Երուսաղեմում ավտոբուս է պայթել
Երուսաղեմում ավտոբուս է պայթել: Նախնական տվյալների համաձայն` 15 մարդ վիրավորվել է:
Ինչպես հաղորդում է Meduza գործակալությունը` պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ: Ենթադրվում է, որ այն կարող է ահաբեկչական գործությության հետևանք լինել:
Բժիշկների խոսքով` տուժածներից երկուսը ծայրահեղ ծանր վիճակում են գտնվում: Պայթյունի վայրում երկու ավտոբուս և մեկ մեքենա է այրվում:
Պայթյունի ժամանակ ավտոբուսներից մեկում ուղևորներ չեն եղել: Իսրայելական ոստիկանության նախնական տեղեկություններով` հենց այդ ավտոբուսում է որոտացել պայթյունը, որից էլ տուժել են կողքով անցնող ավտոբուսի ուղևորները:
