Քայլիստները շտապ են,եկել են պարեն,գնան .Մարգարիտ Եսայան

Հարցազրույց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի և Ժառանգություն կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանի հետ:/Մաս 1-ին/

-Իշխանության ներկայացուցիչներից մեկը ամենայն լրջությամբ հայտարարեց՝մենք դեռ 40 տարի լինելու ենք իշխանության:Հիշեցի,որ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչներն ասում էին՝մենք անփոխարինելի ենք,մեր առաջնորդը անփոխարինելի է ,երբ հասկանանք ,որ փոխարինող կա,մենք կփոխանցենք իշխանությունը ,նմանության եզրեր տեսնո՞ւմ եք հայտարարությունների,գործելաոճի մեջ:

Նարինե Դիլբարյան.Ես կարծում եմ այդ համեմատությունը տեղին էր,որովհետև նախորդ համակարգը ,որը ստեղծվել էր Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության վերջին տարիներին,Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի օրոք , շարունակում է ,գործել,ՔՊ-ի այլ դեմքեր ևս նշում են,որ համակարգը չի ապամոնտաժվել,եթե այն նույնն է,ապա առասպելները նույնն են,գերինքնավստահությունը նույնն է,բայց 40 տարին այնքան էլ լավ թիվ չէ:Գիտության մեջ 40-ը հակառակը վախճանաբերական թիվ է,ոչ թե շարունակական ,ուստի կարծում եմ,որ մեր կյանքը կլինի ոչ թե այնպես ,ինչպես եղել է, երկարատև ճնշում,որից հետո պոռթկում,այլ մենք կունենանք այնպիսի շարունակական ընտրություններ և անընդհատ սահուն իշխանափոխություններ և իշխանության կգա մի իշխանություն,մյուսները կսպասեն,մենք գուցե կապրենք եվրոպական քաղաքական կյանքով և 40-ի այդ վախճանաբանական եզրույթից կձերբազատվենք:

-Հանրապետական կուսակցությունը գոնե վերջին տարիներին էր սա շատ շեշտում և ասում,իրենցմոտ այս ամենը մի քիչ ավելի շուտ է սկսվել:

Նարինե Դիլբարյան.Պատճառն այն էր,որ իսկապես ժողովրդի վստահության քվեին արժանացան,բայց ՀՀՇ-ն էլ մեծ ժողովրդական քվերի շնորհիվ էր առաջ եկել,դրանք գայթակղություններ են,քաղաքական ուժեր կան,որ դիմադրում են հումորով կամ առողջ տրամաբանությամբ,բայց կան շերտեր,որոնք անմիջապես հանձնվում են ,և հին իշխանության քմայքները նրանց դյութում են:

Մարգարիտ Եսայան.Հումորով պատասխանեմ և անեկդոտ պատմեմ .միջոցառման ժամանակ հնչում է շատ ուրախ երաժշտություն ,հետո տանգո,բյուզ,դրա ժամանակ մի զույգ շատ արագ է պարում :Այնտեղ ասում են՝ գիտեք այդ ձեր պարը այս երաժշտությոնը բացարձակ հարիր չէ,ասում են՝շտապում ենք ,եկել ենք պարենք գնանք :Այսօրվա իշխանությունները շտապ են,բոլոր այն սխալները,բացթողումները ,որոնք նախկինները հավաքեցին մի քանի տարիների ընթացում,այսօրվա իշխանությունները արդեն հավաքել են մեկ տարվա ընթացքում:Արդեն այնպիսի մի բազա ունի,հարստություն ունի սխալների,ժողովրդի վերաբերմունքի փոփոխության,չկատարած գործերի,որ նույնիսկ այդ հայտարարությունը կարող եմ դիտել այս համատեքստում,որովհետև իշխանությունը շատ գայթակղիչ բան է,և այսօրվա այս քայլիստները,որ եկել են իշխանության Նիկոլ Փաշինյանի գլխավորությույամբ երևի շատ ոգևորված են և բացարձակ պատասխանատվությունը չպատկերացնելով ընկել են հաճույքների հետևից:Քառասունքները վատ իմաստ ունեն,վստահաբար իրենք իրենց մահախոսականը գրել են:

-Դուք էլ վերջին ամիսներին սխալներ շատ էիք արել:

Մարգարիտ Եսայան.Դրա համար մեզ մերժեցին:Մենք որոշ սխալներ ընդունում ենք,որոշները չափազանցված են և դրա համար մենք այսօր իշխանության չենք ,իշխանության է ուրիշ քաղաքական ուժ,որը դանդաղ երաժշտության տակ շատ արագ է պարում,շտապում է ,վայելում է այս իշխանությունը,որևէ պատասխանատվություն չունի,դրա ապացույցը վոյաժներեն են :ԱԺ պատգամավորների ցանկը նայեք,և շատ բաներ կբացահայտեք,կտեսնեք,թե ոնց օդի մեջ են թռչում մի երկրի գործուղումից մյուս երկրի գործուղմանը հասնելու համար:Երբ ժամանակին ՀՀԿ-ի պատգամվորնեը գոծուղումների էին գնում,ամբողջ մամուլը հեղեղված էր դրանով,որոշ մարդկանց դա դուր չէր գալիս,բայց մենք արդյուք էինք ցույց տալիս:Այսօր պատգամավորներ կան,որ ամբողջ ամիսը թռիչքների մեջ են,արդյունք չենք տեսնում,և որևէ մամուլ դրան չի անդրադառնում:

Նարինե Դիլբարյան.Դուք փորձեցիք մասամբ ինքնաքննադատ լինել,ես կարծում եմ,որ գերքննադատական տոնայնությունը քաղաքական դաշտում խանգարում է:

Մարգարիտ Եսայան.Ես սիրում եմ պարզ խոսել,սրա մասին պետք է խոսենք:

Նարինե Դիլբարյան.Կային ավանդույթներ,որոնք իսկապես ստեղծվեցին ՝գայթակղությունն էր շատ խորհրդականներ,օգնականներ ունենալու ,Ազգային ժողովի մեծամասնական ցուցակներում ունենալու մարդկանց ,որոնց տեղը բնավ խորհրդարանը չէ:

Մարգարիտ Եսայան.Այսօր էլ նույն է:

Նարինե Դիլբարյան.Այդ համակարգը վերատրադրվում է:

Մարգարիտ Եսայան.Բոլոր այն բաների համար,ինչի համար մերժել են նախկիններին,այսօվա իշխանությունները անում են շատ արագ և ոգևորված և դրա համար իրենց վախճանը շատ արագ է լինելու:

Նարինե Դիլբարյան.Վախճանները ինձ միշտ անհանգստացում են,դրա համար այդ 40 թվից փորձեցի ձերբազատվել,բայց խնդիրն այն է,որ քաղաքական բոլոր ուժերը և իշխանոթւյան և դրանից դուրս գտնվող,պետք է հասկանան,որ մեր միակ նպատակը քննադատությունը չէ,եթե միմյանց քննադատնեք,ապա պետականության խնդիրը դուրս է մնում:

-Այսօրվա իշխանությունը կամ նախկինները պատրա՞ստ են ընդունել ձեր առաջարկները:

Նարինե Դիլբարյան.Ես փորձեմ երրորդ ուժի դիրքերից,բայց քանի,որ ներկաների և նախկիների ձևաչափի մեջ չեմ, կողքից նայելով տեսնում եմ մի յուրօրինակ խանդառավառություն,ներկաները փորձում են գտնել,մատնաշել և ցույց տալ այն սխալները,որոնք եղել են,բարձրաձայնելով,տեղի էունենում առասպելականությանունը իրականության ,երկու կողմից էլ ,մեր քաղաքական դաշտը ավելի ճիշտ հայոց պետականությունն է ,դա պետք է լինի գերնպատակ:Մենք մերկացնում ենք նախկինների,ներկաների սխալները և ոչինչ չի արվում:Քաղաքական դաշտը և հանրությունը կարծես այնքան էր կոտրվել և վախեցել ,այնքան չէր հավատում,որ նախորդ վարչակազմը կգնա,որ նրա մեջ թմբիր արթնացավ,խնդիր կա,որ ոչ թե քաղաքական ուժերը ակտիվ քննադատեն հատկապես իշխանություն ունեցած ուժերը,եթե ես լինեի նախկին իշխանության ներկայացուցիչ,ես կաշխատեի մի փոքր ավելի այդ քննադատական բառապաշարը փոխել:

Մարգարիտ Եսայան.Ինչու՞:

Նարինե Դիլբարյան.Որովհետև երբ դուք տապարային քնանադտում եք ,առաջանում է ստատուսների տրամաբանական տեսության մյուս տապարային պատասխանը: Ասպարեզում պետականության խնդիրն է,ընդհանրապես Լևոն Տեր-Պետրոսյանը մի հետաքրքիր արտահայտություն ուներ,երբ հնչում էր քննադատություն,այն ժամանակ ծնվեց այն որոշիչ քննադատությունը , կամ քանդիչ կամ կործանիչ:

-Եվ ում մասին եք ասում.Լևոն Տեր-Պետրոսյանը ,որ եկավ և ասաց՝քրեաօլիգարխիկ,ղարաբաղյան կլան,ում խոսքերն եք մեջբերում:

Նարինե Դիլբարյան.Ասելը և գործելը տարբեր են, եթե մենք ուզում ենք,որպեսզի համակարգը իսկապես ապամոնտաժվի,իսկ Հայոց պետական կառավարման համակարգը չպետք է լինի արանադյունավետ,ամեն ինչը պետք է ավարտվի մերժիր որևէ մեկինի սկզբունքով….

-Եզր թողել՞ է այսօրվա իշխանությունը :

Նարինե Դիլբարյան.Բնականաբար ,ես հիմա ավելի շատ հետևում եմ ոչ թե քաղաքկան ուժերի գնահատականին,այլ հանրության ,որովհետև ես չէի սպասում,որ հեղափոխության ընթացքում այդքան մարդ դուրս կգա,ինքս լինելով ընդդիմադիր,բայց այդ ցասման ալիքը և զգացմունքային ալիքը շատ մեծ էր:Մենք հիմա խնդիր ունենք նաև հանրության հետ, քաղաքական ուժերը և նաև պետական համակարգը պետք է հենվեն հանային վստահության քվեի վրա:Դուք կարող եք ճիշտ բաներ ասել, բայց եթե հանրությունը պատրաստ չէ ընդւնել այդ ամենը,ապա դուք դառնում եք ձայն բարբառո անապատի:

Մարգարիտ Եսայան.Ես մի քիչ մոլերեցի,թե մենք հիմա ինչի մասին ենք խոսում,մոտավոր պարզ է .եկեք արձանագրենք,որ Հայաստնում տեղի է ունեցել իշխանափոխություն,իշխանությունը վերցրել է մի ուժ,որը կոնկրետ ծրագրով,նպատակով ,անելիքով է եկել:Իշխանությոնից հեռացած քաղաքական ուժը,որ տարիներ շարունակ պատասխանատվություն է կրել պետության համար,վտանգների համար,որ կան ներքին և արտաքին քաղաքական գծում,դրա համար ենք անընդհատ ահազանգում ,բարձրաձայնում,որ հասականությունը բաց աչքերով նայի:Այսօր իշախանության եկած քաղաքական ուժը ամենևին մտահոգ չէ մեր պատական անվտանգության ,մեր երկրի անվտանգության,Արցախի խնդրի կարգավորման,Արցախի անվտանգության համար: Մենք կարող ենք փիլիսոփայել,շատ սիրուն բառեր ասել, վերացական վերլուծություններ անել,բայց մենք ունենք ռեալ իրականություն:Ռեալ իրականությունը այն է,որ այսօր իշխանության է եկել անձ ,որը եկել է կենկրետ ծրագրով,օրակարգով,ինքն այդ օրակարգը իրականացնում է:

-Որտեղի՞ց այդ համոզմունքը:

