Դոն Պիպոն ձեռնոց է նետում

Տասը օրից ավելի է Էջմիածնում քաղաքական կրքեր են շիկացել: Տարբեր մարդիկ եւ խմբեր բողոքի ակցիաներ են իրականացնում ՔՊ-ական քաղաքապետ Դիանա Գասպարյանի դեմ, ոմանք պահանջում նրա հրաժարականը: Հինգ օր շարունակ քաղաքացիներից մեկը գիշերում էր քաղաքապետարանի դեմ, մյուսները պարզապես հանրահավաքային տարբերակն են նախընտրել: Թե ինչով է քաղաքապետը շարժել իր համաքաղաքացիների զայրույթը, դեռեւս մնում է չպարզված: Անշուշտ, միշտ էլ կարելի է գտնել պատճառներ համայնքի ղեկավարից դժգոհելու համար, բայց Դիանա Գասպարյանը կարծես մի աններելի մեղք չի գործել, որի պատճառով Էջմիածնում կրկին անհանգիստ է: Իսկ եթե գործել է, ապա միայն Մանվել Գրիգորյանի եւ նրա մարդկանց դեմ, տեղեկություն կա, որ քաղաքապետը խնդիր է դրել համայնքին վերադարձնել Գրիգորյանին եւ յուրայիններին պատկանող <<անօրինական>> անշարժ գույքը՝ սրճարաններ, օբյեկտներ եւ այլն:

Բայց քաղաքապետի դեմ են դուրս եկել ոչ թե մանվելականները, այլ տեղեկությունների համաձայն Դոն Պիպոյի մարդիկ: Գասպարյանի դեմ բողոքի ակցիաները ուղղորդում է հայտնի հեղինակությունը՝ Արթուր Ասատրյանը, որը հայտնի է որպես Դոն Պիպո: Ճիշտ է, կար ժամանակ, երբ Պիպոյի եւ Նիկոլ Փաշինյանի շահերը համընկնում էին ու Պիպոյի միջոցով Փաշինյանը ջրի երես հանեց Մանվել Գրիգորյանի դեմ, նրա ընտանիքի, քաղաքապետ որդու դեմ ընդվզում կազմակերպեց, բայց հիմա նրանց միջեւ կարծես սեւ կատու է անցել: Պիպոն դժգոհ է Դիանա Գրիգորյանից եւ քաղաքական հավակնություններ ունի Էջմիածինն իր ձեռքը վերցնելու:

Հարաբերություններն ավելի են լարվել հունիսմեկյան բարեգործությունից հետո, երեխաների օրվա առթիվ Պիպոյի մարդիկ ավտոմեքենաներից նվերներ էին շպրտել երեխաների եւ նրանց մայրիկների վրա,տգեղ տեսարան սարքել, իսկ քաղաքապետը բարկացած հայտարարեց, որ ակցիան արտոնված չէր, իրենք չեն իրազեկել ու պատասխանատվություն չեն կրում այդ տգեղ միջոցառման համար: Սա վիրավորել է Պիպոյին ու նա որոշել է այլեւս չհանդուրժել քաղաքապետին: Բացի այդ Պիպոյի նկատմամբ քրեական գործ կա հարուցված եւ նա ստիպված պետք է իշխանությունների մոտ <<կոզր>> հավաքի և ցույց տա, որ կարող է քաղաքում խժդժություն մտցնել: Արդեն առաջին ծիծեռնակները հայտնվել են:

Կապշեք, բայց բողոքի ակցիայի պարագլուխներից մեկը ճիշտ այն Ջիվան Աբրահամյանն է, որը վերջին շրջանում Փաշինյանի աջակիցների առաջնագծում է եւ հարկ եղած դեպքում բողոքի ակցիաների է մասնակցում: Նա էր, ով սպառնաց կոտրել ԼՂ նախագահի գլուխը: Հիմա էլ երեւի որոշել է Փաշինյանի ու նրա թիմակիցների ոտքերը կոտրել: Նրա հրավիրած ակցիայի մասնակցիներից մեկը սպառնում է Փաշինյանի թիմակից քաղաքապետի հոր ոտքերը կոտրել․«Փոսերն օր օրի մեծանում են։ Մի քանի օր առաջ մի հղի կին ընկնում էր փոսը, հազիվ պահեցի, ամոթ ա, դու ոչնչով չես տարբերվում Կարեն Գրիգորյանից, լավ չի, աղջիկ ջան, էս գիշեր նստի, եղունգներդ կրծելով մտածի՝ ինչ ա լինելու մեր քաղաքի վիճակը։ Պապադ էլ դարձել է կինոյի տղեն։ Հիմա չենք հասկանում՝ պապա՞դ ա քաղաքապետը, թե՞ դու։ Պապայիդ ասա, որ չեմ նայի՝ կին եմ, պապայիդ ոտերը ես կկոտրեմ ու իր գրպանը կդնեմ, էջմիածինցին չի վախենում իրենից»,- ասում է նա:

Սա խորհրդանշական տեսարան է,ինչ-որ ժամանակ առաջ այս վարձու ցուցարարների կոնտինգենտը Փաշինյանի համար էր մարտի դուրս գալիս, հիմա նրա դեմ, ի վերջո, կյանքը բումերանգ է եւ վերադարձի չգրված օրենքը գործում է բոլոր ժամանակներում:

Անի Սահակյան

դիտվել է 5738 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am