Օլանդի վարկանիշը նվազագույնի է հասել
gazeta.ru-ն՝ Le Journal du Dimanche-ին հղումով գրում է,որ համաձայն Ifop ինստիտուտի իրականացրած հարցման տվյալների՝ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը ռեկորդային նվազագույն ցուցանիշի է հասել, Օլանդի քաղաքականության հակառակորդների թիվը 85% է, նրանցից 46%-ը «շատ դժգոհ» են նախագահի աշխատանքից, իսկ 39% -ը «հիմնականում դժգոհ» են։ Օլանդի ժողովրդականության վարկանիշը ներկայում 14% է, որից ընդամենը 2%-ն է «շատ գոհ» Օլանդի աշխատանքից։ Նախագահից դժգոհելու պատճառ են նշվել սոցիալ- տնտեսական քաղաքականության արդյունքների բացակայությունը, բարձր հարկերը, փախստականներին հատկացվող առավել մեծ ուշադրությունը։ Օլանդի նախորդներից ոչ ոք նախագահական ընտրություններից մեկ տարի առաջ նման ցածր վարկանիշ չի ունեցել։
