Թուրք դիվանագետները Ռուսաստան այցելելու համար պետք է ստանան վիզաներ
Ապրիլի 18-ին թուրք դիվանագետները Ռուսաստան այցելելու համար պետք է ստանան վիզաներ, հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը: Հիշեցնենք, որ 2016թ. հունվարից Ռուսաստանը միակողմակի կարգով չեղյալ է հայտարարել Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմի մասին համաձայնագիրը: Որոշումը ընդունվել էր Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերություններում ճգնաժամից հետո, որն առաջացել էր ռուսական ինքնաթիռը թուրքական ռազմաօդային ուժերի կողմից խոցելուց հետո:
