Վերջին զգուշացումը Հայաստանի հարևան երկրին

Վաշինգտոնի դիրքորոշումը C-400 (S-400) հրթիռային համակարգերի հարցում չի փոխվել, ամեն ինչ նույն է։ «Մենք արդեն հայտարարել ենք, որ եթե Անկարան ձեռք բերի ռուսական այդ համակարգերը, դրան կհետևի մեր բացասական արձագանքը, այդ թվում՝ նաև Թուրքիան դուրս կմնա F 35 կործանիչների ծրագրից», - հայտարարել է Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Մորգան Արտագուսը։
Լրատվամիջոցները հայտնել են, որ Ռուսաստանն արդեն սկսել է մատակարարել S 400 համակարգերն Անկարային։ Այդ մասին մասնավորապես հայտնել է «Հաբերթուրք» թուրքական հեռուստաընկերությունը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը բազմիցս հայտարարել է, թե Անկարան ռուսական համակարգերից չի հրաժարվի, ավելին՝ Անկարան նույնիսկ մտադիր է նույն պայմաններով բանակցություններ սկսել Մոսկվայի հետ S 500 նոր համակարգերն ու դրանց տեխնոլոգիաները ձեռք բերելու շուրջ։

Հիշեցնենք՝ S 400 համակարգերի ձեռքբերման շուրջ համաձայնագիրը Մոսկվան և Անկարան կնքել են 2017-ին, ընդ որում այն ձեռք բերելու համար Անկարան նաև վարկ էր ստացել Մոսկվայից։

Վաշինգտոնը և ՆԱՏՕ մյուս անդամ երկրները մտավախություն ունեն, որ եթե Անկարան միաժամանակ ձեռք բերի ռուսական համակարգերը և ամերիկյան նոր կործանիչները ռուսական կողմն այդ կործանիչներն ուսումնասիրելու և թիրախավորելու հնարավորություն կստանա։

C-400 (S-400) «Տրիումֆ» տեսակի զենիթահրթիռային համակարգերն արտադրում է «Ալմազ Անտեյ» կոնցեռնը, դրանք կարող են թիրախավորել ռազմական օդանավեր և բալիստիկ հրթիռներ։ S-400- հեռահարությունն է 400 կիլոմետր։ Ավելի վաղ Մոսկվան հայտարարել էր, որ S-500 նոր համակարգերն արդեն անցել են փորձարկության փուլ և արդեն առաջիկա ամիսներին Ռուսաստանի զինված ուժերը կստանան այդ համակարգերը։

Այսպես, ԱՄՆ-ը վերջին նախազգուշացումն է տալիս Թուրքիային, սակայն Էրդողանն անդրդվելի է. գործարքը կայացավ՝ չնայած ամեն ինչին: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ժամանել է Սարաևո։ Ըստ Ազատության՝ Էրդողանի թիկնազորը խնդիրներ է ունեցել Սարաևոյի օդանավակայանի սահմանապահ ոստիկանների հետ։ «Նրանք ագրեսիվ էին և իրենց պահում էին ինչպես սեփական երկրում։ Նրանք չէին հարգում մեր օրենքը և արժանի էին ձերբակալման», - գերմանական «Դոյչե Վելլե»-ի փոխանցմամբ, տեղական «Դնևնի Ավազ» կայքին ասել է Բոսնիային սահմանային ոստիկանապետ Զորան Գալիչը։

Միջադեպը հարթվել է, երբ սկսվել է Էրդողանին դիմավորելու արարողությունը։
Մեծամասնությամբ մահմեդական բնակչություն ունեցող Բոսնիան հինգ դար շարունակ գտնվել է Օսմանյան կայսրության կազմում և հիմա էլ շատ սերտ հարաբերություններ է պահում Թուրքիայի հետ։
Սարաևո ժամանելուց քիչ անց Էրդողանն այցելել է թուրք զինվորներին, որոնք Եվրամիության գլխավորած խաղաղապահ առաքելության կազմում տեղակայված են այնտեղ։ Նա նաև հարգանքի տուրք է մատուցել Հարավսլավական պատերազմի ժամանակ՝ 1995 թվականին Սերեբրինիցայում սպանված շուրջ 8 հազար բոսնիացի մահմեդականների հիշատակին։

Էրդողանը երկօրյա այցով Սարաևոյում էր՝ տարածաշրջանային համաժողովին մասնակցելու նպատակով։ Նա ելույթ է ունեցել և, մասնավորապես ասել, թե Թուրքիան անգնահատելի ավանդ է ներդրել ամբողջ Եվրոպայի անվտանգության ապահովման համար, մասնավորապես, Բալկանյան տարածաշրջանում, բայց եվրոպական երկրներից չի ստացել ակնկալվող աջակցություն։