Մարգարիտ Եսայան.Կա ինֆորմացիա ,եթե հետևեք ամբողջ հանդիպումներին,քննարկումներին,այն աշխարհաքաղաքական զարգացումներին,որ տեղի է ունենում ԱՄՆ-Իրան,Ռուսաստան հարաբերություններում,վտանգները բոլորս ենք տեսնում:Որպես արտախորհրդարանական քաղաքական ուժ ,մենք պետք է բարձրաձայնենք սրա մասին ,որովհետև մեր սիրտը ցավում է:Եթե այսօր իշխանության եկած և ԱԺ դահլիճում նստած 88 պատգամավորների սիրտը չի ցավում,ապա ոմանց սիրտն է ցավում,մյուսները բացարձակ թքած չեն ունենա այն իրականության վրա,որի մեջ մեր պետությունը հայտվել է: Նրանք զբաղված են խորհրդականների ավելացմամբ,եկեք վերացական ,փիլիսոփայական,բարիդրացիական ինչ-որ բաներից վեր ելնենք,այսօրվա իշխանությանը պետք է անընդհատ թափ տանք:

-Որովհետև դուք պատասխանատու եք,դուք եք հանձնել:

Մարգարիտ Եսայան.Մեր ձեռքից վերցրել են,խնդրում եմ մի խառնեք:

Նարինե Դիլբարյան.Կան նաև այլ տվյալներ,որ դուք եք փոխանցել:

Մարգարիտ Եսայան.Չէ ,կներեք: Իշխանությոնը մեր ձեռքից վերցրել են,և չի վերցրել հասարակությունը ,մեր ձեռքից վերցրել է հասարակության ինչ-որ հատվածը,մի հատված,որ իսկապես դժգոհ էր,իսկ մեծամասնությունը… նայեք Հրապարակում հավաքված մասսային՝ ԼԳԲՏ համայնքի ներկայցուցիչներ,Կյանքի խոսքի ,աղանդների ներկայացուցիչներ,դրսից եկած ուժեր:

-100 000 մարդ :

Մարգարիտ Եսայան.Ոչ բոլորը,ես ասում եմ հասարակության մի հատվածը,գումարած այս իմ ասածը:

Նարինե Դիլբարյան.Եկեք հիշենք ,որ բոլոր իշխանությունների ժամանակ և բոլոր հասարակություններում կան ձեր ասած մարդիկ՝ԼԳԲՏ,այլ համայնքի,նրան չեն առաջացել հենց այս պահին :

Մարգարիտ Եսայան.Բայց միշտ չեն վտանգ ներկայացրել,ոնց այսօր:Այսօր նրանք իշխանություն են վերցրել, ԱԺ-ում թելադրում են տրամադրություն, այսօր նրանք ԱԺ-ում ինչ-որ օրինագծեր և նախագծեր են բերում :

Նարինե Դիլբարյան.Կա ժողովրդավարություն…

Մարգարիտ Եսայան.Երկրի հերը կարելի է անիծել ժողովրդավարություն բառով …

Նարինե Դիլբարյան.Երկրի հերը անիծվում էր այն ժամանակ ,երբ մենք խոսում էինք Արցախի մասին ,եղավ ապրիլյան պատերազմը և այն ժամանակվա իշխանության ներակայցուցիչները նշեցին,որ կոռուպցիոն խնդիրներ կային ,վառելիք չունեին :

Մարգարիտ Եսայան.Վիգեն Սարգսյանի՝պաշտպանության նախարար եղած ժամանակ բազմաթիվ գեներալներ,հրամանատարներ ձերբակալվեցին,կալանավորվեցին և այսօր իրենց պատիժը կրում են:

Նարինե Դիլբարյան.Ձեր արտահյտությունը՝թքած ունենալ,սխալ էր:

Մարգարիտ Եսայան.Դուք բոլորին ճանաչո՞ւմ եք:

Նարինե Դիլբարյան.Բնավ:

Մարգարիտ Եսայան.Ես գիտեմ անուն- ազգանուններով,թե ովքեր ինչի համար են այնտեղ:

Նարինե Դիլբարյան. Այո,կային մարդիկ,որ պետականությունը նրանց բոլորովին չէր հետաքրքրում:

