Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բորիսպոլ քաղաքում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ դահլիճից դուրս է արել Բորիսպոլի քաղաքային խորհրդի քարտուղար Յարոսլավ Գոդունկոյին, հայտնում է «112 Ուկրաինա»-ն:
«Երբ շատ են գոռում, ես միշտ խնդրում եմ համացանցում այդ մարդու մասին ինչ-որ տեղեկություն գտնել… Ես թերթում կարդացի, ասեք՝ ճի՞շտ է դա, թե՞ սխալ: «Բատկիվշչինա» կուսակցության անդամ, Բորիսպոլի քաղաքային խորհրդի քարտուղար, նախկինում դատապարտված Ուկրաինայի Քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ավազակային հարձակում…Յարոսլավ Նիկոլաևիչ, դա դո՞ւք եք: Դո՛ւրս այստեղից: Դո՛ւրս գնա, ավազա՛կ: Վա՞տ ես լսում, անգլերենով՝ еxit , գնացե՛ք»,- բարկացել է Զելենսկին:
Սակայն Գոդունկոն չի համաձայնել նախագահի հետ և վիճաբանության մեջ է մտել, որից հետո Զելենսկին ասել է. «Դե գնա՛ արդեն, Աստված իմ: Դու հաստատ նախագահ չես, քանի որ նախագահը չունի քրեական անցյալ»:
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Դեկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 19-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը
Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը