Չհամադրվող տնտեսական տվյալներ

«168 Ժամ»-ը գրում է․ «Վիճակագրություն» կոչվող գիտությունն էականորեն տարբերվում է իմացության մյուս ոլորտներից։ Այս գիտության պատմությունը հնարավոր է նույնականացնել պետության պատմության հետ։ Ի վերջո, վիճակագրությունը թե՛ Եվրոպայում, թե՛ Չինաստանում ձևավորվել է՝ որպես մարդահամար, կամ տվյալ իշխանության (պետության) տարածքում ինչքի (գույք-ունեցվածքի) հաշվառում անցկացնելու նպատակով։ Սա մեթոդ էր, որով ցանկացած իշխանություն փորձում էր հաշվառել-ճշգրտել մարդկային ու նյութական այն պոտենցիալը, որ գտնվում էր իր տիրապետության տակ։

Վիճակագրությունը, որպես գիտություն, այսօրվա տեսքով՝ ձևակերպվել է 18-րդ դարի կեսերին։ Գերմանական հող-իշխանությունները միավորման գործընթաց էին սկսել։ Հետևաբար՝ նպատակ ունեին «գույքագրել» իրենց պոտենցիալը՝ ապագա Գերմանիայի կերտման տեսլականը հստակեցնել էր պետք։ Այդ ճանապարհին լավագույն գործիքը ժողովրդագրական իրավիճակի և տնտեսության առկա վիճակի ճշգրիտ հաշվառում-նկարագրությունն էր։

Մեր նոր պետության ձևավորման պահին վիճակագրական թե՛ լուրջ կառուցվածք կար, թե՛ անհրաժեշտ որակի կադրեր։ Բայց ինչ-որ պահից (վստահ չեմ, բայց հավանաբար խորհրդային իշխանության տարիների ինչ-որ պահից) վիճակագրությունը դարձել էր պրոպագանդայի գործիք։ Վիճակագիրները, ընկալելով պահի իշխանությունների պահանջ-սպասելիքները, տնտեսությունը նկարագրող թվերը հարմարեցնում էին իշխանությունների քիմքին։ Երբ 60-ականներին ձևակերպվեց «Հասնել ու անցնել Ամերիկային» քաղաքական լոզունգը, վիճակագիրների միակ դժվարությունն այն էր, թե տվյալ պահին տնտեսության կոնկրետ ո՞ր ոլորտում է պետք թվերի վերածել այն։ Ցավոք, այս «հմտությունը» սահուն անցավ մեր վիճակագիրներին: (Հասկանալի է՝ խոսքը ոլորտի ղեկավարության մասին է)։

Արդեն առիթ ունեցել եմ նկարագրել, թե ինչպես մեր վիճակագրությունը հաշվարկեց ու հրապարակեց մարտ ամսվա Տնտեսական ակտիվության ցուցանիշը։ Հետո մեկ ամիս անց հավուր պատշաճի վերահաշվարկեց ու այլ թիվ հրապարակեց։ Հրապարակեց՝ լրացուցիչ նշելով, որ «տվյալները ճշգրտված են»։

Ուղիղ մեկ ամիս անց այն կրկին հրապարակեց՝ կես տոկոս աճեցնելով արդեն «ճշգրտված» տվյալը։ Պատճառը հեշտ նկատելի էր՝ պահի իշխանությունները մակրոտնտեսական ցուցանիշներից «ամենահպարտանալին» հենց Տնտեսական ակտիվության ցուցանիշն են համարում։ Այս ու մյուս նման փաստերը կարելի է դուրս գրել վիճակագրությունը պրոպագանդայի վերածելու «նուրբ արվեստին»։ Ա՛յ ինչպես կարելի է վերնագրել (կամ՝ դուրս գրել) հաջորդ օրինակը, դժվարանում եմ հիմնավորել։ Մեր վիճակագիրների արտաքին առևտրի տվյալները չեն համընկնում գործընկեր երկրների վիճակագրական գրասենյակների պաշտոնական տվյալների հետ։ Ռուսաստանի վիճակագրական ծառայությունը բավական արագ (փետրվար ամսին) հրապարակում է արտաքին ապրանքաշրջանառության տվյալները։ Ընդ որում, հրապարակում է թե՛ ըստ երկրների, թե՛ կոնկրետ այդ երկրից ինչ ապրանք է ներմուծվել (կամ արտահանվել)։

Մեր վիճակագիրները, օրինակ, վստահ են, որ 2017թ. ՌԴ-ի հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 730 մլն 489.2 հազար, կամ 1 մլրդ 826 մլն 28.2 հազար դոլար։ Վիճակագիրներն իսկապես երկու տվյալ են հրապարակում։ Դա մեթոդական տարբերության հետևանք է, որ պարզ ընթերցողին դժվար թե հետաքրքրի։ Փոխարենը՝ շատ հետաքրքիր կլինի համադրել մեր Վիճկոմի տվյալները ռուսաստանյան տվյալների հետ։ Այնտեղ մեկ թիվ է՝ 1 մլրդ 746 մլն 617.9 հազար դոլար։ Ընդ որում, չեն համընկնում ո՛չ արտահանման, ո՛չ ներմուծման թվերը։ Ռուս վիճակագիրները կարծում են, որ Հայաստանից արտահանվել է 514 մլն 710.1 հազար դոլարի ապրանք։

Իսկ մերոնք վստահ են, որ արտահանվել է 557 մլն 256.2 հազար դոլարի։ Որպեսզի տարակարծություն չլինի, նշենք՝ երկու կողմն էլ գրում են, որ հաշվարկն արված է ԱՄՆ դոլարով։ Հիմա դիտարկենք 2018թ. տվյալները։ Մերոնք էլի երկու թիվ են հրապարակում: Անցած տարի ապրանքաշրջանառությունը կազմել է կամ 1 մլրդ 925 մլն 665.7 հազար դոլար, կամ էլ 2 մլրդ 62 մլն 455.5 հազար դոլար։ Տարբերության պատճառն այն է, որ մեր վիճակագիրները ներմուծումը հաշվառում են մեկ անգամ՝ ըստ ապրանքն «արտահանող երկրի», զուգահեռ տվյալներ տալով՝ ըստ ապրանքի «ծագման երկրի»։

Բայց թողնենք այս մանրամասները։ Ռուս վիճակագիրների տվյալներով՝ մեր երկրների ապրանքաշրջանառությունը կազմել է 1 մլրդ 968 մլն 427.2 հազար դոլար։ Անցած տարի ըստ ՌԴ տվյալների՝ Հայաստանից ներմուծվել է մոտ 627 հազար դոլարի ապրանք։ Իսկ մերոնց տվյալներն այլ են՝ մոտ 666 մլն դոլար։ Ա՛յ այսպիսի մանր-մունր տարբերություններ։

Իհարկե, վիճակագիրները կարող են ասել, որ արտաքին առևտրի մասին տվյալներն իրենք չեն հաշվառում, այլ ստանում են Պետական եկամուտների կոմիտեից (ՊԵԿ)։ ՊԵԿ-ի մասնակցությունը «պրոպագանդիստական տնտեսության» խաղերին ինքնին առանձին հարց է։ Իսկ այս պարագային թվերը հրապարակված են մեր Վիճկոմի պաշտոնական կայքում։ Հետևաբար՝ տրամաբանական է հենց նրանց էլ պատասխանատու համարել հրապարակված թվերի համար»։

դիտվել է 294 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am