Մարգարիտ Եսայան.Ո՞վ ասաց:Հիմա դուք ուզում եք,որ ես այդ մարդկանց պաշտպանե՞մ,որովհետև այդ մարդիկ իրոք պետականության համար կռիվ են տվել ,գործընթացներ են արել ,դուք եք կռիվ արե՞լ պետականության համար:

Նարինե Դիլբարյան.Ես այդ կռվի արդյուքներն են վայելել:

Մարգարիտ Եսայան.Վա՞տ է,որ այսօր Արցախը ազատագվրած է:

Նարինե Դիլբարյան.Դուք կարծում եք,որ Արցախը նաև իմ շնորհիվ չի ազատագրվե՞լ:

Մարգարիտ Եսայան.Կռված տղաների,զոհված տղաների,գեներալների:

Նարինե Դիլբարյան.Ես որպես ՀՀ քաղաքացի իմ ներդրումը նույնպես ունեցել եմ,և շատ ավելի ազնիվ, իմ պատճառով մարդիկ չեն մեռել,դուք եք բերում մարդկանց,ովքեր հանցագործուններ են եղել,հերոսներ ու հակահերոսներ եք բերում,չեք կարող ինձ համոզել,որ ես օրինակ Առաքել Մովսիսյանից նվազ նպաստ ունեմ ՀՀ կայացման գործում:

-Առաքել Մովսիսյանի անունը տալիս ենք,բայց այսօրվա երևույթների մասին չեք խոսում:

Մարգարիտ Եսայան.Ես խնդրում եմ խոսեք այսօրվա Առաքել Մովսիսյանների մասին :

-Հայկ Սարգսյանը ինչ-որ աղջիկների տանում է նախագահական:

Նարինե Դիլբարյան.Ամբողջ մամուլը և հանրությունը ,տարբեր ուժեր,լրատվությունը երկսայր գործիք են, այդ ոլորտում աշխատել եմ գիտեմ,որ ամեն ինչ ուղղորդվում է:

-Ժապավենը կար,չեք հավատո՞ւմ,որ նման բան է եղել:

Նարինե Դիլբարյան.Ես չեմ կարող ոչ հավատալ,ես այդ ժապավենը չեմ տեսել,բայց իր ակնոցները ,պահվածքը ինձ համար ընդունելի չէ:

-Մերժելի՞ է:

Նարինե Դիլբարյան.Այդ կերպարի մարդիկ իմ մեջ կասկած են առաջացնում:

Մարգարիտ Եսայան.Իսկ եթե ինքը ասում է,որ որոշ լրատվամիջոցներ պետք է փակվեն,դուք համաձա՞յն եք:

Նարինե Դիլբարյան.Ինքն ասում է՝ինձ վարկաբեկում են: Հայաստանում բոլոր հարցերը պետք է լուծվեն իրավական ճանապարհով,Դավիթ Սանասարյանին մեղադրում էին կաշառք վերցնելու մեջ,անընդհատ մեր մամուլը իշխանական և ոչ իշխանական լցված է սենասցիոն ցնցիչ բացահայտումներով:

-Ո՞վ է մեղավոր, իշխանությունն է նման ցնցող լուրերի հեղինակը:

Մարգարիտ Եսայան.Դուք էլ եք մեղադրո՞ւմ մամուլին:

Նարինե Դիլբարյան.Դուք պետք է ճշտեք:

Մարգարիտ Եսայան.Հանրությունը ի՞նչ կապ ունի:

Նարինե Դիլբարյան.Մինչև ես չճշտեմ,ես չեմ կարող եզրակացություն անել,ես լրագրող լինելով երբեք չստուգված լուրեր չեմ տպել:

-Ոստիկանական հայտարությունները եթե նայենք ,ամբողջ օրը նման լուրեր են ,ԱԱԾ-ն նույնը:

Նարինե Դիլբարյան. Կարծես փողի տրցակների մասին էր խոսք գնում , Արթուր Վանեցյանի հայտարարությունը լսեցի, աղմուկը բարձրացավ,հետո լռեցին:

-Ո՞վ է մեղավոր ,մամու՞լն է մեղավոր,ԱԱԾ-ն հայտարարեց:

