Աննախադեպ քայլ.30 մլն-ական դրամ փոխհատուցում` Մարտի 1-ի զոհերի հարազատներին

 

Կառավարությունը նախատեսում է 2008 թվականի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ զոհվածների հարազատներին և տուժածներին դրամական փոխհատուցում տալ: Համապատասխան նախագիծն ընդգրկված է հունիսի 18-ի կառավարության նիտի օրակարգում:
Աջակցությունը տրամադրվելու է միանվագ դրամական օգնության ձևով՝ հետևյալ չափերով՝
1) ստացած վնասվածքի պատճառով զոհված (մահացած) անձի` Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակ ունեցող անձին՝ 30.000.000 ՀՀ դրամ,
2) առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15.000.000ՀՀ դրամ,
3) առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին՝ 5.000.000ՀՀ դրամ:
Սահմանված է հատուկ կարգ և փաստաթղթերի հատուկ ցանկ, որոնք պետք է ներկայացնել արդարադատության նախարարություն` դրամական փոխհատուցումը ստանալու համար:
Աջակցության տրամադրման համար ներկայացվող դիմումին կցվում են՝
1)դիմումատուի անձը հաստատող փաստաթղթի պատճենը (ներկայացուցչի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ ներկայացվում է լիազորողի անձը հաստատող փաստաթղթի բնօրինակը և ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի պատճենը, ինչպես նաև ներկայացուցչի կարգավիճակը հավաստող փաստաթուղթը),
2) իրավահաջորդի կողմից դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով իրավահաջորդի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը, ինչպես նաև իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որով հավաստվում է զոհված (մահացած) անձի մահվան պատճառական կապը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի հետ(առկայության դեպքում),իսկ
3) առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս հասցված լինելու հանգամանքով պայմանավորված աջակցություն ստանալու նպատակով դիմում ներկայացվելու դեպքում՝ նաև առողջությանը հասցված վնասի բնույթը և ծանրության աստիճանը հաստատող դատաբժշկական փորձագետի եզրակացությունը, ինչպես նաև իրավասու մարմնի կողմից տրված փաստաթուղթ, որով հավաստվում է առողջությանը պատճառված վնասի պատճառական կապը՝ 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ ստացած վնասվածքի հետ(առկայության դեպքում),
4)դիմումատուի ցանկությամբ՝ այլ փաստաթղթեր:
Դրամական հատուցումը տրվելու է պետական բյուջեի միջոցների հաշվին:


Հայկ Դավթյան

դիտվել է 3963 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am