Լոլոների և բոլոլաների պակաս չկա

«Փաստ»-ը գրում է․ ««Երեկ տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ընդգրկված հարցերի քննարկումից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ մի շարք օրակարգային հարցերի, որոնք վերջին շրջանում հանրային ուշադրության կենտրոնում էին, ավելին՝ դարձել էին լուրջ քննարկումների առարկա: Ընդհանրապես, հարկ է նշել, որ այս նիստում մի շարք առանցքային հարցեր և կարևոր շեշ­տադրումներ արվեցին: Նիստի սկզբին կա­ռավարության ներկայացուցիչներն անդրա­դարձան Սևանի «ծաղկման» խնդրին և խոսե­ցին ստեղծված վիճակի հանգուցալուծման և լիճը ճգնաժամային վիճակից դուրս բերելու խնդիրների մասին, եղան համապատասխան հանձնարարականներ:

Հարկ է նշել, որ պարբերաբար պատկան մարմինները հայտարարում էին, որ Սևանը շատ կարևոր դեր ունի, և մենք պետք է Սևա­նա լճի մակարդակը բարձրացնենք, սակայն իրականում կանխվել է լճի մակարդակի բարձրացումը, ինչը լուրջ բնապահպանա­կան ռազմավարական սխալ է, ինչպես շեշ­տում են նաև մասնագետները: Վերջին տա­րիներին եղել են նպաստավոր պայմաններ լճի մակարդակը բարձրացնելու համար, եթե թույլ տային, ապա մենք կունենայինք շատ ավելի լավ իրավիճակ Սևանում: Հիմա արդեն, երբ լուրջ վտանգի առաջ ենք կանգնած, խնդրի մասին սկսել են խոսել բոլորը: Նիստում քննարկված հարցերի շարքում առանձնահատուկ տեղ էր հատկացված ճանապարհատրանսպորտային պատահարների և մարդկային զոհերի փաստին: Ոստիկա­նապետի զեկույցից պարզ դարձավ, որ այս տարի, նախորդ տարվա նույն ժամանա­կահատվածի հետ համեմատ, 19-ով ավել զո­հեր ունենք: Մեքենաների խնդրի մասին խո­սելիս առանձին անդրադարձ եղավ նախորդ շաբաթ Արարատի մարզում տեղի ունեցած դժբախտ պատահարի մանրամասներին, որի հետևանքով եղան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ: Ահա այս դեպքն էլ առիթ հան­դիսացավ կառավարությունում ավտոմեքե­նաների հարցի շուրջ խորքային քննարկման…

Իրականում, ինչպես հաճախ նախկինում, անցած մեկ տարում նույնպես անընդհատ տեսնում ենք, որ բազմաթիվ հանձնարարա­կաններ ու որոշումներ մնացել են զուտ թղթի վրա, այսպես ասած՝ դրանք տրվել են տե­սախցիկների համար, որպես հանրության աչքին որոշակի «թոզփչոցին» լինի և շատկարևոր է, որ այս առանցքային նշանակության հարցերը շատ արագ կյանքի կոչվեն:

Այսքանից հետո մնում է արվեն համապա­տասխան ճիշտ եզրակացություններ և խնդիրներին ժամանակին լուծումներ տրվեն, այլապես, ինչպես ասվում է ժողովրդական ասացվածքում, «ջուրը հասնում է կամրջի բերանին», նոր միայն այդ պահին սկսում ենք փնտրել տարբեր իրավիճակային որո­շումներ: Կարևորն այն է, որ հանրությունը ոչ թե ջուրծեծոցիներ, այլ իսկական՝ բովան­դակային ու կառուցողական աշխատանք տեսնի, այլապես լոլոների ու բոլոլաների պակաս երբեք էլ չի եղել»։

Նյութն ամբողջությամբ կարդացեք «Փաստ»-ում։

դիտվել է 456 անգամ
Լրահոս
Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ» Այսօր վերջին օրն է.ովքե՞ր են արդեն ԿԸՀ ներկայացրել փաստաթղթերը. «Փաստ» Արբանյակային լուսանկարները փաստում են՝ Ստեփանակերտի մայր տաճարն ավերվել է. «Ազատություն» Շղթայական ավտովթար՝ Լոռու մարզում` Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի թունելում «Ապրիլի 23-ի ժամը 18։00-ն առաջադրման վերջնաժամկետն է»․ ԿԸՀ ԵԽ նախագահը Մերձավոր Արևելքում տիրող իրադրությունը մարտահրավեր է համարում միջազգային իրավունքի համար Մեր ստեղծածն ավերել և այդ ավերակների վրա այսօր խաղաղություն է քարոզում. Սենոր Հասրաթյան Իրանի իշխանությունը չի հնչեցնում որևէ սպառնալիք, որը չի իրականացնելու. իրանագետ Հայտնաբերվել է Հրազդան գետում ջրահեղձ եղածի մարմինը Բժիշկներին հաջողվել է փրկել 9 ամսական երեխայի կյանքը․ մանրամասներ Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան զորքերը լիակատար մարտական ​​պատրաստականության վիճակում են Եզրաս արքեպիսկոպոսը մասնակցել է ՌԴ ԱԳՆ ղեկավարի անունից կազմակերպված ընդունելությանը Սա վճռորոշ պահ է մեր երկրի պատմության մեջ․ Միայն, թե իրենց չսպանեն և «կոռմը» տեղը լինի․ Հովհաննես Ավետիսյան Առեղծվածային դեպք Հրազդանի կիրճում․ գետում հայտնաբերվել է մարմին Ադրբեջանը Ստեփանակերտում քանդում է հայկական մշակույթը, Փաշինյանը զբաղված է «խաղաղության» պատմությամբ Հայ մարզիկները՝ Սամբոյի աշխարհի չեմպիոններ․ նրանք հաղթել են Ադրբեջանի ներկայացուցիչներին «Վեոլիա Ջուր»-ը նոր հայտարարություն է արել
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am