Ջանջուղազյանը երկու կարևոր բացահայտում է արել

Կառավարության հուլիսի 11-ի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ 2020 թվականի հունվարի 1-ից թոշակները կբարձրանան 10 տոկոսով:

ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքով` 2020 թվականի հունվարի 1-ից կենսաթոշակները 10 տոկոսով բարձրացնելու համար անհրաժեշտ կլինի 25 մլրդ դրամ: «Կենսաթոշակի համար գնահատված չափը մոտավորապես 25 մլրդ դրամ է, բյուջեն այլ աղբյուր, քան պետական բյուջեի եկամուտներն ու ներգրավող պարտքն են, չունի»,- կառավարության նիստից հետո նշել է նա: Ջանջուղազյանն ասել է նաև, որ իրենք պարբերաբար հարկեր-ՀՆԱ հարաբերակցության աճ են ակնկալում, որը նաև բացահայտում է, թե ինչպիսի սպասելիքներ ունեն իրենք տնտեսության լրացուցիչ չդիտարկվող մասից, որը կվերածվի հարկի:
«Այս տարին չհաշված, որովհետև մենք ակնկալում ենք բարձր աճ՝ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության, հաջորդ տարիներին աճը կլինի 0.4-0.5 տոկոս միջակայքում: Ոչ թե կանգ ենք առնելու այս թվի վրա, այլ շարունակելու ենք այդ ուղղությամբ աշխատանքները: Մեզ համար լավագույն ուղին հավասարակշռված ուղին է, որովհետև հակառակ դեպքում, եթե այդպիսի պահանջ դրվի, կարելի է գտնել ճանապարհ՝ լրացուցիչ վարչարարության միջոցով ավելի հարկեր ունենալու և հակառակը՝ թուլացնել վարչարարությունը: Եթե գծից շեղվենք, բացասական կլինի հետևանքը»,- ասել է նախարարը:
Անդրադառնալով խոսակցություններին, թե շուրջ 69 մլրդ դրամ լրացուցիչ գումար է անհրաժեշտ նվազագույն աշխատավարձը 55 հազարից 68 հազար դրամի բարձրացնելու համար, նախարարը նշել է, որ այդ հարցի պատասխանը էական կախվածություն ունի նրանից, թե ինչ բովանդակությամբ կընդունվի օրենքը, այսինքն՝ ինչպիսին կլինի փոփոխությունը: «Այդ 69 մլրդ գումարը անհրաժեշտ կլիներ այն ժամանակ, եթե ուղղակի մեխանիկորեն փոխվեր նվազագույն աշխատավարձը։ Բայց այդպիսի մտադրություն չկա։ Իսկ թե ինչպիսի լրացուցիչ միջոցների կարիք կառաջանա, դա կախված կլինի արդեն ընդունվող օրենքից»,– նշել է նախարարը։
Ըստ էության Ատոմ Ջանջուղազյանը երկու կարևոր բացահայտում է արել` առաջինն այն է, որ կառավարությունը շարունակում է բյուջեի բարելավման կայուն ճանապարհ տեսնել ստվերի կրճատումը` ավելի քիչ հույսեր կապելով տնտեսության զարգացման հետ: Նախարարը չի թաքցրել, որ հարկեր-ՀՆԱ հարաբերակցության` հաջորդ տարիներին աճի բարելավումը պետք է ակնկալել ավելի շատ վարչարարության, քան թե տնտեսական աճի արդյունքում:
Երկրորդ` այդքան մեծ աղմուկ հանած նվազագույն աշխատավարձի բարձրացման հիմքում լուրջ հաշվարկներ դրված չեն: Դատեք ինքներդ. եթե նախարարն ասում է, թե նշել է, որ այդ հարցի պատասխանը էական կախվածություն ունի նրանից, թե ինչ բովանդակությամբ կընդունվի օրենքը, նշանակում է` այն նախնական տարբերակով ընդունված նախագիծը կարող է փոխվել: Ինչ հաշվարկ է դրված նախնական տարբերակի հիմքում, նույնպես հայտնի չէ: Հասկանալի է, որ խնդիրը թվաբանական չէ, որովհետև ներկա պահին նվազագույն աշխատավարձի հաշվարկային թիվը կարելի է պարզապես համապատասխան տոկոսով ավելացնել ու ստանալ ակնկալվող հավելյալ գումարի մեծությունը: Խնդիրն այստեղ այլ է, և հնարավոր է, որ բյուջեն պատրաստ չէ նվազագույնի շեմի բարձրացմանը:

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 2479 անգամ
Լրահոս
«Քնած» ակադեմիան․ կոռուպցիա, հովանավորչություն ու գիտության անկում Ադրբեջանում Իրանը և ԱՄՆ-ն միջուկային խնդրի ու պատժամիջոցների վերաբերյալ նախաձեռնություններ են ներկայացրել Կրոնական ազատությունը երբեք չպետք է ենթարկվի կառավարության միջամտությանը․ Սամվել Կարապետյան «ՔՊ-ականնե՛ր, լափում էիք, բա հիմա ինչի՞ց վախեցաք». Ռուզան Ստեփանյան (video) Հիբրիդային պատերազմից եք խոսում․ ինչո՞վ է զբաղվելու ԵՄ–ից Հայաստան եկող խումբը (video) «Թոշակառունե՛ր, զգուշացնում եմ՝ Նիկոլը 10 հազար տալու է, 30 հազար տանի»․ Ռուզան Ստեփանյան (video) ՀՐԱՏԱՊ կարգով պետք է բարձրացվի հայերի վերադարձն Ադրբեջան, թե չէ Ալիևը գիտե՞ք՝ ինչ կանի մոտ օրերս (video) Իրան-ԱՄՆ միջուկային բանակցությունները մի քանի ժամով ընդհատվել են խորհրդակցությունների համար Ռուսաստանին և Բելառուսին հաջողվել է մեծ հաջողությունների հասնել Միութենական պետության զարգացման գործում. Պուտին Իշխող ուժը կորցրել է հանրային դաշտում իր վստահությունը, դա լավ գիտի Նիկոլ Փաշինյանը. Հրանտ Մելիք-Շահնազարյան «Նիկո՛լ, դե բախտդ փորձի ու տես՝ ինչ է լինելու»․ Ռուզան Ստեփանյան (video) Տեր Երեմիան և Տեր Դանիելը ծառայության են կոչվել Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում Հետաքրքիր է՝ Ալիևը կգնա՞ հայերի ջարդերը հավերժացնող հուշահամալիրներ և կփառաբանի՞ Սումգայիթի շեհիդների «սխրանքը». Խառատյան Հարսիդ շորը կրկին բռնկվել է… Իմ աչքով տեսա Փաշինյանի երեկվա այդ կեղտոտ քայլը․ ինչ է պատմում Աշոտյանը Բրյուսել այցից (video) Գեղարքունիքի զորամասում զինվոր է մահացել. ArmLur.am «Չեք լռեցնելու ինձ», «հենց հիմա նստեք»․ Բագրատ սրբազանի ու դատավորի միջև վիճաբանություն սկսվեց (video) Քաղաքացիները մոտենում են ապակուց այս կողմ Բագրատ Սրբազանից օրհնություն ստանում (video) Վահագն Չախալյանի խափանման միջոցը փոփոխվեց
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am