Փաշինյանը Գազպրոմից սպասում է ոչ սովորական գնային առաջարկի

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ասել է, որ «Գազպրոմ» ընկերությունից մոտ ժամանակներս աշխատանքային խումբ կգա Հայաստան, որը hայկական կողմի հետ կքննարկի գազի գնի, դրա վրա ազդող բազմաթիվ բաղադրիչների հարցը:

«Սակագների հարցը բազմաբաղադրիչ է, շատ բաղադրիչներ կան, որոնք քննարկվել են և դեռ ենթակա են քննարկման: Այդ իմաստով չէի ցանկանա հիմա սպասումներ ձևավորել, որովհետև դեռևս մեծ աշխատանք կա անելու: Բոլոր բաղադրիչները պետք է հատ առ հատ քննարկվեն՝ հնարավորինս սեղմ ժամկետում, բայց այդ ժամկետը չեմ կարող ասել, որովհետև դեռ քննարկվելիք խնդիրներ կան: Եվ մոտ ժամանակներս «Գազպրոմ» ընկերությունից աշխատանքային խումբ է գալու»,-ասել է Մհեր Գրիգորյանը և հավելել, որ կլինեն գազի սակագնի վրա ազդող բաղադրիչների հետ կապված բանակցություններ։
Մհեր Գրիգորյանն ասել է, նաև, որ իրեն հայտնի չէ որեւէ ազդակ, որը թույլ կտա խոսել գալիք տարի գազի գնի բարձրացման հավանականության մասին: Միաժամանակ, նրա խոսքով՝ գինը չի կարող անվերջ նույնը մնալ Գազպրոմ Արմենիայի ներքին ռեսուրսների հաշվին:

Այդ դեպքում ո՞րն է գազի ներքին սպառման գինը չբարձրացնելու բանաձևը, եթե ռուսական կողմը շարունակի հրաժարվել Հայաստան մատակարարվող գազի մեծածախ գինը իջեցնել:
Միաժամանակ ռուսական «Интерфакс»-ը հայտնել է, որ հուլիսի 1-ից Գազպրոմը 1,4% -ով բարձրացնելու է գազի գինը: Ենթադրվում է, որ այդ բարձրացումը ազդակ կդառնա նաև Հայաստանին մատակարարվող գազի գնի բարձրացման համար: Նշենք, որ 2019 թ. հունվարի 1-ից ռուսական կողմը բարձրացրել էր Հայաստան մատակարարվող գազի գինը՝ 150 ԱՄՆ դոլարից դարձնելով 165 ԱՄՆ դոլար: ՀՀ սպառողները դրա դիմաց վճարում են նախկին գնով, քանի որ սահմանին 15 դոլարի թանկացումը փոխհատուցվում է «Գազպրոմ Արմենիայի» շահույթից: Հիմա եթե ռուսական «Գազպրոմը» խումբ է ձևավորել, որը պետք է ժամանի Հայաստան՝ քննարկումների՝ ինչն է լինելու քննարկումների սեղանաին՝ գազի գնի բարձրացմա՞ն, թե՞ նվազեցման հարցը։ Ո՞րը կարող է լինել Հայաստանի հաղթաթուղթը գազի գնի բանակցություններում:

Օրեր առաջ նույն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն մեկ այլ հայտարարություն էր արել՝ ասելով, որ Հայաստանն Իրանի հետ սկսել է բանակցել ներքին սպառման գազ գնելու ուղղությամբ: Մհեր Գրիգորյանն այդ հայտարարությունն արել էր Իրանի առաջնորդ Ռոհանիի հետ հանադիպումից հետո: Իրանական կողմի հետ ձեռքբերված նախնական պայմանավորվածությունը թերևս պետք է սինխրոնացնել ռուսական կողմի հետ՝ Գազպրոմի խմբի հետ բանակցությունների ժամանակ: Գուցե Հայաստանը կհամարձակվի առաջարկել Գազպրոմին սպառողական գազի մի մասը ներկրել Իրանից, եթե իհարկե ռուսական կողմը պատրաստ չէ արտոնյալ գին առաջարկել գազի համար: Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ներկա փուլում Կրեմլից հատուկ բարեհաճություն ակնկաելն իրատեսական չի թվում: Մյուս կողմից սակայն Կրեմլն, ի դեմս Հայաստանի, խնդիր ունի պահելու Կովկասի միակ հավատարիմ դաշնակցին: Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստի շրջանակներում Նիկոլ Փաշինյանը հանդիպում էր ունեցել Պուտինի հետ, որի ժամանակ քննարկվել էին նաեւ գազի գինը։ «Եվ շատ կարեւոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չարգելակի մեր տնտեսության տեմպը: Ես հույս ունեմ, որ մենք կկարողանանք համաձայնության գալ, քանի որ մենք Ռուսաստանի հետ ոչ սովորական հարաբերություններ ունենք, ռազմավարական հարաբերություններ եւ կարծում եմ, որ պետք է լուծել նաեւ գազի վերաբերյալ ռազմավարական հարցը» ,- Պուտինի հետ հանդիպմանը ասել էր Փաշինյանը: Ոչ սովորական հարաբերություններով պայմանավորված՝ ոչ սովորական գնային առաջարկը սակայն կարող է լինել սովորականից բարձր, որովհետև Ռուսաստանը հազիվ թե մտավախություն ունենա կովկասյան դաշնակցին կորցնելու հետ կապված:

Հայկ Դավթյան

 

դիտվել է 1144 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am