Խմորումներ Իմ Քայլում. ՍԴ-ի շուրջ թնջուկը նոր զարգացումներ է ստանում

Սահմանադրական դատարանի դատավոր ընտրվելուց հետո Լեւոն Տեր-Պետրոսյանի փաստաբան Վահե Գրիգորյանի բարձրացրած փոթորկը ինչպես եւ սպասվում էր պարզվեց, որ ընդամենը մեկ բաժակ ջրում էր: Վահե Գրիգորյանն իրեն հռչակել էր ՍԴ նախագահ եւ աղաղակել, որ ՍԴ-ում ճգնաժամ կա, նախկին սահմանադրությամբ ընտրվածներն անդամ են, իսկ գործող օրենքով ՍԴ նախագահ է դառնում ՍԴ դատավորը: Ուստի նա 16 էջանոց նամակ էր ուղարկել կառավարություն, Ազգային ժողով եւ Դատավորների ընդհանուր ժողով ու առաջարկել լուծել ճգնաժամը: Բայց նրա առաջարկներն այնքան էին հեռու Սահմանադրությունից, որքան խոզը տուռնիկից: Այս ամենը բարձրացրեց ոլորտի պրոֆեսիոնալների քննադատության ալիքը, աղմուկը հասավ մինչեւ Վենետիկին հանձնաժողով, որտեղից էլ զգուշացրեցին, որ ուշի ուշով հետեւում են ՍԴ-ի շուրջ ընթացող գործընթացներին:

Իսկ մինչ այդ Իմ Քայլի պատգամավորները հասցրել էին ցնծալ Վահե Գրիգորյանի ՍԴ նախագահի պաշտոնում ինքնահռչակմամբ եւ երկրորդել, թե կա ճգնաժամ ու պետք է այն վերացնել: Առաջ էր քաշվում այն տարբերակը, որ կառավարությունը կառաջադրի նոր թեկնածուներ եւ ԱԺ-ն կընտրի ՍԴ նոր դատավորներ, իսկ գործող անդամներին կուղարկեն թոշակի: Մեկ ամիս էլ չի անցել, բայց իշխանությունը կարծես հասկացել է, որ այդով գնում է ՍԴ-ում իշխանության ուզուրպացիայի ու դա կարող է անդառնալի հետեւանք ունենալ պետության վրա: Հիմա իշխանության ներկայացուցիչները նույնիսկ չեն շտապում գնահատել՝ կա ՍԴ-ում ճգնաժամ, թե Վահե Գրիգորյանի անձնական կարծիքն է:

Այսօր լրագրողների հետ զրույցում Իմ Քայլը խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նկատեց, որ չնայած խմբակցությունում Սահմանադրական ճգնաժամի մասին նորընտիր դատավոր Վահե Գրիգորյանի կարծիքը կիսողներ կան, սակայն ինքը՝ Մակունցը, չի շտապում գնահատական տալ:
Նա ասաց, որ իր ղեկավարած խմբակցությունը հստակ դիրքորոշում չունի, թե ինչպես պետք է հանգուցալուծվի Սահմանադրական դատարանի շուրջ ծավալված բանավեճը․ «Լուծումների փնտրտուք ասելով նկատի ունենք, որ օրենքի շրջանակներում լինեն մեր բոլոր գործողությունները, և որևէ կերպ հանգուցալուծումը չդիտարկվի որպես դատական իշխանության նկատմամբ միջամտություն: Բայց միևնույն ժամանակ, եթե իրավական մեխանիզմները մեզ հնարավորություն չեն ընձեռում խնդիրը լուծել, ապա անհրաժեշտության դեպքում հանդես գալ նաև օրենսդրական մեխանիզմների մշակմամբ կամ հստակեցմամբ: Եվ իհարկե, չեմ կարող չնշել այն մասին, որ մեզ համար կարևոր է նաև մեր միջազգային պարտավորությունների շրջանակներում որևէ խնդրահարույց որոշումների չհանգել»:
ՍԴ նախկին աշխատակից, ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը չցանկացավ գնահատական տալ՝ կա ճգնաժամ, թե ոչ: Նա քաղաքական գնահատական չի տալու, միմիայն՝ իրավաբանական, դեռեւս չի ուսումնասիրել նամակը եւ չի շտապի կարծիք հայտնել: Հարցին՝ Վահե Գրիգորյանը ՍԴ նախագա՞հ է, թե՞ ոչ, Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց՝ բոլոր տեսակի մեկնաբանություններ կարող են լինել։
«Պարզապես ՍԴ-ն երեք ռեժիմի ընտրված անդամներ են կամ դատավորներ՝ և՛ տարիքային ցենզի հետ կապված, և՛ պաշտոնավորման ժամկետի հետ կապված որոշակի սահմանափակումներ կարող են լինել, բայց նույն սկզբունքով չի ձևավորվել։ Այս պահին անցումային փուլում ենք, և կարևոր է հասկանալ, որ այս խնդիրը ԱԺ-ի խնդիրը չէ, դա ՍԴ-ին և դատական իշխանությանը վերաբերող հարց է»,- ասաց նա։