Նարինե Դիլբարյան.Ես իմ փորձից եմ ասում, ցանկացած իշխանությունների ժամանակ ԱԱԾ-ն ներազդել է մամուլի վրա :

-ԱԱԾ-ն և մամուլի ներկայացուցիչները հիմա համագործակցո՞ւմ են:

Նարինե Դիլբարյան.Ոչ միայն հիմա,նրանք միշտ են համագործակցել:

Մարգարիտ Եսայան.30 և ավելի տարիներ ես էլ եմ մամուլում աշխատել ,երբևէ չեմ նկատել,որ ԱԱԾ-ն մամուլի վրա ներազդել է,գուցե ձեզ վրա ներազդե՞լ են:

Նարինե Դիլբարյան.Եվ Առավոտում և բոլոր հեռուստաընկերություններում:

Մարգարիտ Եսայան.Դե ուրեմն հատուկ ընտրում են,ում վրա ներազդել,ձեզ ընտրել են,ինձ չեն ընտրել:

Նարինե Դիլբարյան.Ձեզ ընտրել են ուրիշները ,դուք արդեն ընտրված եք:

Մարգարիտ Եսայան.Ես ընտրեցի ուրիշներին :

Նարինե Դիլբարյան.Ձեզ ընտրեցին,դուք արժանացաք,ես ոչ:

Մարգարիտ Եսայան.Դրանից վա՞տ եք զգում:

Նարինե Դիլբարյան.Հակառակը ես փրկվեցի:Ես պնդում եմ,որ մեր պետական համակարգում ԱԱԾ-ն և այլ ուժեր միշտ էլ քաղաքական,հատկապես իշխանական և հարիշխանակա ուժեր մամուլի հետ կապված են ,մամուլումարտանետումներ են տեղի ունենում:

-Այս երիտասարդի հետ կապված ձեր կարծիքը:

Մարգարիտ Եսայան.Որևէ մեկի մասին,ի տարեբորւթյուն տիկին Դիլբարյանի անուններով չեմ խոսի,անձնավորված,երևույթը շատ տգեղ է ,և դրա մասին ասել եմ,և եթե իսկպես այդ ամենը տեղի է ունեցել,դատապարտելի է:Այստեղ ուրիշ խնդիր կա.երբ ԱԺ պատգամավորը,իշխանական ուժ ներակայացնող,հայտարաություն է անում,որ որոշ լրատվամիջոցներ պետք է փակել,նման հայատարարություն Լևոն Տեր-Պետրոսյանի՝դաշնակցության լրատվամիջոցը փակելուց հետո ոչ ոք չի արել:Ինչ է նշանակում փակել,եթե լրատվամիջոցը ինչ-որ բան սխալ է արել,պետք է դատական ճանապարհով գործընթացը գնա,դու ով ես:Եթե մասնագիտությամբ լրագրող վարչապետ Փաշինյանը այսօր դրան չի արձագանքում և չի ասում՝ տղա ջան,պատգամավոր ջան,ինչեր ես խոսում …

-Գուցե առանձին է ասե՞լ:

Մարգարիտ Եսայան.Ինձ առանձին պետք չի,ինքը հրապարակավ է ասել և հրապարակավ պետք է դատապարտվի և հրապարակավ պետք է կարգի հրավիրվի,որ ասեն՝գիտեք լրագրությունը չորրորդ և ավելի ուժեղ իշխանություն է,քան դու քո մանդատով:Այսքան քննադատել և հարձակումներ գործել լրատվամիջոների վրա ,երբևէ չի եղել:

Նարինե Դիլբարյան.Մամուլի ազատությունը բացարձակ արժեք է,բայց այդ բացարձակ արժեքը ես վերստին ուզում եմ կրկնել՝ միշտ ուղղորդվում է:

-Ժապավենը կա,եթե ձեզ տային,կհրապարկեի՞ք:

Նարինե Դիլբարյան.Եթե կա ժապավեն,կհրապարակեի,ինչպես կարող է պատգամավորը …այդ ժապավենը պետք է ներակայցվի,այդ մարդը պետք է զրկվի իր մանդատից/լ

