Սրված իրավիճակ՝ վրաց-ադրբեջանական հարաբերություններում

Ադրբեջանի հետ 446կմ ընդհանուր սահմանի մեկ երրորդ մասը կազմող և տասնյակ պատմական հուշարձաններ ներառող «Դավիթ Գարեջի» վանական համալիրի շուրջ իրավիճակը նախօրեին կրկին սրվել է, երբ ադրբեջանցի սահմանապահները հեռացրել են համալիրում գտնվող բոլոր սրբապատկերները և փոխանցել դրանք Վրաստանի սահմանապահ զորքերի զինծառայողներին:
Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ադրբեջանական կողմը պնդել է, որ վանական համալիրը գտնվում է Ադրբեջանի տարածքում և այնտեղ սրբապատկերներ լինել չեն կարող: Միջադեպից հետո «Դավիթ-Գարեջի» են ժամանել վրացական մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները` պարեկություն սահմանելով վանական համալիրի հարևանությամբ:
Մինչ այդ՝ սահմանապահների գործողություններն ուղեկցվել են տեղացիների հետ բախումներով: Ըստ համացանցում տարածված տեսանյութերի համալիրի հարևանությամբ բնակվող վրացիները փորձել են կանխել ադրբեջանական ուժայինների կողմից սրբապատկերների տարհանումը՝ հնչեցնելով հայհոյանքներ, վիրավորական արտահայտություններ:
Ինչպես հաղորդել է «Ազատությունը»՝ միջադեպի կապակցությամբ հատուկ հայտարարությամբ է հանդես եկել Վրաստանի ներքին գործերի նախարարությունը՝ կոչ անելով տեղում հերթապահող ակտիվիստներին, տեղացիներին զերծ մնալ իրավիճակը սրելուց և թույլ տալ մասնագետներին զբաղվել իրավիճակի հանգուցալուծմամբ: Ի պատասխան՝ Ադրբեջանի իշխանությունները արտգործնախարարություն են կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին և բացատրություններ պահանջել ադրբեջանցի սահմանապահներին վիրավորելու միջադեպի կապակցությամբ: Ադրբեջանական կողմը, սակայն, չի պարզաբանում՝ ինչու են տարհանվել սրբապատկերները:
«Ցավով նշում ենք, որ նման գործողությունները հակասում են Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերության ոգուն և տեղի ունեցածը գնահատում ենք սադրանք, որն ուղղված է երկու երկրների միջև հակասություններ առաջացնելուն», - ասված է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության տարածած հայտարարությունում: Պաշտոնական Բաքուն նաև պահանջել է հետաքննել տեղի ունեցածը, համապատասխան քայլեր ձեռնարկել և այդ մասին տեղեկացնել ադրբեջանական իշխանություններին:

Երկու երկրների միջև տասնամյակներ շարունակ կռվախնձոր դարձած վանական համալիրի շուրջ իրավիճակը սրվել է անցած ապրիլին, երբ ադրբեջանական իշխանությունները սահմանափակեցին վրաց ուխտավորների մուտքը համալիր` այդ քայլը պատճառաբանելով անվտանգության նկատառումներով: Որոշ ժամանակ անց պարզվեց, որ ադրբեջանական իշխանությունները դեպի վանական համալիր տանող նոր ճանապարհ են կառուցում: «Սեփական տարածքում շինարարական աշխատանքների իրականացումը ցանկացած պետության ինքնիշխան իրավունքն է», - հայտարարել էր Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը՝ վրացիների շրջանում դժգոհության նոր ալիք բարձրացնելով, որը ժամանակ առ ժամանակ տեղի բնակիչների և ոստիկանների միջև բախումներով էր ուղեկցվում:

Մինչդեռ վրացական կողմը պնդում է, որ 6-րդ դարում կառուցված համալիրը իր պատմական տարածքն է և վրաց ժողովրդի կրոնական ու մշակութային ժառանգության մի մասը: Ադրբեջանցիները իրենց հերթին համալիրն անվանում են Քեշիքչիդագ՝ այն համարելով կովկասյան ալբանացիներին պատկանող կոթող:

Վրաստանի և Ադրբեջանի՝ հարյուրավոր կիլոմետրեր ձգվող սահմանի գրեթե կեսը դեռ հստակեցված չէ, չնայած որ այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում 90-ականներից: Ամիսներ առաջ կողմերը կրկին պայմանավորվել են վիճելի հատվածները վերջնականապես սահմանազատել և սահմանագծել՝ պարբերաբար բռնկվող վեճերին վերջ դնելու համար, սակայն գործընթացը առայժմ տեղից չի շարժվում:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1536 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am