Ռուսաստանից Իրաքին
Իրաքը Ռուսաստանից ստացել է երեք «Սուխոյ-25» ռազմական օդանավ, ինչպես նաև այլ զինվորական տեխնիկա, գրում է iraqinews.com-ը: Լրատվամիջոցի աղբյուրի փոխանցմամբ՝ Իրաքի պաշտպանության նախարարությունը ռուսական արտադրության ռազմական օդանավերը ստացել է Ռուսաստանի հետ ստորագրված համաձայնագրի հիման վրա: Ինչպես հաղորդում է աղբյուրը՝ պաշտպանական գերատեսչությունը ստացել է նաև մի քանի տոննա ռազմամթերք:
