ՀԱՊԿ երկրների փոխարտգործնախարարները կհանդիպեն Երևանում
РИА Новости-իին ՀԱՊԿ մամուլի ծառայությունից հայտնել են,որ ՀԱՊԿ անդամ երկրների փոխարտգործնախարարները ապրիլի 19-ին Երևանում կքննարկեն արտաքին քաղաքական գործեունեության համակարգման հարցեր,որին կմասնակցի ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը, իսկ խորհրդատվությունները կնախագահի ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Խորհրատվությունների ընթացքում ենթադրվում է, որ կքննարկվեն ՀԱՊԿ որոշ հայեցակարգային փաստաթղթեր, նաև անդամ պետությունների արտաքին քաղաքականության համակարգմանը վերաբերող հարցեր»,- ասվում է ՀԱՊԿ պաշտոնական կայքում:
