Ամեն ինչ անում են ,որ այս իշխանությունը վերածվի Հանրապետականի,Նիկոլ Փաշինյանն էլ դառնա Սերժ Սարգսյան. Արմինե Օհանյան

Հարցազրույց «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի հետ:/Մաս 2-րդ/

-Ծեծ ու ջարդ,մեքենա պայթեցնել,դատական հայցեր,ամեն ինչ տեսել է:

Բազմաչարչար Հայկ Սարգսյանի թեմային գանք,միանգամից մի քանի հայցեր է ներկայացրել,ամբողջ ասուլիսը ձեզ նվիրեց, եզրեր տեսնո՞ւմ եք նախորդ իշխանության և այսօրվա գործիչների միջև,ասում էին,որ գենրալներից,շմայսներից ազատվեցինք ,բայց ինչ նոր տիպ է առաջ գալիս:

-Ես մի տեսակ չէի ուզենա շատ այդ տղայի վրա կենտրոնաալ,ինքը 26 տարեկան է և իմ երեխաներից ավելի փոքր է…

-Այդքան փոքր ու այդքան…

-Նատաշա…. չէի ուզենո,որ ինքն ինձ իրեն թշնամի դիտեր:

-Բայց չափահաս է:

-Չափահաս է,պատգամավոր է,մանդատ ունի ձեռքին,ամբիոն ունի :

-Կարող է խոսել և անգամ դասեր տալ,իր ընկերուհիներին հրավիրել նախագահական էքսկուրսիայի և զբաղեցնել նախագահի աթոռը:Համեմատեցին այն իրավիճակի հետ, երբ վարչապետը տեսավ ,որ դրոշը մի փոքր թեքված էր, ինչ արեց մքասատան աշխատողի հետ,այս անգամ էլ էինք սպասում արձագանքի:

-Երևի զբաղված էր այցերով ,ես ճիշտն ասած մի քիչ հույս ունեմ,որ մեր երիտասարդ պատգամավորները կհասունանա ,ինչ-որ բաներ կսովերեն նաև իրենց սխալներից,մի քիչ էլ կնայեն ետ պատմության դասեին,կտեսնեն ,թե ով է հաջողության հասել նման գործելաոճ որդեգրելու դեպքում, Շմայսն է,Թոխմախի Մհերն է ,գեներալ Մանվելն է այդ վիճակում,բոլորն էլ ինչ -որ ձևով պատժվել են իրենց վարքի համար,լրատվամիջոցների դեմ հայցեր հարուցելու համար:

Հիշել էի,որ Սեյրան Օհանյանի կինը մեր դեմ հայց էր նարկայացրել ,մենք 2 տարի դատական պրոցեսի մեջ էինք,մասնակիորեն դատարանը բավարարել էր իրենց հայցը ,որովհետև դատավորը ասում էր ՝Պաշտապանության նախարարն է դիմացը կանգնած, Ռուզաննա Խաչատրյանը մի հաղթական ստատուս էր գրել ՝այսպես կպատժվեն բոլոր նրանք ,ովքեր մեր դեմ դուրս կգան,բայց հիմա նայենք,թե որտեղ է Սեյրան Օհանյանը ,ես կարծում եմ,որ իրենց անկումը սկսվեց հենց մամուլի դեմ արշավից:Բոլորին նույնն է սպասվում ,պետք չէ քամու,անձրևի,արևի դեմ պայքարել,դա նույնն է:Լրատվամիջոցների դեմ պայքարը նման է բնության երևույթների դեմ պայքարին:

-Ասում եք՝ժամանակը կգա ,պատանիներ են կհասունան,չնայած պետք է հասուն լիենին ընտրվելուց առաջ:Եթե համեմատենք,հանրապետակնները ասում էին՝Սերժ Սարգսյանը անփոխարինելի է,բոլոր իրադարձությունները,ճանապարհները մեր դռան մոտով են անցնում,տեսնենք այդ շենքն էլ կմնա,թե ոչ,անհամեստության չափաբաժին կա և տեսանք,թե ընդամենը 2 տարվա մեջ ինչ եղավ,հիմա այս նորաթուխ պատգամավորները հայտարարում են՝մենք 40 տարի մնալու ենք իշխանության:

-Իշխանության միշտ բնորոշ է եղել մեծամտությունը,ինքնավստահությունը,պոռոտախոսությունը,բայց դա կործանման ճանապարհ է,նույն այդ արտահայտություն անողը պետք է ընդամնեը հիշի,որ 2 տարի առաջ նման մի արտահայտություն արել է Էդուարդ Շարմազանովը,ով հիմա կերպարանափոխվել է,համեստացել ,խոսում է բարոյական և այլ արժեքների մասին:Դա իրենց չի հաջողելու,պատմությունը նման բաներ թույլ չի տալիս ,որ որևէ ուժ նման հայտարություններ անի և 40 չէ,4 տարի մնա իշխանության:Ինչ են շահում նրանք դրանից,միայն հեղինակության,վարկանիշի կորուստ և նույնիսկ ,եթե նման հայտարարույթուններ անողները չեն գիտակցում,կողքին կան խելոք մարդիկ, գոնե մի քանի հոգի,կհասկանան,որ չի կարելի նման հայտարարություն անել,լրատվամիջոցի դեմ դատարան դիմել,ասուլիս անել և դատական պրոցեսը չսկսված հայտարարություններ անել:Կասե՞ն չէ,որ ԱԺ փոխնախագահ ես,սազու՞մ է,որ դու նման ստատուս ես գրում կամ նման հայտարարություն անում:Նույն վարչապետին երբեմն խորհուրդ կտան ,կասեն՝դատարանների դռները փակելու փոխարեն պետք է իրական դատական ռեֆորմ անել և օրենքների ,օրենսդրության շրջանակներում գործել,լիքը բաներ կան,որ պետք է ասվի:Ո՞վ պետք է ասի,ես իմ հնարավորությունների սահմաներում գրում եմ դրա մասին,հույս ունենալով, որ իմ գրածները,խմբագրականները կարդում են գոնե իշխանության ներսում,ու եթե նույնիսկ բացահայտ ,հրապարակավ չեն խոստովանում,գոնե ինչ-որ հետևություն անում են:Նույնը պետք է անեն մեր մտավորականները ,պետք է անեն մեր քաղաքական գործիչները:Սա նշանակում է,որ մեր հասարակությանը ձեռք է տալիս,ինքը սիրում է ճորտի,ստրուկի ,ճնշվածի,նեղվածի,արհամարհվածի կարգավիճակում ապրել:

-Հիմա մենք այդ վիճակու՞մ ենք,իրենք ասում են՝դրանից ենք ազատվել:

-Ամեն ինչ պետք է անեն,որ այս իշխանությունը չնմանվի նախորդին:

-Տեսնու՞մ եք դուք այդպիսի վիճակ:

- Երբ մարդիկ չեն քննադատում,ամեն ինչ անում են ,որ այս իշխանությունը վերածվի Հանրապետականի,Նիկոլ Փաշինյանն էլ դառնա Սերժ Սարգսյան:

-Համարձակություն է պետք,եթե նույնիսկ որևէ հարց է հնչում,չեն հապաղում զանգահարել և ասել,թե ինչպես են վարվելու ինձ հետ,ինչպես այդ հարցին պատասխանողի հետ,այդքան էլ հեշտ չէ:Իրենք սիրո և հանդուրժողականության մասին են խոսում,բայց լրատվամիջոցների ղեկավարները դրա հետ են բախվում:

-Մեր հասարակության խելացի,առողջ,ինտելեկտուալ հատվածը պասիվ է,սպասողական է,գզույշ ,վախկոտ :Իսկ այն հատվածը,ովքեր ագրեսիվ են ,դրանք ամենացածր խավի մարդիկ են,ովքեր ծառայել են Հանրապետականին,գնացել են ձայն են տվել Հանրապետականին,մեկ տարի անց դուրս են եկել փողոց և փորձում են ներկայացրել,որ միշտ եղել են ընդդիմություն:Հասարակության մեջ այն առողջ, գիտակից զանգվածը պետք է դառնա ավելի ակտիվ,չվախենա իր կարծիքը,իր խոսքը արտահայտելուց,դա է ճանապարհը:

-Ցանկացած հասարակության մեջ այդ խելամիտ ,առողջ ,դատող հատվածը շատ քիչ է լինում,իսկ մյուս մասը պատրաստ է բղավել և փողոց դուրս գալ,տեսնու՞մ եք,որ այս շերտ սկսում է ակտիվանալ,և չվախենալ,որ կարող են վիրավորել,սոցցանցերում էջ բացել,հայհոյել,նման շարժ նկատելի՞ է:

-Ինձ համար վախի զգացումը ամենաստորացուցիչ,ամենանվաստացուցիչ զգացումնէ ,եթե մարդը առաջնորդվում է վախով,ուրեմն ինքը նորմալ, լիրաժեք մարդ չէ,պետք է հաղթահարել վախը,հասկանալ,որ երկիրը կորցնելու ժամանակ այլևս չի լինելու,այս իշխանություն,այն իշխանություն,դու քո ասելիքը պետք է ասես անկախ նրանից ,թե դա ինչ ռեակցիայի է արժանանալու:Եթե ես հետևեի և տեսնեի,թե ով ինչ է ասում մեր հասցեին,ես վաղուց թերթը փակել էի,ինձ առաջնորդում է մի բան՝ ես համոզված եմ,որ ես ճիշտ գործ եմ անում:Սխալվում ենք ,բայց երբ դու քո երկրի,հասարակության կարիքներից ելնելով,նրան ծառայելու,օգտակար լինելու միտումով ինչ-որ բան ես ուզում անել,անկախ նրանից,թե դրան ինչպես է վերաբերվում իշխանությունը,հասարակությունը,քո շրջապատը,բարեկամներն ու հարազատները,դու չպետք է լռես:

-Կխնդրի համեմատել,երբ նախորդ իշխանությունների ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարում էր,որ մեր ձեռքբերումներից մեկն է՝ունենք խոսքի ազատություն:Համեմատության մեջ եթե նայենք մեր սպասելիքնեն ու ակնկալիքները ,որ երեկվա խմբագիրն այսօր դարձել է վարչապետ, և պետք է շատ բան փոխվեր,կա՞ նման բան:

-Ես էլ հույս ունեի,կարծում էի ,որ ոչ թե հատուկ պայմաններ պետք է ստեղծի մեզ համար,այլ պարզապես պետք է մամուլի,խոսքի ազատության հանդեպ հարգանքի ,հասարակական ակնածանքի աստիճանը բարձրանա,նպաստի,որ մարդիկ սկսեն թերթ կարդալ,հենց թեկուզ իր Հայկական ժամանակը,պետք է նաև օգտակար լինի,պայմաններ ստեղծի,որ մեզ համար տեղեկատվություն ստանալու ավելի դյուրին պայաններ ստեղծվեն և նման շատ բաներ:Մամուլի խոսնակների ինստիտուտը խայտառակ ինստիտուտ է, կարող էին այս ընթացքում այդ ինստիտուտը նորմալ աշխատեցնել և աջակցել մեր նորմալ աշխատանքին ,ոչ թե խանգարեին:

-Նախարարների ինստիտուտը կայացել էր,մնում էր մամուլի խոսնակներինը կայանար:

-Ինքը որպես մամուլի ներկայացուցիչ ինձ թվում էր,որ այդ պրոբլեմը ավելի լավ էր պատկերացնում,քան մնացածը:Ինքը մինչև վերջին պահը, այսօր էլ դեռ մնում է Հայակական ժամանակի խմբագիր,այնպես չէ,որ շատ կտրվել է մեր աշխարհից,մեր կյանքից:Իշխանությունը շատ արագ մարդուն փոխում է,ինքը այլ առաջնահերթություններ է տեսնում,չէի ուզենա ասել,որ մենք նախկին իշխանությունների օրոք շատ լավ վիճակում ենք եղել,ի վերջո 2001 թվականին Ա1+ է փակվել, և շատ օրինակներ՝1994 թվականին Լևոն Տեր-Պետրոսյանը Դաշնակցության լարտվամիջոցները փակեց,մեր պատմության ընթացքում նման բաներ շատ են եղել:

-Պատմությունը ցույց է տալիս,որ դա չի մարսվում:

-Նախ չի մարսվում,հետո էլ դժվարություններ միշտ եղել են, բոլոր փուլերում,ես դրա համար եմ ասում՝մեր պայքարի,աշխատանքի,տարիների տքնանքի արդյուքնում ենք հասել այսօրվա մի կարգավիճակի,որ կարողանում ենք աշխատել:Հնարավոր չէ,այսպիսի նահանջ ապրել ,ավելի սահմանափակել մեր ազատությունները, հնարավոր չէ:Չեմ էլ ուզում համեմատել,իսկապես մենք գոնե վերջին 10 տարիներին ավելի խաղաղ ենք աշխատել,գոնե արտաքուստ մեր լրատվամիջոցները փակելու հայտարարություններ,լուրջ կոնֆլիկտներ չենք ունեցել:

