«Ուշքի բերել թուրք դաշնակիցներին».Լավրովի կոչը ԱՄՆ-ին
«ԱՄՆ-ը պետք է ուշքի բերի իր թուրք գործընկերներին, որոնք մինչ օրս խոչընդոտում են միջսիրիական բանակցություններին քրդերի մասնակցությանը:Այստեղ հիմա գլխավոր խնդիրը,- դա արդեն գաղտնիք չէ, մենք այդ մասին խոսւմ ենք,- իրապես ներկայացուցչական ընդդիմադիր պատվիրակության ապահովումն է: Դա ենթադդում է, որ մեր ամերիկացի գործընկերները պարզապես պետք է ուշքի բերեն իրենց թուրք դաշնակիցներին, որոնք նախկինի պես շարունակում են միայնակ խոչընդոտել «Սիրիայի քրդերի ժողովրդավարական միություն» կուսակցության պատվիրակության մասնակցությանը բանակցություններին»,- ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
