Ռուսները կարող են կարդալ ամերիկյան օդանավի գաղտնիքները. Էրդողանի մեծ խաղի մեջ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը լրագրողներին ասել է, թե Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարող է հրաժարվել ռուսական S-400 (C-400) հրթիռային համակարգերը գնելու համար Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելուց կամ հետաձգել դրանք և ստեղծված վիճաբանությունում գտնել «ոսկե միջինը»:

Haberturk-ի փոխանցմամբ՝ Էրդողանը խոսել է ամերիկյան դաշնային մի օրենքի կիրառումից հրաժարվելու կամ հետաձգելու մասին, որը կոչվում է «Պատժամիջոցների ակտի միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու օրենք»: Ըստ «Ազատության»՝ դաշնային այդ օրենքով պատժամիջոցներ են սահմանված Իրանի, Հյուսիսային Կորեայի և Ռուսաստանի հանդեպ: Թուրքիան կարող է համալրել այդ երկրների շարքը:

Աշխարհի զարգացած 20 երկրների առաջնորդների՝ Ճապոնիայում վերջերս կայացած հանդիպմանը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ինչ-որ չափով մեղմ էր խոսել ռուս-թուրքական գործարքի մասին՝ ասելով, թե Անկարան S-400 համակարգերը Մոսկվայից գնում է, որովհետև Միացյալ Նահանգների նախկին վարչակազմը հրաժարվել էր Թուրքիային վաճառել ամերիկյան Patriot հրթիռները: «Հիմա չեմ կարծում, թե Թրամփը նույն կարծիքին է, ինչ նա ասաց ամբողջ աշխարհի մամուլի առաջ», - երեկ ասել է Ռեջեփ Էրդողանը:

Bloomberg-ը, վկայակոչելով իր աղբյուրները, երեկ գրել էր, թե առաջիկա օրերին ԱՄՆ-ը Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կսահմանի: Ըստ հրապարակման՝ Թրամփի խորհրդականները պատժամիջոցների երեք տարբերակ են մշակել և սպասում են նախագահի հաստատմանը: Դեռևս պարզ չէ, թե տարբերակներից որը կընտրվի:

Հիշեցնենք, որ հուլիսի 12-ից սկսած Թուրքիան ստանում է S-400 հրթիռային համակարգերի մասերը: Անկարայի մոտ գտնվող ավիաբազայում երեկ վայրէջք կատարեց առաջին խմբաքանակի մատակարարումներն իրականացնող արդեն յոթերորդ օդանավը:

Երեք օր անընդմեջ օդանավերը Թուրքիա են բերում S-400 հրթիռային համակարգերը:
Անկարայի դեմ պատժամիջոցների սպառնալիքներից բացի, վերջին շրջանում ամերիկացի պաշտոնյաները հնարավոր են համարել Թուրքիայի հետ F-35 ռազմական օդանավերի գործարքի չեղարկումը: Թուրքիան չի կարող մասնակցել F-35-ի արտադրական պրոցեսներին, ինչպես նաև Թուրքիային չեն վաճառվի այդ օդանավերը՝ չնայած պատվերին:

Մինչդեռ Էրդողանն ասել է, թե Թուրքիան ավելի քան 100 F-35 է պատվիրել, և հույս է հայտնել, որ Վաշինգտոնը պատվերը չի խզի: Պենտագոնը հայտարարել էր, որ S-400 համակարգերը սպառնալիք են օդանավերի համար, եթե երկուսն էլ լինեն նույն տարածաշրջանում:

Պարզվում է, սակայն, որ խնդիրը պարզունակ չէ, որ, օրինակ՝ ռուսական հրթիռը կարող է խոցել ամերիկյան օդանավը: Բայց ռուսական համակարգը կարող է կարդալ ամերիկյան օդանավի գաղտնիքները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3408 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am