Վոյաժներ,փարթիներ.իշխանության հետևից հասնել չի լինում

Իմ Քայլում երեկ մեծ խաբեության օր էր, ով ինչպես կարողացավ, փորձեց թոզ փչել հասարակության աչքին, ամփոփում էին անցած ամիսները, թե ինչ են արել իշխանականները հունվարից սկսած: Լիլիթ Մակունցը ֆրակցիայի ամենամեծ ձեռքբերումը համարեց ներքին ժողովրդավարությունը, որը կարողանում են պահպանել.«Չնայած այն հանգամանքին, որ երբեմն «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներն արժանանում են քննադատության՝ տարբեր կարծիքներ հնչեցնելու համար, մեզ համար սա չափազանց կարեւոր արժեք է, որովհետեւ եթե չկա ներքին ժողովրդավարություն, ապա արտաքին ժողովրդավարության մասին խոսելը կարող է մի փոքր տարօրինակ լինել»:
Մնում է պարզել, թե ինչ ժողովրդավարության մասին է խոսում Մակունցը, մենք անցած 6-7 ամիսներին տեսել ենք միայն, թե ինչպես է 88 հոգանոց խմբակցությունը սուսուփուս դակում կառավարության ներկայացրած նախագծերը, պատգամավորները կրկնում են Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ու չկա գեթ մեկը, ով կասի արքան մերկ է:

Ավելի զավեշտալի էր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանի հաշվետվությունը, որը նա ներկայացնում էր իբրեւ խորհրդարանական դիվանագիտության առաջընթաց: «ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունները այցելել են ՌԴ, Գերմանիա, Շվեդիա, Կիպրոս, շուտով կմեկնեն ԱՄՆ: Հայաստան են այցելել բազմաթիվ պատվիրակություններ՝ Գերմանիայից մինչեւ Եթովպիա, Չինաստանից մինչեւ Ավստրալիա: Կիզակետում եղել են արցախյան հակամարտությունը, ցեղասպանության ճանաչումը եւ ՀՀ-ի համար կարեւոր այլ հարցեր: Ակտիվ աշխատանք են կատարել բարեկամական խմբերը»:

Դե, իհարկե, սա այն տեղն է, որտեղ նոր իշխանականները գլուխ գովելու տեղ ունեն: Խոսքը ոչ թե խորհրդարանական դիվանագիտության մասին է, որում նրանք թռիչքային զարգացումներ են արձանագրել, այլ վոյաժները: Ինչ ինչ, բայց նոր իշխանությունները ռեկորդակիր են այդ հարցում: Ամբողջ տարին վարչապետից սկսած պատգամավորներից ու նրանց օգնականներից վերջացած շրջագայությունների մեջ են, բյուջեից ահռելի գումարներ է վատնվում այս մարդկանց աշխարհաճանաչողական այցերի համար, բայց պետությանը տրվող օգուտն այդպես էլ չի երեւում: Նույն Ռուբեն Ռուբինյանը այդքան շրջագայություններից հետո չսովորեց՝ ինչպես քվեարկել ու բոլորովին վերջերս ԵԽԽՎ-ում Ռուսաստանին վերադարձնելու հարցին չկարողացավ կողմ քվեարկել:

ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի ղեկավար Բաբկեն Թունյանը հիշեցրեց, որ հունվար-փետրվար ամիսներին իրենց մեղադրում էին պարապուրդի մեջ, բայց բերեց վիճակագրություն ու եզրակացրեց, թե ԱԺ-ն աշխատում է ու բավականին արդյունավետ:
Նրա համար անընդունելի են քննադատությունները, թե պատգամավորները օրինաստեղծ գործունեությամբ չեն զբաղվել, ներկայացրածներն էլ կառավարությանն են, ասաց, թե ինչ տարբերություն նույն թիմի անդամ են.«Դա բնական է, խնդիրները իրենք ավելի շուտ են տեսնում, քան պատգամավորները, մենք նույն գծի մեջ ենք ու նույն թիմն ենք ներկայացնում, իրար փոխլրացնում ենք»,- ասաց նա:

Երեւի ուզում էր ասել, որ հանկարծ մի օր էլ իրեն կարող ենք տեսնել վարչապետի պաշտոնում, ինչ է, մեկ թիմ չեն, մեկ գծի մեջ, գուցե ինքն այդ պաշտոնում խնդիրներն ավելի շուտ տեսնի ու լուծի: Մի խոսքով՝ այսպիսի մազալու մարդիկ են մեր պատգամավորները:

Անի Սահակյան

դիտվել է 1243 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am