվել, սակայն 2014 թվականից հետախուզվում է Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 158 հոդվածի առաջին մասի հատկանիշներով, այն է՝ գողության հոդվածով։ 2015-ին ՀՀ իրավապահ մարմինները նրան ձերբակալեցին, սակայն նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվեց ստորագրությամբ հանրապետությունից չբացակայելը: Նշանակման առաջին իսկ օրերից մամուլը գրում էր, որ սույն պաշտոնյան կոմպետենտ չէ, չի տիրապետում համակարգը, պարզապես հեղափոխության օրերին աննախադեպ ակտիվ է եղել: Ինչեւէ, Օհանյանի պաշտոնանկությունը ուշագրավ է այն առումով, քանի որ որոշումն այդ, թե ումից ազատվել, անկասկած, կայացել է Նիկոլ Փաշինյանի կաբինետում: Այն ավելի հետաքրքրական է դառնում, երբ դիտարկում ենք պաշտոնանկության ժամանակը: Ըստ էության ամսից ավել խմորումներ են ընթանում, որոնք դուրս են եկել նախարարության տիրույթից, բայց Օհանյանից ազատվելու որոշումը կայացվում է ներկայումս: Միթե այն պայմանավորված է Արեւմուտքի գնահատականներով, որոնք հնչեցին իշխանությունների՝ դատաիրավական բարեփոխումների վերաբերյալ, թե Նիկոլ Փաշինյանը իր ոճին հավատարիմ մեկ Սորոսին է հաճոյանում, մեկ Ռուսաստանին, արդյունքում նա չի կարողանում վստահելի գործընկեր գտնել:

Անի Սահակյան

դիտվել է 2521 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am