Վաղը գալու են «մերժողներին» մերժողները՝ ավելի կատարելագործված ու հուժկու գործիքներով

Իրատեսը գրում է.«Չգիտեմ՝ ինչ հրաշք է պետք, որ մի օր արթնանանք, ու մեր երկրում մերժելու էլ ոչինչ մնացած չլինի: Բոլոր երևույթները, մարդիկ, իշխանություններն ու ընդդիմությունը միմյանց մերժած լինեն, կրկնամերժած կամ հնգապատիկ մերժած ու հոգեպես վերջապես խաղաղված: Շուրջ 30 տարի մերժումների ցիկլի մեջ է Հայաստանը ու դուրս գալ չի ուզում: Արխայիկ մարդու բնավորության գիծ կարծես լինի, որ որևէ կերպ վերափոխել չի լինում: Նախ` խորհրդային կարգերն էին մերժելի, հետո` իրենց իսկ ցանկությամբ իշխանության եկած առաջին նախագահն ու նրա թիմը, այնուհետ՝ երկրորդը, հետո` երրորդը, ու այսպես շարունակ:

Ցնցումների նմանվող այս խառնաշփոթում, պարզ է, որ քաղաքական դաշտում դրական օրակարգ չի ձևավորվում, ինչը խիստ անհրաժեշտ է ոչ միայն քաղաքական դաշտի, այլև հասարակության ու մարդկանց համար առհասարակ:

Դեռ մի մերժումը չմարսած, օրակարգ է նետվում նորը, ու մարդիկ այժմ էլ մտածում են՝ ինչպես մերժել նոր մերժելին: Հայաստանյան քաղաքական դաշտի վերադասավորումից անցել է մեկ տարուց ավելի, այս ընթացքում մերժումների պակաս չի եղել: «Մերժիր Սերժին» կարգախոսով իշխանության եկածները, պատասխանատու հարցերի համար ցանկալի ու արդյունավետ լուծում չունենալով, օրակարգ են նետում նոր մերժում՝ խորհրդարանի, առանձին պաշտոնյաների, դատավորների, լրատվամիջոցների, վարորդների, շուտով գուցե բժիշկների, և այսպես շարունակ:

Ցայտնոտային ու անհասկանալի տրամաբանությամբ այս խառնաշփոթի համար մեկ դեղատոմս կա. մերժել բացասական օրակարգն ու համընդհանուր ջանքերով աշխատել դրականը գտնելու ուղղությամբ: Նորեկները, ցավոք, չեն կարողանում առաջարկել ցանկալի դրական օրակարգ, բոլոր առաջարկները կա՛մ զտում են ու իրենց հարմար ձևով խմբագրում, կա՛մ իրենցով անում գաղափարը՝ չտիրապետելով այն կյանքի կոչելու մեխանիզմներին, կա՛մ նորից մերժում:

Վստահաբար, վաղը գալու են մերժողներին մերժողները՝ ավելի կատարելագործված ու հուժկու գործիքներով, տեխնոլոգիաներով: Որպեսզի պատկերի անընդհատականությունը չշարունակվի, ու մերժողները շատ ավելի վատ վիճակում չհայտնվեն, քան ասֆալտին ինքնակամ փռվելն ու պատերին ծեփվելը, պետք է հենց այսօրվանից մտածել՝ ինչ անել դրական օրակարգ ձևավորելու առնչությամբ:

Իսկ դրա դեղատոմսը պարզ է ու հստակ՝ հայտարարել հանրային համերաշխության մթնոլորտ ձևավորելու մասին, քայլեր ձեռնարկել այդ ուղղությամբ ու դուրս գալ մերժման իներցիայից: Վերջինը, համաձայն եմ, այնքան էլ հեշտ չէ, բայց, օրինակ, «սինգապուրյան հրաշք» ունենալու համար, կարծում եմ, խիստ անհրաժեշտ է»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 693 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am