Տեսանելի է, որ իշխանությունը նահանջում է իր սկսած պատերազմից՝ հասկանալով, որ հակասահմանադրական ճանապարհը ոչ մի տեղ չի տանելու է:

Անի Սահակյան

դիտվել է 3929 անգամ
Լրահոս
12-ամյա տղան հեծանիվ վարելիս բախվել է պատին․ երեխան մահացել է հիվանդանոցում Ե՞րբ կավարտի Մեսսիի կարիերան. Սկալոնին պատասխանել է հարցին «Արդարությունը գալու է պարտադիր». Մարտուն Գրիգորյանը՝ Գագիկ Ծառուկյանին Իսպանիայում անտառային հրդեհն ավելի քան վեց հազար հեկտար հողատարածք է ոչնչացրել. ԶԼՄ-ներ Արմավիրում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բախվել է հաստաբուն ծառին․ կա վիրավոր Ծառուկյանը Թբիլիսիում ոչ մի շանս չտվեց Խամիտովին Փափազյան փողոցի խաչմերուկում բախվել են «LiXiang»-ը, «Tesla»-ն, «Toyota Camry»-ն և «Nissan»-ը Իսրայելական ինքնաթիռները հարված են հասցրել «Հըզբոլլահ»-ի դիրքերին Լիբանանի հարավում Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ Երևանում ծառը արմատից պոկվել և ընկել մոպեդի ու ավտոմեքենայի վրա․ մոպեդավարը տեղում մահացել է Ռուբեն Վարդանյանի գործը առաջիկա շաբաթներին կներկայացվի ՄԻԵԴ. Սիրանուշ Սահակյան Առաջին անգամ ընտանիքով ժամանել է Անգլիա եւ հանդիպել թագավոր հոր հետ Ընտրողները զրպարտության համար դատի են տվել Փաշինյանին․ «Փաստինֆո» Գորիսի առաջնորդանիստ մայր եկեղեցին կվերաօծվի․ Սյունյաց թեմ ԳԼԽԱՎՈՐ ԼՐՏԵՍԻ ՇԱԽՄԱՏԸ, կամ՝ ԻՆՉՊԵ՞Ս ՀԱԿԱՆ ՖԻԴԱՆԸ ԿԿԼԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՆ՝ առանց մի կրակոցի Հեռացող ԱԺ նախագահը հուլիսի առաջին տասնօրյակում արդեն երկրորդ անգամ պարգևատրման կարգադրություն է ստորագրել Օդի ջերմաստիճանն իջել է մինչև - 6°C, ինչը բացառիկ երևույթ է. Լևոն Ազիզյան Բաքվի ճնշումը՝ Ֆրանսիայում Արցախի ներկայացուցչության փակման պահանջով. Ամփոփում Ինչպիսի՞ եղանակ է սպասվում հանրապետությունում Իսրայելը դադարեցրել է Լիբանանի հարավի հարվածները՝ սպասելով ԱՄՆ-ի հետագա քայլերին Կատարի ներկայացուցիչները մասնակցում են Իրանի և Օմանի միջև Հորմուզի նեղուցի վերաբերյալ բանակցություններին «Հայաստանի տնտեսությունը կառավարության համար գործնական իմաստով առաջնահերթություն չէ»․ Հակոբ Բադալյան «Վախի մշտական գեներացման ֆոնին առավել ընդգծված է երևում իրանցիների խիզախ պահվածքը»․ Արման Աբովյան 21-ամյա երիտասարդը ցատկել է գետ, որ լողա, բայց ջրից նրա դին են դուրս բերել ՔՊ-ի վերջին շանսը. Հրապարակ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am