«Թշնամի» ներկայացնելու՝ Փաշինյանի թիմի մոլուցքը հասավ ԱՄՆ

Հուլիսի 18-ին Վաշինգտոնում կայանալիք «Կրոնի ազատության նախարարական համաժողովին» մասնակցելու նպատակով Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այցով կմեկնի ԱՄՆ։ Արտգործնախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչության փոխանցմամբ՝ Մնացականյանը համաժողովին հանդես կգա ելույթով:

Օրերս ԱԺ նախագահն ու խմբակցությունների ներկայացուցիչները մեկնեցին Ամերիկայի Միացյալ Նահանգներ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը, ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի ղեկավար, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը և ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը աշխատանքային այցով կմեկնեն ԱՄՆ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Այցի շրջանակում պատվիրակության անդամները հուլիսի 14-18-ը կլինեն Վաշինգտոնում, հուլիսի 19-21-ը՝ Բոստոնում, իսկ՝ 25-26-ը՝ Նյու Յորքում: Նրանք ԱՄՆ-ում կլինեն 12 օր: Թե կոնկրետ ինչ հանդիպումներ են նախատեսված՝ պաշտոնական հաղորդագրության մեջ մանրամասներ չեն ներկայացվում:

Մերձիշխանական մամուլն էլ այսօր սարսափած տեղեկացրել է, որ իշխանական «հակազդող այցով» Դավիթ Շահնազարյանը ևս մեկնել է ԱՄՆ, և ըստ իրենց «տեղեկությունների»՝ Շահնազարյանի այցը «անմիջականորեն կապ ունի պետական բարձրաստիճան պաշտոնյաների այցերի հետ և նպատակ ունի հակազդելու այդ այցերին, խոչընդոտելու այդ այցերի ընթացքում հնարավոր պայմանավորվածությունների ձեռք բերմանը»:

Թե այդ ինչ ծրագրեր ունեն իշխանությունները Վաշինգտոնում, որ դեռ չիրագործած արդեն իրենք որոշել են, որ իրենց թիմին ընդդիմացողները կարող են խափանել իրենց «հզոր» ծրագրերը, պարզ չէ...

Առհասարակ, Փաշինյանի իշխանությունն ունի՞ բանակցությունների օրակարգ Վաշինգտոնում, կամ՝ այս մեկ տարուց ավելի ժամանակահատվածն ինչի վրա է ծախսվել... Թե՞ ոչինչ չունեն, բայց գիտեն ում մեղադրեն՝ երբ իրենց մոտ ոչինչ չստացվի:
Միթե՞ այդքան խղճուկ է այս իշխանությունը, որ կարծում է, որ ընդդիմադիրները կարող են խափանել պետական իշխանության ծրագրերը:

Կամ՝ առհասարակ՝ որտեղի՞ց նման ստահոդ «տեղեկություններ» նրանց, թե ընդդիմադիրները դրսում իրենց դեմ են աշխատում...

Հակառակ թիմին թշնամի ներկայացնելու մոլուցքն արդեն անցել է բոլոր սահմանները Փաշինյանի ձևավորած քաղաքական մթնոլորտում:

Թամար Բագրատունի

դիտվել է 4736 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am