-Մոռացե՞լ եք Վովա Գասպարյանի գործունեությունը:

-Միշտ էլ եղել է ,բայց վերջին մեկ տարին այդ բոլորը կրկնապատկվել են,բազմապատկվել,ավելի խիստ ձևեր են ընդունվել: Պատահական չէ,որ մենք 10 տարվա մեջ այդքան դատական հայց չենք ունեցել,ինչքան վերջին մեկ տարվա ընթացքում:Այդ բոլորը ցուցանիշներ են,որ գալիս են ցույց տալու,որ այսօրվա իշխանությունը չի նպաստում մեր աշխատանքին:

-Դուք այն մարդկանցից եք,որ ավելի լավ է ճանաչում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ,երկար ժամանակ եղել եք իր թերթի լրագորղներից մեկը,երկար ժամանակ աշխատել եք իր հետ և նման մի կարծիք կա,որ Նիկոլ Փաշինյանը ունի սևեռումներ,եթե մի հարցի վրա սևեռվում է,դրանից դուրս իրեն դժվար է մտածել,այսինքն՝եթե սևեռվել է,որ այսինչ մարդուն պետք է ձերբակալի,անկախ ամեն ինչից ,ամեն ինչ կազմված է դրա վրա:Իսկապես նա այդպիսի՞ն է:

-Ես կառաջարկեի սևեռումներ բառը մի քիչ փոխել,կարող ենք ասել,որ ինքը նպատակասլաց և հետևողական մարդ է իր և դրական ,և բացասական պատկերացումների մեջ:

-Երկրի ղեկավար է, ողջ դատական համակարգը աշխատեցնում է մի դատական պրոցեսի համար:

-Մի դատական պրոցես չէ,ինքը ինչ-որ պատկերացումներ ունի,գնում է դրանց ետևից,փորձում իրականություն դարձնել,մի բան պարզ է,որ մեր նոր իշխանությունը չունի հստակ ծրագիր և պատկերացում երկրի զարգացման համար:Երբ դու ասում ես՝ներդրումներ,դու պետք է քրեաիրավական ճանապարհը չբռնես, չպիտի լինի այնպես, որ բիզնեսմենը,գործարարը,քաղաքական գործիչը ամեն օր վախով սպասի ,որ իր նկատմամբ կարող են քրեական գործ հարուցել:Չի կարող այդպես լինել,որ մի քանի հոգու ցուցմունքների հիման վրա 15-20 տարի առաջվա գործեր վերաբացվեն անհասկանալի ձևերով և դրա կողիքն լինեն մարդիկ ,որոնք դուրս լինեն արդարադատության թիրախից, նման բան ունենք մեր աչքի առաջ,կան երկարկի ստանդրտներ,մեկին բռնում են ,մյուսին հակառակը:

-Հասարակությունը անհագուրդ ձևով դա մարսում է,ինչքա՞ն ժամանակ կտևի:

-Վստահ եմ,որ հասարակության առողջ ,գրագետ,գիտակից հատվածին դա դուրս չի գալիս,և նա չի համարում դա ճիշտ ճանապարհ:Ավելի լավ է դու մեկ մտավորական ,առողջ դեմոկրատ մարդու կարծիքով առաջնորդվես,քան հարյուր հազարավոր մարդկանց,որոնք չեն պատկերացնում,չգիտեն,որ քայլից հետո ինչ հետևանք կլինի,երկիրը ինչ ընթացքի մեջ է,ուր է տանում քրեաիրավական մթնոլորտը:

-Կա՞ նման մթնոլորտ:

-Ամեն դեպքում այնքան քրեական գործեր են հարուցված,այլ բան է,որ դրանք իրենց վերջնանպատակին չեն հասնում ,հետևանք չեն ունենում,բայց դատաիրավական պրոցեսներ կան, այդ նույն պրոցեսները վախեցնում են այդ նույն ներդրողներին,բիզնեսմեններին:Ինչո՞ւ Հայաստան ներդրում չի գալիս,այն դեպքում ,երբ հեղափոխությունից հետո այդքան մեծ ոգևորություն կար:

-Եթե ոչ այսօր,վաղը դատարկ տաշտակի առաջ կկանգնի,մտածելու բան կա՞:

-Արդյո՞ք այդ ժամանակ կհասկանա,որ այդ քայլերի արդյունքում ենք հասել այդ վիճակին:

-Փախուստի մեջ եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանը եղել է ձեր մտերիմներից …

-Չի եղել…ես հիշում եմ ինձ արված բոլոր փոքրիկ լավություններն ու դրական խոսքերն իմ մասին ,բայց մոռանում եմ իմ արած բոլոր լավությունները, դրական բաները:

-Վտանգի և ռիսկի չափաբաժինը,երբ դուք այդքան բան արեցիք ,Նիկոլ Փաշինյանին պահեցիք…

-Ցանկացած մարդ կաներ դա,քննարկման ենթակա չի,պետք չի նույնիսկ այդ մասին հիշել:

Առաջին հատվածն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 2210 անգամ
Լրահոս
Երկար տեքստ Լորենցո Մեդիչիի, Լևոն Արոնյանի, Միքելանջելոյի Դավթի, Սևակի արձանի ու Ջիրալոմո Սավոնարոլայի մասին. Միքայել Նահապետյան Քաղսի-Սոլակ ավտոճանապարհին հրդեհ է բռնկվել «BMW»-ում․ այն դարձել է ոչ շահագործելի Կանոնի մասին խոսում է մի իշխանություն, որը օրենքը խախտում է ըստ իրավիճակի Աչք է դրել Հայ առաքելական եկեղեցու գանձերին․ «Հրապարակ օրաթերթ» Արմավիրի մարզպետի բաքը պայթել է Արտակարգ միջադեպ․ կան զոհեր և վիրավորներ Ալեն Սիմոնյանը հաջողություն է մաղթել «Մանկական Եվրատեսիլ» մրցույթում Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչներին Արագածոտնի թեմի եկեղեցիներում Սուրբ Պատարագների ժամանակացույցը Եվրահանձնաժողովը պետք է Ուկրաինային ֆինանսավորելու այլ միջոցներ գտնի․ Չեխիայի վարչապետ Վրաստանը տեղեկացրել է օտարերկրացիների, ներառյալ ՀՀ քաղաքացիների ձերբակալելու մասին՝ թմրանյութերի առեւտրի մեղադրանքով Վալերի Օսիպյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ընդդեմ Վլադիմիր Գասպարյանի. փաստաբան ԱՄՆ-ը հայտարարել է, որ կվերացնի կալիումի բելառուսական արտադրողների նկատմամբ պատժամիջոցները Զանգակատուն համայնքը պետք է որոշի՝ մնում է Պարույր Սեւակի արձանը, թե ոչ. Բանաստեղծի թոռը՝ քննադատությունների մասին Վատ եղանակի պատճառով այսօր չեղարկվել են Բաթումի-Ստամբուլ բոլոր չվերթները Փաշինյանը կատարել է «փոխանցումը». վաղը Ադրբեջանից ՀԱԵ-ին կմեղադրեն ֆինանսական մեքենայության մեջ Փակ է Ամբերդ ամրոցից Քարի լիճ տանող ավտոճանապարհը․ ինչ իրավիճակ է հանրապետությունում Չեխիան չի մասնակցի Ուկրաինայի ֆինանսավորմանը Մեծ է հաջողության հասնելու հավանականությունը. Աշոտյան Բելառուսից թունելով Լեհաստան է ներթափանցել ավելի քան 180 ապօրինի ներգաղթյալ Լատվիան երկարաձգել է իր օդային սահմանային գոտում գիշերային թռիչքների արգելքը Վիճաբանություն և ծեծկռտուք «Զվարթնոց» օդանավակայանում․ կան բերման ենթարկվածներ «Դու դատվելու՛ ես, այ…». Պարույր Հայրիկյանը՝ Փաշինյանին. video Լուկաշենկոն ազատ է արձակել ընդդիմության առաջնորդ Մարիա Կոլեսնիկովային Զապորոժիեի ատոմակայանում անվտանգային իրավիճակը շարունակում է մնալ անկայուն․ Գրոսսի Բելառուսի նախագահը Թրամփի խնդրանքիվ ազատ է արձակել 123 քաղբանտարկյալ․ երկու հետևություն մեզ համար․ Արմեն Աշոտյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Դեկտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am