Սկսեք ձեզնից և հանգիստ թողեք ԶԼՄ-ներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը` Մարիամ Փաշինյանը, գրառում է կատարել Ֆեյսբուքի իր էջում, որտեղ նա հերթական անգամ բարոյախրատական ոճի դասեր է տվել լրատվամիջոցներին:

«Իսկ ինչից է որ մամուլն ու հանրությունը կարող են պահանջել կառավարությունների բացարձակ թափանցիկ գործունեությունը, իսկ երբ հակառակն է արվում, դա համարվում է ճնշում մամուլի դեմ: Հանրությունը իրավունք ունի իմանալու, թե ինչպես են ֆինանսավորվում կամ գործում այն լրատվական կայքերը, որոնք նրանք ընթերցում են ու որոնց նյութերին նրանք հավատում են: Կան լրատվականների ներկայացուցիչներ, որ մտածում են իրենք այնքա~ն դիպուկ են իրենց բովանդակության մեջ, որ արժանանում են «ճնշումների»: Երբ խոսվում է բովանդակության որակի մասին, դա ևս համարում են «ճնշում»: Եւ այդ «ճնշումը» իրենք ներկայացնում են այնպես ինչպես ուզում են և կապում են իրենց բարի, ընդդիմադիր, ազնիվ ու միայն ճիշտը ներկայացնող համբավի հետ»,- իր էջում գրել է Մարիամ Փաշինյանը:
Անշուշտ, ցանկացած մարդ, այդ թվում նաև վարչապետի դուստրը իրավունք ունի ունենալ իր կարծիքը ցանկացած հարցի, այդ թվում նաև լրատվամիջոցների վերաբերյալ: Այս գրառմանը թերևս կարելի էր ընդհանրապես չանդրադառնալ, եթե լրագրող Նիկոլ Փաշինյանի իշխանության գալուց հետո լրատվամիջոցներին դասեր տալու միտումը իշխանության քարոզչության մշտական թեմա դարձած չլիներ: Ով` ով, բայց իշխանության կենտրոնում գտնվող մարդիկ պետք է որ շատ լավ իմանան` Հայաստանում չկա գովազդային հզոր շուկա, որն ընկած է ԶԼՄ-ների գոյատևման հիմքում:

Ընդհանրապես Հայաստանում չկան այն հզոր փողերը, որոնք, ոմանց պատկերացմամբ, ընկած են լրատվամիջոցների գոյության հիմքում: Լրատվամիջոցների ներքին խոհանոցին ծանոթ ցանկացած մասնագետ տեղյակ է, որ համեմատաբար լավ վիճակում են այն ԶԼՄ-ները, որոնք միջազգային դրամաշնորհներով են աշխատում: Մնացածները գովազդից ստանում են նվազագույն միջոցներ, որովհետև մեր երկրում հզոր տնտեսվարողները ունեն սեփական ԶԼՄ-ները, իսկ մնացածներն էլ մեծ գումարներ չեն ծախսում լրատվամիջոցներում գովազդ ունենալու վրա: Շրջանառության ծավալը Հայաստանի տնտեսության մեջ ընդհանրապես և ԶԼՄ շուկայում մասնավորապես  չնչին է, այնպես որ` հանգստացե'ք և այս մասին պատմեք ձեր շրջապատում, տանը, ընտանիքում:

Ճշմարտությունն այն է, որ լրատվամիջոցները չունեն ոմանց պատկերացրած փողերը, և քննադատությունները, որ գրվում են, միշտ չէ, որ քաղաքական պատվերի արդյունք են, ինչպես ոմանք կարծում են: Իսկ ով է ասել, որ լրագրողը չի կարող մասնագիտական համոզմունքով առաջնորդվել և փաստերն արձանագրել` առանց գաղտնի և խորհրդավոր պայմանավորվածությունների: Պատմության մեջ լրատվամիջոցներին դասեր տալու փորձերը երբեք հաջող ավարտ չեն ունեցել ոչ միայն մեր երկրում, այլև ընդհանրապես: Այնպես որ` հանգիստ թողեք ԶԼՄ-ներն և ամեն մի քննադատության մեջ պետական և քաղաքական դավադրություն մի փնտրեք, որովհետև այն չկա:
Վերադառնալով վարչապետի դստերը` սիրելի' Մարիամ, թույլ տուր հարցնել` ավելի քան երկուսուկես տասնամյակ քո ծնողների խմբագրած լրատվամիջոցը եղել է ընդդիմադիր թերթ. «Հայկական ժամանակ»-ի երկարամյա ընթերցողները կարող են վկայել, որ ՀԺ-ում  գովազդներ կամ չեն եղել կամ շատ քիչ են եղել: Հանրությունը, ինչպես այսօր, այնպես էլ նախկինում, իրավունք ուներ իմանալու, թե ինչպես էր ֆինանսավորվում կամ գործում այն թերթը, որը նրանք ընթերցում էին ու որի նյութերին նրանք հավատում էին: Եվ ուրեմն, սիրելի' Մարիամ, պահանջիր քո ծնողներից հրապարակել «Հայկական ժամանակ»-ի 30 տարվա գոյատևման հաշվետվությունը: Մենք իրավունք ունենք իմանալ, թե մեր վարչապետն ինչպես էր թերթ պահում:

 

Հայկ  Դավթյան

դիտվել է 1927 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am