Սիրիայի 10 ընդդիմադիր խմբավորումներ մարտերը վերսկսելու պատրաստակամություն են հայտնել
AFP-ն հայտնում է,որ Սիրիայի ընդդիմության 10 կազմակերպություն, այդ թվում՝ արմատական իսլամիստական «Ահրար աշ-Շամը» և «Ջեյշ ալ-իսլամը», մեղադրել են Սիրիայի կառավարական ուժերին զինադադարը խախտելու մեջ և հայտարարել են, որ մտադիր են վերսկսել ռազմական գործողությունները,ասվում է ապստամբների տարածած համատեղ հայտարարության մեջ: «Ռեժիմի կողմից զինադադարի խախտումների թվի մեծացումից հետո, մասնավորապես ուղղված փախստականների ճամբարների և բնակելի թաղամասերի դեմ, մենք հայտարարում ենք միասնական օպերատիվ կենտրոնի ստեղծման և պատասխան ռազմական գործողություններ սկսելու մասին»,- խմբավորումների հայտարարությունը մեջբերում է գործակալությունը:
