Հիմա Վահեն ու Նիկոլայն են իրավաբա՞ն, թե Վենետիկի հանձնաժողովն է հակահեղափոխական

Սահմանադրական դատարանի շուրջ թնջուկի իրավական լուծումը գտնվեց։ Վենետիկի հանձնաժողովը հրապարակել է փաստաթուղթ, որտեղ անդրադարձ կա նաև Նիկոլ Փաշինյանի՝ դատական իշխանության հետ կապված վերջին գործողություններին։ Խոսքը` ինչպես դատավորներին վեթթինգի ենթարկելու մասին է, այնպես էլ՝ ՍԴ-ում, ըստ իշխանականների, տիրող «ճգնաժամի»:

Հանձնաժողովը փաստում է, որ Նիկոլ Փաշինյանն ու իր վայ իրավաբան-սահմանադրագետները սխալ են, նրաց հայտարարություններն ու գործողությունները՝ հակասահմանադրական։ Վենետիկը նախեւառաջ արձանագրել է, որ դատարանները շրջափակելու վարչապետի կոչը պայմանավորված է եղել ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հետ։ «Նախկին նախագահ Ռ. Քոչարյանին անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու դատարանի որոշումից հետո վարչապետ Փաշինյանը կոշտ քննադատության ենթարկեց դատարաններին, կոչ արեց իր կողմնակիցներին արգելափակել դատարանների մուտքերը, ինչպես նաև խոսեց դատարական իշխանության նորացման մասին: Հանձնաժողովի նախագահ Բուքիքիոն վարչապետին ուղղված իր նամակում, թեև ընդունեց, որ կա անվստահություն դատարանների նկատմամբ, սակայն պնդեց, որ բոլոր ձեռնարկված միջոցները պետք է իրականացվեն Սահմանադրությանը և միջազգային չափանիշներին համապատասխան»,– մասնավորապես, նշված է փաստաթղթում։

Սա նշանակում է, որ հանձնաժողովն ընդունում է, որ Քոչարյանի նկատմամբ իրականացվող գործողությունները ոչ թե իրավական, այլ քաղաքական են։ Մինչդեռ հիշում ենք` Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելուց հետո Նիկոլ Փաշինյանը կոչ արեց նախ շրջափակել դատարանների մուտքերը, այդ կոչը ֆիզիկապես իրականացրեցին անգամ իր պատգամավորները, ինչի իրավունքը չունեին, քանի որ Սահմանադրությունը երաշխավորում է իշխանության երեք ճյուղերի միջեւ անկախությունը եւ դա դիտարկվեց որպես օրենսդիր եւ գործադիր իշխանության կողմից ճնշում դատարանների նկատմամբ, ապա, երբ չորս կողմից դատապարտող հայտարարություններ հնչեցին, Փաշինյանը թողեց պաշարումը եւ դատավորներին սպառնաց վեթթինգով։ Նիկոլ Փաշինյանի սպառնալիքը փորձեցին իրավական փաթեթավորում տալ նրա թիմակիցները եւ իշխանական իրավաբան-փաստաբանները, Լիլիթ Մակունցն անգամ հայտարարեց, որ վեթթինգի նախագիծը պատրաստ է,իհարկե, հետո հետ կանգնեց իր խոսքից, ասաց, թե պատրաստում են, բայց բոլորը միաբերան պնդում էին, որ ոչ թե Քոչարյանի գործով է պայմանավորված դատարանների ու դատավորների դեմ սկսված արշավը, այլ դատական իշխանությունում տիրող իրավիճակի, իբր այդ իշխանությունը գտնվում է նախկինների ազդեցության տակ։ Ու սա այն պարագայում, երբ Փաշինյանը հայտարարում էր, թե որ դատավորն է գլխից ձեռք քաշել, որ իմ ասածը չանի։ Ասել կուզի՝ եթե Փաշինյանն ասեր, որ այլեւս անաչառ վճիռներ պետք է կայացնել, առանց զանգերի ու միջնորդությունների, որ դատավորը ձեռք կքաշեր իր աշխատանքից։ Ինչեւէ, Վենետիկի հանձնաժողովը ողջամիտ չի համարել նաեւ ինքնահռչակ ՍԴ նախագահ Վահե Գրիգորյանի առաջարկած ՍԴ դատավոր–անդամ բառախաղը։

«Վերանայված սահմանադրության 213 հոդվածը, այդուհանդերձ, հստակ և աներկբա սահմանում է, որ մինչև սահմանադրական փոփոխությունները ուժի մեջ մտնելընշանակված ՍԴ նախագահը և անդամները պետք է շարունակեն պաշտոնավարել մինչև2005 թվականի սահմանադրությամբ նշված իրենց լիազորությունների ժամկետի ավարտը:Անհանգստացնող է, որ դատավորի այս հայտարարությունը ողջունվել է խորհրդարանիկողմից և կա գործող դատավորների մանդատների նկատմամբ միջամտության վտանգ»,–նշել է հանձնաժողովը։

Այսքանից հետո Նիկոլ Փաշինյանին, Վահե Գրիգորյանին եւ հատկապես Նիկոլայ Բաղդասարյանին, ով Գրիգորյանի ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակվելուց հետո ինքնավստահ պնդում էր, որ, իսկապես, ճիշտ է Վահե Գրիգորյանը, ՍԴ-ում կա ճգնաժամ, անդամը դատավոր չէ ու պետք է նոր թեկնածուներ առաջադրել, ՍԴ անդամներին էլ ուղարկել տուն, մնում է խորհուրդ տալ այլեւս չխոսել իրենց իրավաբան լինելու մասին, այլապես, եթե իրենք իրավաբան են, ապա Վենետիկի հանձնաժողովն է հակահեղափոխական ու օր առաջ քայլարշավ պետք է սկսել ու պաշարել նաեւ այդ կառույցը։

Անի Սահակյան

դիտվել է 2244 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am