Հայաստանի դրոշի գույներով հագուստ կրելու համար թուրք երգչուհուն մեղադրում են/տեսանյութ/
Թուրքական Sozcu կայքը հայտնում է,որ «Եվրատեսիլ 2009»-ին Թուրքիան ներկայացրած թուրք երգչուհի Հադիսեի զգեստը լուրջ դժգոհություն է առաջացրել թուրքերի և ադրբեջանցիների շրջանում,քանի որ հեռուստադիտողները երգչուհու հագուստի գույները նմանեցրել են Հայաստանի դրոշին՝ եռագույնին։ «Հնչած խոսքերի մեծ մասին չեմ էլ ցանկանում ուշադրություն դարձնել, բայց ուզում եմ, որ անհիմն մեղադրանք հնչեցնող փոքրոգիներն իմանան այս խոսքերը՝ անկիրթի հետ անկիրթ լինելու փոխարեն ավելի լավ է լռել։ Ի՞նչ է, դուք զբաղվելու այլ բան չունե՞ք: Իմ հագուստը մի մեկնաբանեք ձեր անմարդկային ու հիվանդ երևակայությամբ։ Բոլորին խաղաղ ու հանգիստ կյանք ու աշխարհ եմ մաղթում»,-արձագանքել է երգչուհին:
