Գործը քնել է․ուր մնացին տղերքը

Թավշյա հեղափոխությունից հետո նախկին իշխանությունների համար թավիշը դադարեց եւ իշխանությունն անցավ բիրտ գործողությունների: Աղմկահարույց մի շարք քրեական գործեր հարուցվեցին նախկինների դեմ: Հատկապես Մարտի 1-ի գործով մի աստղաբույլ ձեւավորվեց՝ Յուրի Խաչատուրով, Վահագն Հարությունյան, Միքայել Հարությունյան: Այս մարդիկ հասցրեցին պատսպարվել Ռուսաստանի ապահով տանիքի տակ: Նրանց միացավ նաեւ գեներալներից Միհրան Պողոսյանը, նա չի անցնում մարտյան իրադարձությունների գործով, մեղադրվում է պաշտոնական լիազորությունները գերազանցելու, խոշոր պետական միջոցների յուրացում կատարելու մեջ, բայց համաձայն չէ իր նկատմամբ իրականացվող արդարադատությանը, մի քանի կոշտ հայտարարություն անգամ տարածեց ու հասցրեց միանալ ընկերներին: Քրեական գործեր հարուցվեցին նաեւ Սերժ Սարգսյանի մերձավոր շրջապատի մարդկանց՝ երկու եղբայրներ Լեւոն եւ Սաշիկ Սարգսյանների, ինչպես նաեւ վերջինիս որդու նկատմամբ, նա էլ ապաստանել է Չեխիայում:

Քրեական գործեր հարուցվելուց, մեկ-երկուսին հարցաքննելուց հետո այն, ինչ եղավ այս ամենի հետ, շատ հուզիչ էր: Ակնհայտ է, որ գործերը քնցվել են, ձերբակալություններ չկան, մարդիկ վայելում են իրենց ազատությունը, Սաշիկ Սարգսյանի շրջագայություններն անգամ հայրենի իշխնություններն են թույլատրել, նա անարգել կարող է բացակայել Հայաստանից ի տարբերություն շատերի, որոնց անձնագրերն իրավապահները վերցրել են: Նյուրմբերգյան դատավարություն խոստացող իշխանությունները մոտ մեկ տարի է չեն կարողանում ոչ դաշնակից, ոչ գործընկերային պետությունների հետ փոխըմբռնման հասնել եւ վերադարձնել դատաստանից փախուստի դիմած մարդկանց: Մի կողմից Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները փայլուն են, այսքան լավ երբեւէ չեն եղել, մյուս կողմից իրականությունն այլի մասին է վկայում:

Եթե մարտիմեկյան գործերում քաղաքական տարր կարելի է գտնել, ապա Միհրան Պողոսյանը ըստ իշխանության մեղադրանքի՝ պետությունը թալանած գեներալ է, կարող են գոնե նրան վերադարձնել: Բայց Ռուսաստանը կարծես արմատական է այս հարցում եւ չի զիջում ոչ մի թիզ: Նույնը Գոնսալեսի պարագայում, սա էլ իշխանությունների ապավեն Արեւմուտքում է թաքնվում ու այստեղ էլ իշխանության ապաշնորհությունը փաստացի է նկատվում: Իսկ եթե այս ամենին գումարեն թավշյա կոռուպցիոն գործը՝ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի վերաբերյալ, ապա ամբողջական կդառնա, թե ինչով է զբաղված իշխանությունը:
Փաստն այն է, որ գործեր հարուցվելուց, մանր ու մեծ շոուներ ապահովվելուց բացի սայլը տեղից չի շարժվում, ինչը նշանակում է, որ կամ այդ գործերի տակ բան չկա, կամ էլ իշխանությունն այնքան ապաշնորհ է, որ չի կարողանում սկսած պրոցեսն ավարտին հասցնել:

Անի Սահակյան

դիտվել է 1524 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am