Էներգետիկ վթարի հետքերը` հյուսիս, թե՞ հարավ


Հունիսի 10-ին Հայաստանի էներգետիկ համակարգն անսպասելի հայտնվեց կրիզիսի մեջ: Մասնագետների դիտակմաբ այդ օրը էներգետիկ համակարգում տեղի ունեցած վթարը ամենալուրջն էր վերջին 22 տարվա մեջ: Թե ինչ է կատարվել իրականում, դեռևս հայտնի չէ, այդ մասին առայժմ պաշտոնապես ոչինչ չի հայտարարվում:
Վթարի հետևանքով Երևան ՋԷԿ-ի ու Հրազդան ՊՇԷԿ 5-րդ բլոկի աշխատանքները դադարեցվել են։ Սրան գումարած` ատոմակայանն այժմ կանգնած է` հերթական պլանային ստուգումների և էներգիայի ապահովման ողջ բեռն ընկած էր ջերմային և հիդրո կայանների վրա: Արդյունքում երկիրը մի քանի ժամով հայտնվեց էներգետիկ դեֆիցիտի առջև:


Նախնական վարկածներից մեկի համաձայն` պատճառը Իրանի էներգետիկ համակարգում ի հայտ եկած խնդիրներն են, որոնք զգացվել են նաև մեր համակարգում: Մասնագետնեին ասում են, որ Իրանի և Հայաստանի էներգետիկ համակարգերը սինխրոնիզացված են, և ցանկացած խոշոր վթար հայկական կամ իրանական համակարգերում իր որոշակի ազդեցությունն է ունենում երկու երկրների էներգահամակարգերի վրա։ Նման մի դեպք էլ 2013 թ. է եղել, երբ Հայաստանի և Իրանի էներգետիկ համակարգերը վթարի արդյունքում դուրս եկան սինխրոն ռեժիմից, ինչը անվտանգային ռիսկ ստեղծեց: Այն ժամանակ վթարի հետևանքները չեզոքացնելու համար 2-3 ժամ է պահանջվել:
Այս անգամ խնդիրն ավելի բարդ էր, քանի որ ԱԷԿ-ը կանգնած էր և էներգետիկ հիմնական բեռն ընկած էր ՋԷԿ-երի վրա, որոնք ավանդաբար գեներացնում են էներգիայի արտադրության 40%-ը:
Կա նաև վարկած, որ էներգետիկ համակարգում հունիսի 10-ի վթարը ռուսական հետք ունի: Վթարն առաջինն արտահայտվել է Հրազդանի 5-րդ էներգաբլոկում, որն 100 տոկոսով ռուսական Գազպրոմի սեփականությունն է և աշխատում է գազով: Բանն այն է, որ վթարից 1 օր առաջ` հուլիսի 9-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Երեւանում հայտարարել էր, որ Հայաստանն առաջին անգամ Իրանի հետ սկսել է բանակցել ներքին սպառման գազ ստանալու համար` ապրանքափոխանակության սկզբունքով: Մինչ այդ Մհեր Գրիգորյանը միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում գտնվում էր Թեհրանում, որտեղ նա հանդիպել էր նախագահ Ռոհանիի հետ:
Ինչևէ, երբ ՋԷԿ-երը դուրս եկան համակարգից , հիդրոէներգահամակարգը մասամբ նվազեցրեց ռիսկերը, բայց մի քանի ժամ երկրում կար դեֆիցիտ։ Հայաստանի պատկան մարմիններն աջակցություն են խնդրել հարևան Վրաստանից և Իրանից, արդյուքնում արդեն երեկոյան ժամը 19-ի դրությամբ հաջողվել էր կարգավորել էներգետիկ դեֆիցիտի խնդիրը:
Նույն օրը երեկոյան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում խոսվել է երկկողմ օրակարգի, ԵՏՄ-Իրան գործակցության, ռեգիոնալ հարցերի մասին: Երկու ղեկավարները խոսել են նաեւ օրերս Թեհրանում կայացած երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստի մասին, նշելով պայմանավորվածությունների իրագործման կարեւորությունը: Պաշտոնական տեքստում որևէ բառ չի նշվում էներգետիկ վթարի մասին: Սակայան ոնթադրելի է, որ Նիկոլ Փաշինյանն ու Հասան Ռոհանին անպայման քննարկել են էներգավթարի հարցը: Իրանի նախագահի հետ զրույցը հատաքրքրական է նաև Երեւանում ԵԽ նախագահ Դոնալդ Տուսկի այցելության ֆոնին: Փաշինյան- Ռոհանի հեռախոսային զրույցն հաջորդել է Տուսկ-Փաշինյան հանդիպմանը:


Հայկ Դավթյան

դիտվել է 677 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am