Ի՞նչ է մտածում մերոնց ծրագրերի մասին Պուտինը

Աշխատանքային այցով Միացյալ Նահանգներում գտնվող Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը Atlantic Council կենտրոնում իր ելույթի ընթացքում հայտարարել է, թե Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց։

«Ամերիկյան գործընկերներին տեղեկացրեցի, որ մեր տնտեսությունը վնասներ է կրում Իրանի դեմ պատժամիջոցներից, և որ մենք չենք կարող հրաժարվել Իրանից գազ գնելուց», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահը։
Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, թե Երևանը Թեհրանի հետ բանակցություններ է վարում սպառման համար գազ ձեռք բերելու նպատակով:

Իսկ ավելի վաղ՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպումից հետո է Իրանի էներգետիկայի նախարար Ռեզա Արդաքանյանը իրանական «Մեհր» լրատվական գործակալության հետ զրույցում հայտարարեց. «Իրանական գազի արտահանումը Հայաստան կարող է աճել, ներկայում բազմակողմանի բանակցություններ են ընթանում «սվոպ» տարբերակով՝ ապրանքների դիմաց գազի առաքում սկսելու համար»:

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը, անցյալ տարի Վաշինգտոնը դուրս բերելով Իրանի և վեց գերտերությունների միջև կնքված միջուկային համաձայնագրից, վերականգնել է այդ երկրի նկատմամբ տնտեսական պատժամիջոցները, նաև սպառնալով պատժել այն երկրներին, որոնք կշարունակեն Իրանի հետ տնտեսական կապեր ունենալ:
Հիմա այս իրավիճակում Հայաստանն ու Իրանը փաստորեն բանակցությունների նոր թեմա ունեն: Ավելին՝ ՀՀ Ազգային ժողովի նախագահի մակարդակով ոչ ավել, ոչ պակաս Միացյալ Նահանգներում հայտարարվել է, որ Հայաստանը չի կարող հրաժարվել պատժամիջոցների տակ հայտնված Իրանից գազ գնելուց։

Սա նշանակում է, որ իրանական գազի շուրջ բանակցությունների առումով՝ պաշտոնական Երեւանը կոնկրետ հույսեր է տածում:

Միացյալ Նահանգներում պաշտոնական Երեւանի կողմից նման արձանագրումը միանգամայն հասկանալի է: Իսկ ի՞նչ կարծիքի ունեն այս հարցով Ռուսաստանում...
Սա ՀՀ իշխանությունները հաշվե՞լ են...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1580 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am