ԱԻՆ-ի փրկարարները ստիպված «կիպիծելնիկով» են սուրճը եփում, գազ չունեն

«168 ժամ» թերթը գրում է. ««ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության մի շարք ստորաբաժանումներում գազամատակարարումը դադարեցված է, հրշեջ փրկարարներն արդեն երկու շաբաթ զրկված են ամենատարրական կենցաղային պայմաններից՝ տաք ջրով լվացվելու հնարավորություն չկա: Եվ այս խնդիրն առավել ուշագրավ է դառնում հատկապես Երեւանի քաղաքապետարանում ղեկավար կազմին բաշխվող միլիոնանոց պարգեւավճարների ֆոնին, կամ Սոցապնախարարության, որտեղ նորանշանակ աշխատակազմի ղեկավար Ստեփան Մաչյանն աշխատավարձի 170 %-ի չափով պարգեւատրել է նախարարի կաբինետի անձնակազմին:

Մեր աղբյուրը հումորով նկարագրում է՝ «օրվա հախուռն կանչերը սպասարկելուց հետո տղերքը «կիպիծելնիկով» ջուր են տաքացնում, որ կեղտոտված ձեռքերը լվանան, հետո էլ նույն «կիպիծելնիկը» մտցնում են սրճեփի մեջ, որ կիսաեփ սուրճով թարմանան»:


Եվ ուշագրավն այն է, որ նույն քաոտիկ վիճակում են հայտնվել մայրաքաղաքի բոլոր 12 հրշեջ փրկարարական ջոկատների գրասենյակները միաժամանակ:

Իրավիճակի պատճառաբանությունը հետեւյալն է՝ տարվա լիմիտը սպառված է: Այս պատասխանից առնվազն երկու հետեւություն կարելի է անել՝ նախարար Ֆելիքս Ցոլակյանը կանխավ լիմիտավորել է գազի (գուցե՝ նաեւ հոսանքի) ծախսերը, եւ այնքան գծուծ հաշվարկով, որ եղածով հազիվ տաք ձմռան սեզոնը տարվա կեսն է հաղթահարել:

Մյուս վարկածն այն է, որ նախարար Ցոլակյանն իրավիճակին չի տիրապետում եւ, ինչպես փրկարարներն են ձեւակերպում՝ բոլորին օգնող փրկարարներն ամենաանպաշտպանն են դարձել այս նախարարի կառավարման շրջանում:

«ԱԻՆ լրատվական ծառայությունում խնդրի մասին կարճ ձեւակերպեցին՝ պատճառաբանելով, թե «խնդիրը տեխնիկական է, առաջիկա օրերին անպայման լուծում կստանա»: Հաջորդիվ հարցին՝ այդուհանդերձ սպառման գազի պարտքե՞ր կան, թե՞ իսկապես նախարարությունը լիմիտավորված սահման է դրել հրշեջ ջոկատների համար, պատասխանող անձը նորից նույնը կրկնեց՝ խուսափելով այլ մանրամասներ հաղորդել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 372 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am