Ֆրանսիան սպառազինության արտահանումից ռեկորդային գումար է աշխատել
Ֆրանսիան 2015 թվականի սպառազինության արտահանումից ռեկորդային՝ 16 մլրդ եվրո է աշխատել: Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Ժան-Իվ Լե Դրիանը։ «Դա կրկնակի մեծ է, քան մեկ տարի առաջ, երբ մենք կրկնապատկել էինք նախորդ տարվա արդյունքը։ Այսպիսով՝ մենք նոր ռեկորդ ենք սահմանել, և ես շատ եմ հպարտանում ֆրանսիացի արտադրողներով»,- ասել է նա BFM-TV-ի եթերում։