-Հրապարակվել է դա:

Նարինե Դիլբարյան.Խնդիրն այն չէ,որ ինքը հայտարարում է,մենք էլի մարդկանց ենք տեսել,խնդիրն այն է,թե ինքը ինչ է անում,ամեն մեկը պետք է մեր պետության մեջ պատասխան տա ըստ իր արածների,բայց առարկայորեն:

Մարգարիտ Եսայան.Մամուլի ասուլիսի ժամանակ տեսակետ հնչեց,որ այդ տեսանյութը նկարահանվել է ոչ թե հիմա ,այլ Նիկոլ Փաշինյանի ժամանակ,բայց այդ ժամանակ Նիկոլ Փաշինայնն էր չէ այդ շենքում լինում,եթե այդ ժամանակ ես տարել,ավելի վատ քեզ համար,կամ նույնքան վատ քեզ համար:

Նարինե Դիլբարյան.Կարևոր չէ,թե ով է այնտեղ նստած,կարևոր երևույթն է:

Մարգարիտ Եսայան.Համապատասխան մարմինները այստեղ անելիք ունեն և պետք է անեն: Ինչ վերաբերում է,որ ամեն մի տեղից վեր կացող պետք է մամուլին վնասի,քարկոծի,ասի,որ պետք է փակվեն,որովհետև իրենց վիրավորել են,բացառում եմ,բոլորը պետք է սրա մասին խեսեն, չի կարելի նման վերաբերմունք:Աբսուրդ է,որ դու,լինելով իշխանական պատգամավոր,հայտարարում ես՝ քանի որ այս լրատվամիջոցները ինձ վիրավորել են ,պետք է փակվեն:

Նարինե Դիլբարյան. Ինչ կապ ունի քաղաքականության,քաղաքական մտածողություն հետ:

Շարունակությունն՝այստեղ

Հարցազրույցը՝Նաիրա Բաղդասարյանի

դիտվել է 5369 անգամ
Լրահոս
Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր Պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործն ուղարկվել է նոր քննության․ բողոքը բավարարվել է Վեց ամիս ժամկետով ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման արգելք կսահմանվի. ՇՄՆ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան 3 վարչական շրջանում Ինչո՞ւ է Ադրբեջանը թշնամանքի նոր ալիք հրահրում․ Տաթևիկ Հայրապետյան Փաշինյանից «sms» ստացա՞ք, որ լքեցիք դահլիճը. հարց` փոխնախարարին (video) Թրամփը Սի Ծինփինի հետ հանդիպման համար կխախտի մոտ 60 տարի պահպանված արարողակարգը Արցախցին էթնիկ զտման զոհ է, փախստականի կարգավիճակի պատճառով խնդիրների առջև ենք կանգնումю Բեգլարյան «Հայ առաջադեմ երիտասարդություն» ՀԿ-ն դիտորդական առաքելություն կիրականացնի առաջիկա ՏԻՄ ընտրությանը «Թաթա Սիմոնյանը գումարը փոխանցե՞լ է Փաշինյանի հաշվեհամարին»․ Գյուլնարա Ալեքսանյան (video) Հերթական կորուստն ազգային հավաքականում ՆԳՆ-ն ձերբակալել է «Զապ»-ին և «Օշականցի Գևորիկին»․ վեճից հետո փորձել են հաշվեհարդար տեսնել «Իվետա Մուկուչյա՛ն, հասար ուզածիդ՝ էղած-չեղածդ ցուցադրեցի՞ր բիկինիով հրապարակում»․ Չոբանյան (video) Ագրարայինի Սիսիանի մասնաճյուղի 120 տեղի համար դիմել է 4 դիմորդ. «Երկիր» «Մեռելի փողն եք ուտում․ Փաշինյանը հատիկ առ հատիկ իր ջեբն է լցնում ժողովրդի փողերը»․ Արման Աբովյան (video) Խաչատուր Սուքիասյան, Գուրգեն Արսենյան...,պարզ հարց եմ տալիս՝ ինչպե՞ս են հարստացել.Քրիստինե Վարդանյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am