Համ կլասիկ , համ սիրուն, բա չէ զահլա կա `մեծահասակ, փորով, քաչալ

Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանն լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ռուսաստանի կողմից դեպի Վրաստան և հակառակ ուղղությամբ կատարվող չվերթերի արգելքին՝ նշեց, որ բոլոր ավիաընկերություններին կանչել են կոմիտե և փորձել են համոզել, որպեսզի Հայաստանն օգտագործեն տարանցիկ չվերթերի տարածք, որպեսզի ուղիղ չվերթերը շատանան։ «Մենք ամեն ինչ արեցինք, որ խոչընդոտներ չստեղծենք, բյուրոկրատիա չլիներ, որ հուլիսի 8-ից չվերթները կարողանային իրականացնել Հայաստանից: Այդ պրոակտիվ աշխատանքի արդյունքն այն է, որ ընդհանրապես ուշացումներ չեն եղել, ավիաընկերությունները շատացրել են չվերթները, նոր ուղղություններ են բացել»,- ասաց նա:
Ըստ Ռևազյանի՝ այդ ուղղությամբ բոլոր փոխադրողներն իրականում շատացրել են չվերթները:
«Այդ աշխատանքի արդյունքն այն եղավ, որ նոր ուղղություներ են բացվել, և այլն։ Այդ պատճառով էլ մեր «կլասիկ» պատգամավորը, որը մտնում է լայվ, մինչև դա անելը, մեկ անգամ զանգահարեր մեզ, որովհետև երբ նա լայվ էր մտնում, այդ նույն պահին մենք հարց էինք լուծում և կարող էինք տեղեկացնել, թե ինչ քայլեր ենք անում»,- ասաց Տաթևիկ Ռևազյանը։
Հիշեցնենք, որ հունիսի 23-ին ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը կոչ էր արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսական չվերթերը Գյումրիում ավելանան։ «Երեկ Վրաստանում դեպքեր են զարգացել, ընդդիմադիր ցույցեր, և վրաց-ռուսական հարաբերությունները վատանում են։ Երեկ ՌԴ նախագահը հրամանագիր է ստորագրել, որով ռուսական ավիաընկերություններին արգելել է օդային ավիափոխադրումներ իրականացնել դեպի Վրաստան։ Այս առումով շատ կարևոր է, որպեսզի մենք կարողանանք Գյումրիի օդանավակայան բերել այդ չվերթերը»,- ասել էր է. Մարուքյանը։
Կլասիկ պատգամավորին հակադարձելուց բացի, Տաթևիկ Ռևազյանը թերևս կարող էր նաև մչի քանի կոնկրետ փաստ նշել, թե Պուտինի հայտնի հրամանագրից հետո քանի տոկոսով կամ կոնկրետ քանի հավելյալ չվերթով են ավելացել Հայաստանի օդանավակայանների թռիչքները: Ջանքեր թափելն այս դեպքում կարևոր, սակայն բավարար պայման չէ, քանի դեռ չկան կոնկրետ չափելի արդյունքներ:
Ըստ Տաթևիկ Ռևազյանի` սիրուն աղջիկ դիմելաձև, որով իրով իրեն դիմել էր Մարուքյանը, պրոֆեսիոնալ չէր. 

«Պաշտոնյան անպայման չէ, որ լինի շատ մեծահասակ մարդ, փորով, քաչալ, չգիտեմ՝ կոռումպացված: Այսինքն՝ մի քիչ սկսենք սովորել նոր կերպարին: Ես որեւէ չափանիշներին չէի համապատասխանում մինչեւ քաղավիացիա ընդունվելը, որովհետեւ ես այդ անձնավորությունը չէի, ու շատերը շատ դժվար են դա ընդունում: Մեծ տարբերություններ եմ զգում Հայաստանում եւ դրսում քննարկումների միջեւ: Երբ ես գնում եմ միջազգային տարբեր կառույցների ղեկավարների հետ շփվում եմ, լրիվ հակառակ feedback ունեմ իրենցից: Ընդհանրապես չեն խոսում գեղեցկության մասին, որովհետեւ դա պրոֆեսիոնալ չի: Իրենք թույլ չեն տա տենց բան անել»: Մասնագիտական ոլորտում մարդու արտաքինի մասին խոսելը, իսկապես ճիշտ չէ` պրոֆեսիանալ չէ: Բայց նույն ձևոով` պրոֆեսիոնալ չէ, երբ մարդը ոլորտի մասնագետ չդարձած ղեկավար է դառնում: Նաև դա է պատճառը, որ սիրուն աղջիկը դառնում է պաշտոնյաին ներկայացնելու ձևաչափ: 

 

«Օդի փողի» հետ կապված օրենքի փոփոխություն է իրականացվելու, որպեսզի այդ գումարը չգանձվի: Օդի փողը, հիշեցնենք, պետական տուրք է, որը գանձվում է ինքնաթիռի տոմս գնող ֆիզիկական անձանցից: Պայմանները, որոնց կատարման դեպքում արդեն 2020 թվականին հայտնի «Ryanair» ընկերությունը մուտք կգործի հայաստանյան շուկա, պայմանավորված յլինեն նաև այս տուրքի չեղարկմամբ:
<<Մեզ Ryanair լոուքոսթեր ընկերությունից պարզ ասել են՝ եթե այս օրենքն ընդունենք, և միաժամանակ Զվարթնոցն էլ պատրաստ լինի իր սակագները իջեցնել, նոր ուղղությունների համար զեղչեր անի, իրենք շուկա մուտք կգործեն 2020 թվականի ամռանը: Դա գրավոր էլ ունեմ»,- ասել է Ռևազյանը: Նա նշել է, որ վերջին տվյալներով ամեն ինչ նորմալ է ընթանում, և նշված ավիաընկերությունը 2020 թվականի արդեն մուտք կգործի հայաստանյան շուկա:
Օդի փողից հրաժարվելու մտադրությունն իսկապես խրախուսելի քայլ է, եթե նախաձեռնությունն արդյունք տա, որովցհետև նշված 10 հազար դրամը` մոտ 20 եվրո, հաշվարկված է ավիատոմի արժեքի մեջ:


Հայկ Դավթյան

դիտվել է 4766 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am