Սերժ Սարգսյանը ինչքան գումար է տվել Լևոն Տեր-Պետրոսյանին.տեղյակ է արդյոք Լևոն Զուրաբյանը

Սիրո եւ հանդուրժողականության լոզունգով իշխանության եկած Նիկոլ Փաշինյանը վարչապետության առաջին օրերին խաղաղասիրական քաղաքականություն էր վարում, անգամ հայտարարեց, որ վենդետա չի լինելու նախկինների հետ: Սակայն Փաշինյանի իշխանության աջակից Սասնա Ծռերի եւ ՀԱԿ-ի կողմից հետզհետե վրեժի ու արյան կոչեր հնչեցին: Եթե Ծռերը նախկինների նկատմամբ ավելի քան անհանդուրժող դիրքորոշում ունեն ու առաջին օրվանից Փաշինյանից պահանջում էին տեսնել նրանց դատաստանը, ապա ՀԱԿ-ականներն ավելի զուսպ էին ու հիմնականում Փաշինյանին ծափահարողի, նրա քայլերը ողջունողի դեր էին վերցրել: Այդ բավարարվածության զգացողությունը միգուցե ունի իր բացատրությունը, քանի որ լեւոնականներից շատերը այս կամ այն պաշտոնում հանգրվանել են իշխանությունում, կարելի էր ենթադրել, որ Լեւոն Տեր-Պետրոսյանը իրեն բավարարված էր զգում այդ վիճակից ու հետեւաբար ՀԱԿ-ում ռադիկալ տրամադրություններ չէին դրսեւորվում:

Բայց վերջին օրերին աննախադեպ ակտիվ են որոշ ՀԱԿ-ականներ, կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը լրատվամիջոցների հետ զրույցում տարակուսանք է հայտնել, թե ինչու չեն պատժվում Սերժ Սարգսյանը, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը, Տարոն Մարգարյանը եւ այլք: <<Հիմա հարց է ծագում՝ ինչո՞ւ անձամբ Սերժ Սարգսյանը, նրա հարազատներն ու ավազակապետ գեներալները որևէ պատասխանատվություն չեն կրում։ Ես կարող եմ մտածել, որ կա՛մ Ս.Սարգսյանի հետ եղել է պայմանավորվածություն, որ իշխանությունը ոչ բռնությամբ հանձնելու դիմաց ինքը չի հետապնդվի, կա՛մ պոստ-ֆակտում իշխանությունն առանց բռնության հանձնելու դիմաց իրեն հանգիստ են թողել>>,- ասել է Զուրաբյանը:

Հետաքրքիր է ինչու է ՀԱԿ-ում կրկին սրացումներ նկատվում նախկինների հանդեպ, երբ արդեն կատարվել է իրենց վաղեմի երազանքը եւ իշխանությունն իրենց ձեռքում է: Առավել եւս Լեւոն Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան ակնհայտ բարիդրացիական հարաբերությունների մակարդակում կրկին հիշել ու պահանջել մերժել, ավելի ճիշտ՝ պատժել Սերժին, առնվազն տարօրինակ է: Բանն այն է, որ այդ հարաբերությունների մասին ՀՀԿ-ում բոլորը գիտեն եւ ներկա իրողություններն էլ առիթ են դարձել, որպեսզի Սերժ Սարգսյանը թիմն որոշ մանրամասներ հայտնի այն մասին, թե ինչպես է ժամանակին առաջիn նախագահի քավորությամբ ձեւավորվել հրաշալի քառյակը, որը գործել է ընդդեմ Տիգրան Սարգսյանի եւ թե ինչպես է Տեր-Պետրոսյանը մի քանի անգամ գործարքի գնացել Սերժ Սարգսյանի հետ, պահանջը եղել է այն, որ անձամբ վերջինիս թիրախում չհայտնվի: Սա էժան չի նստել Սերժ Սարգսյանի վրա եւ նա մի քանի անգամ մեկ 200 հազար դոլար, մեկ 500, մեկ 300 եւ այսպես շարունակ, գումարով զսպել է քառյակին, իսկ դրա փլուզման համար 1 միլոն վճարել, Սարգսյանն ասել է, որ այդ քառյակին լռեցնելու գինը 2 միլիոն է եղել:

Եթե Լեւոն Զուրաբյանը տեղյակ չէ այս ամենի մասին եւ ինքնագործունեություն է ծավալում, ապա անհարմար բան է ստացվում, եթե տեղյակ է ու միեւնույն է նման կոչեր է անում, ամոթալի բան է ստացվում: Միգուցե արժե խոսելուց առաջ ճշտվել շեֆի հետ:

Անի Սահակյան

դիտվել է 9323 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am