Բանակում էական կրճատումներ են եղել

«Բանակում մայիս ամսին էական կրճատումներ են եղել։ Խոսքը հարյուրը գերազանցող կադրերի մասին է: Բանակային ստորաբաժանումներում իրականացված կադրային կրճատումները, բնական է, որ միայն մեկ պատճառ պիտի ունենային. կառավարությունը նման քայլի է դիմում՝ բյուջետային միջոցները խնայելու համար:

168 ժամի աղբյուրը չի մանրամասնում՝ բանակից քաղաքացիական կյանք ուղարկվածներն ովքե՞ր են։ Արդյո՞ք այն մարդիկ են, որոնց վրա պետությունը ժամանակին փող է ծախսել մասնագիտական բարձր որակավորում ունենալու համար, թե՞ կանոնավոր զորքերի հրամկազմից են կամ ժամկետային զինծայողների ստորաբաժանումներից:

Թվարկվածներից որ դեպքն էլ լինի, միևնույն է, բանակի կրճատումները պատերազմական երկրի պարագայում ոչ ադեկվատ միջոց են տնտեսական խնդիրները լուծելու համար:

Այսպիսի միտումները ռազմական ոլորտում այլ խնդիր են լուծում և բացասաբար են ազդում բանակի ներքին միասնականության գործոնի վրա:

Մանավանդ, երբ զուգահեռ իրականության մեջ երկու հակառակ պրոցեսներ են ընթանում՝ կրճատումներ-հընթացս կադրերի համալրում բանակի վարչական ապարատում: ՀՀ Զինուժի ղեկավարությունը անհասկանալիորեն ուռճացնում է կենտրոնական ապարատը՝ օրինակ, տեղեկատվական բլոկը:

Ավելին, Պաշտպանության նախարարությունը (ՊՆ) նույն ղեկավար որոշիչ դեմքերին շարունակում է պահել «կլյուչևոյ պոստերում», իսկ մարդիկ տեսնում են, թե ինչպես է քաղաքական իշխանության վերնախավը կոմպրոմիսի գնում Բանակի կենտրոնական ապարատում դիրքերը տարիներով պինդ պահած անձնակազմի հետ:

Շատերի համար անընդունելի արատավոր ավանդույթներից մեկը շարունակում է մնալ նաև այսօր: Խոսքը սահմանային ծառայություն իրականացնող սպայական կազմի մասին է, որոնց ծառայության ժամկետը լրանալուց հետո նրանք, միևնույն է, մնում են դիրքերի պահապանը, և նրանցից շատ-շատերի տեղափոխության հարցն այդպես էլ ուժայինի ղեկավար կազմի օրակարգ չի մտնում:

Եվ այս նվիրյալները դիրքերում նստած լուռ հետևում են, թե ինչպես է զինվորական մի կայուն շերտ պարզապես «տաքուկ» տեղավորվել ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբում ու կենտրոնական ապարատում, և, ի հեճուկս վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավասարության կոչերի, հարմար դիրքավորված՝ օգտվում բոլոր բարիքներից՝ արտոնություններ, սոցիալական երաշխիքներ, ընդհուպ՝ ՊՆ բնակարանային ծրագրից: Նրանցից մի քանիսը վերջերս բնարականամուտ են տոնել:

Եվ հատկանշական է այն, որ սա զինվորական այն միջին խավն է, որը սահմանին երբեք ոտք չի դրել, Արցախի օդը չի շնչել, երբևէ չի զգացել, թե ինչպես է կրակոցից հետո վառոդի հոտը տարածվում, բայց արի ու տես՝ նրանք հաջողակ «կադրավիկներ» են եղել՝ ինչպես նախկին իշխանության օրոք, այնպես էլ այսօր՝ հետհեղափոխական Հայաստանում, և, ինչպես սահմանային ծառայություն իրականացնող սպաներն են նրանց բնորոշում՝ այս «գրիչ բռնողների» թիվը կրճատելու անհրաժեշտություն չի եղել և՛ երեկ, և՛ այսօր»,-գրում է թերթը:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 407 անգամ
Լրահոս
Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ» Փաշինյանի եւ 18-ամյա Դավիթ Մինասյանի միջադեպից հետո Կենտրոնի քննչականում կրքերը չեն հանդարտվում Եկեղեցու դեմ նոր հարված են պատրաստում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am