Իշխանությանը չի անհանգստացնում, թե այս վիճակը քանի զբոսաշրջիկի «խրտնեցրեց»

Իրատեսը գրում է.«Սևանա լճի աղետալի վիճակը բացահայտեց, վեր հանեց նախկին ու ներկա իշխանությունների վերաբերմունքն ազգային հարստության հանդեպ։ Ջուրն իր հետ ոչ միայն կեղտը ջրի երես հանեց, ուղիղ և փոխաբերական իմաստով, այլև ցույց տվեց, թե որքան անտարբեր կարող է լինել երկրի ղեկավարությունը նման հարցերում։ Բոլորին էլ ակնհայտ է, որ Սևանի կանաչելը 1-2 տարվա խնդիր չէ, սա տարիների բարձիթողի վիճակի ապացույցն է։ Նախկին իշխանությունների ապաշնորհ գործունեության հետևանքով լճի հիվանդությունն օր օրի խորացավ, ու հիմա կանգնած ենք Սևանը փրկելու խնդրի առաջ։ Սակայն դեռ մեծ հարց է՝ արդյոք անդառնալի կորուստներ չե՞ն եղել։

Բայց արի ու տես, որ այսօրվա իշխանությունն էլ նախկիների հետքերով է գնում, և անգամ իշխանության մաս դարձած պաշտոնյայի, որին անհասկանալի պատճառներով աշխատանքից ազատեցին, այս օրերի սկանդալային բացահայտումները ոչ մեկին չեն անհանգստացնում։ Հանրությունը մնացել է շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի կցկտուր բացատրությունների հույսին։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի բոցաշունչ ելույթ չի ունենում, անգամ լայվ չի մտնում, որ ասի, թե նախկինները կերան, թալանեցին Սևանը, իսկ իրենք եկել են փրկելու։ Իսկ լռությունը գիտեք, թե ինչի նշան է։

Մի կողմ թողնելով ստեղծված իրավիճակի բոլոր պատճառները՝ ընդամենն արձանագրենք, որ զբոսաշրջության այս շրջանում, երբ Սևանա լիճը ամենագրավիչ վայրն է ներգնա և արտագնա տուրիզմի համար, իշխանությունում որևէ մեկին չի անհանգստացնում, թե այս վիճակը քանի զբոսաշրջիկի, հանգստացողի «խրտնեցրեց», քանի՞սն էլի նախընտրեցին Վրաստան գնալ, անգամ այն պարագայում, որ ներքաղաքական իրավիճակն այնտեղ այնքան էլ կայուն չէ։

Երբ անիմաստ վիճակագրական թվերով ամեն անգամ հասարակությանը շեղում են, թե այսքան զբոսաշրջիկ եկավ Հայաստան, այսքան գումար ծախսեցին, մի անգամ մտածե՞լ են` իսկ ի՞նչ են «մատուցում» այդ զբոսաշրջիկին, որ ոչ միայն վախից չփախչի Սևանից, այլև դրսում Հայաստան այցելել ցանկացողների մի խմբի էլ սարսափելի բաներ չպատմի անառողջ լճի մասին։

Ինչ վերաբերում է թվերին, նախորդ շաբաթ կառավարության ղեկավարը մեծ ոգևորությամբ ու հիացմունքով հայտարարեց, թե նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում զբոսաշրջիկները 120 մլն դոլար ավելի շատ են ծախսել։ Սա հարուցեց պաշտոնյաների զարմանքը։ Դժվար չէ ընդամենը մեկ տարի հետ գնալ ու հիշել, թե նախորդ տարի այս ժամանակահատվածում ինչ էր կատարվում երկրում։

Իշխանափոխության գործընթաց էր, երկիրը քաղաքական թատերաբեմ էր դարձել, նոր-նոր էր կառավարություն ձևավորվում, և հազիվ թե որևէ զբոսաշրջիկ ցանկանար այդպիսի անկայուն երկրում իր հանգիստն անցկացնել։ Եվ այս ֆոնի վրա մարդիկ մեծ առաջընթաց են ներկայացնում այս տարվա զբոսաշրջիկների՝ Հայաստանում ծախսած փողերի չափը։ Ի՞նչ խոսք, զրոյի հետ համեմատած ցանկացած թիվ շատ մեծ ու ահռելի է թվում։ Տեսնես հաջորդ տարի Սևանա լիճ այցելած զբոսաշրջիկների թվի մասին ի՞նչ կասեն մեր իշխանությունները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 391 անգամ
Լրահոս
Պատերազմն արդեն իսկ չի ընթանում այն սցենարով, որը ծրագրել էին Թրամփը և Նեթանյահուն. Արմեն Այվազյան «Կուկուռուզ» կրծելով ու պեռաշկի ուտելով ռիսկերը ինքնուրույն չեն կառավարվում. Վահագն Սարոյան Այս երեքի ասածների մեջ գտեք մի տարբերություն, ընդհանուրը ես կասեմ. Քրիստինա Նազարյան Ո՞վ է հիմա հիշելու այս զեկույցը. Քրիստինե Վարդանյան Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Էսկալացիան Մերձավոր Արևելքում գնալով մոտեցնում է միջազգային էներգետիկ ճգնաժամը․ փորձագետ 79 արտերկրյա գործուղումների վրա քաղաքապետարանը ծախսել է 49,3 միլիոն դրամ Թրամփը կոնֆլիկտին փորձում է կրոնական ու քաղաքակրթական երանգ հաղորդել Նարկոտրաֆիկի ողնաշարը ջարդելու խոստումով իշխանության եկած Նիկոլի օրոք ավելացավ թմրամոլների թիվը Իլհամն ու Նիկոլը Թրամփին ե՞րբ են հանձնելու Խաղաղության Նոբելյան մրցանակը Պուտինը Մերձավոր Արևելքի հարցը քննարկել է Պարսից ծոցի երկրների ղեկավարների հետ Սամվել Կարապետյանն ընդունակ է իր շուրջ համախմբել ուժեղ կառավարություն․ Լևոն Տեր-Պետրոսյան Առաջարկում եմ խորհրդակցություններ սկսել և քննարկել իմպիչմենտի գործընթացը․ Դավիթ Համբարձումյան Խոշոր ու ողբերգական ավտովթար՝ Սյունիքի մարզում․ զոհ կա Գերմանիայի կանցլերը կմեկնի Վաշինգտոն Իրանը հարձակվել է Բահրեյնի նավահանգստի վրա Ինտերը հրապարակել է Հենրիխ Մխիթարյանի փոխանցումը Այաթոլլա Խամենեիի կինը ևս մահացել է Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնակատար է նշանակվել Գրոսին կոչ է արել վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին Պակիստանում 24 մարդ է զոհվել Իրանին հարվածների դեմ բողոքի ցույցերի ընթացքում Իրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ զոհված զինծառայողների թիվը հասել է 4-ի
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am