Ոչ թե քաղաքական, այլ՝ վերքաղաքական

Հայաստանի եւ Արցախի ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայաստանյան հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը տեսակետ հայտնեց, որ Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքն իրավական տեսանկյունից խնդրահարույց է. հայկական կողմը փաստացի առաջին անգամ արձագանքեց գրեթե 40 օր տեւած այդ գործընթացին, ի՞նչ եք կարծում` ի՞նչ կլինի հետայսու՝ հարցրինք «Իրավական ուղի» ՀԿ համանախագահ, Արցախի նախկին օմբուդսմեն Ռուբեն Մելիքյանին։ «Ասեմ, որ լիովին կիսում եմ Վլադիմիր Վարդանյանի մոտեցումը՝ ստորագրահավաքը վտանգներ է պարունակում թե՛ սահմանադրականության, թե՛ ղարաբաղյան բանակցություններում մեր դիրքերի թուլացման տեսանկյունից»:

Այդ դեպքում, երբ արդեն իսկ 16 հազար ստորագրություն է հավաքվել, ինչո՞ւ հայաստանյան կողմն այդքան ուշ արձագանքեց, ինչո՞ւ կանխավ չարվեց դա։ «Կդժվարանամ ասել, բոլոր դեպքերում, Վ. Վարդանյանը հայտարարությունն արել է պատեհ առիթով` խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստում»:

Կարո՞ղ ենք ասել, որ վերջին շրջանում աննախադեպ` Հայաստանի-Ղարաբաղի իշխանություններ-ընդդիմություններ տեսակետը համընկել է գոնե մեկ հարցում։ «Կարծում եմ, որ խնդիրը պետք է դիտարկել ոչ թե քաղաքական, այլ, առավելաբար, վերքաղաքական համատեքստում՝ որպես ազգային շահերը վտանգող գործընթաց, որով իրավական կարգավիճակ է տրվում մեկ այլ պետության քաղաքացուն, ինչն անընդունելի է․ որեւէ ճանաչված եւ կամ չճանաչված պետության Սահմանադրության մեջ չկա նման բան` ո՛չ Աբխազիայի, ո՛չ Օսեթիայի եւ ո՛չ էլ Կիպրոսի սահմանադրություններում, չնայած որ առաջինների դեպքում դա կարող էր առնչվել Ռուսաստանին, Կիպրոսի դեպքում` Թուրքիային»: Իրավական հանրության այս կոնսենսուսը կազդի՞ Սամվել Բաբայանի հետագա քայլերի վրա։ «Բոլոր դեպքերում ես հույս ունեմ, որ Սամվել Բաբայանի թիմում կգերակշռի պետական մտածողությունը»:

Առավել մանրամասն՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 310 անգամ
Լրահոս
Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Պակիստանում 24 մարդ է զոհվել Իրանին հարվածների դեմ բողոքի ցույցերի ընթացքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ զոհված զինծառայողների թիվը հասել է 4-ի Իսրայելը վերսկսել է ավիահարվածները Թեհրանին Մերաբ Դվալիշվիլին կասկածի տակ է դրել Արման Ծառուկյանի հաղթանակը RAF 6 մրցաշարում
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am