Նա ասել է, թե եվրոպական երկրները նույնիսկ չեն կարողանում պայմանավորվել միգրանտներին ընդունելու քվոտաների շուրջ, իսկ Թուրքիան ավելի քան 4 միլիոն միգրանտներ է ընդունել, նրանց կարիքները հոգալու համար 37 միլիարդ դոլար է ծախսել, 99 տոկոսով կրճատել է անօրինական միգրանտների հոսքը դեպի Եվրոպա, սակայն այդ բարդ գործընթացում Անկարան չի զգացել եվրոպական երկրներից ակնկալվող աջակցությունը, դժգոհել է նա։

Էրդողանը խոսել է Սարաևոյում անցկացված «Հարավարևելյան Եվրոպայի համագործակցության գործընթաց» անվանումով կազմակերպության համաժողովում։ Հուլիսի 9-ին համաժողովն ավարտվել է, ընդունված բանաձևում նշված է, որ «Եվրոպայի հարավարևելյան տարածաշրջանի անվտանգությունն ամբողջ Եվրոպայի անվտանգության և կայունության հիմնական պայմաններից մեկն է» և նաև նշված է, որ «տարածաշրջանի երկրների ամենալավ ապագան՝ հեռանկարը, Եվրամիությանն անդամակցելն է»։

Իսկ Հայաստանը Թուրքիային կոչ է անում դադարեցնել գործողությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում: Հայաստանի ԱԳՆ-ն այսօր հայտարարությամբ է հանդես եկել, որում խորին մտահոգություն է հայտնում Թուրքիայի՝ Կիպրոսի հյուսիս-արևելքում նոր հորատման գործողություն իրականացնելու փորձի կապակցությամբ: «Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում Թուրքիայի շարունակական սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանի անվտանգությունն ու կայունությունը», - ասված է հայտարարությունում:

«Մենք վերահաստատում ենք մեր լիակատար աջակցությունն ու համերաշխությունը Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին և կոչ ենք անում Թուրքիային դադարեցնել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) բոլոր գործողությունները, հարգել Կիպրոսի Հանրապետության ինքնիշխանությունը և Կիպրոսի ժողովրդի իրավունքները` հետամուտ լինելու իրենց քաղաքական, սոցիալական և տնտեսական զարգացմանն` առանց արտաքին ճնշման», - հայտարարում է Հայաստանի ԱԳՆ-ն:
Նկատենք, որ անցած շաբաթ ՀՀ Ազգային ժողովի նախագահի Կիպրոս պաշտոնական այցի ընթացքում կողմերը դատապարտել էին Թուրքիայի ոտնձգությունները Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում, որոնք, նրանց համոզմամբ, խաթարում են տարածաշրջանային անվտանգության և կայունության ապահովումը: Արարատ Միրզոյանը Կիպրոսի խորհրդարանում իր ելույթում նույնպես անդրադարձել էր տվյալ խնդրին՝ շեշտելով, որ Թուրքիայի գործողություններն ապակառուցողական և անօրինական են:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4169 անգամ
Լրահոս
Նիկոլ Փաշինյա՛ն, հաճու՞յք եք ստանում էս ամենից․ բոլորս աջակցում ենք Գագիկ Ծառուկյանին (video) ««Մուլտի Վելնեսի» աշխատակիցն ահազանգում է՝ գույքն ամբողջությամբ վնասվում է (video) Այս ակումբը 4 տարի իմ տունն է. պատերազմի մասնակից եմ, կոնտուզիա տարած, պիտի մարզվեմ. Արմեն Ջորջ (video) Գազամուղ, ինտերնետ, ջուր, տներ, ճանապարհներ. Թաթոյանը` «անկլավների» հանձնման վտանգների մասին (video) Ժողովու՛րդ, բոլոր մարզվողներդ կանգնեք ակումբի կողքին. «Մուլտի Վելնեսի» այցելու (video) Եթե փողոցային պայքար լինի, ես, հարազատներս պատրաստ ենք միանալ, աջակցում ենք Ծառուկյանին (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին Կոլապս է սա, ինչու՞ են փակում ընկերությունները․ բողոքի ակցիա «Մուլտի Վելնեսի» մոտ (video) Տեխսպասարկման բաժնում հաճախորդների ավտոմեքենաներ ունենք, չենք կարողանում տալ. Եվրոմոթորսի աշխատակից (video) Ալիևը մասնակցել է Լաչինի շրջանում ջրամբարի հիմնարկեքին «Ղզի՛կ, դու վատացել ես Ծառուկյանի մի խոսքից․պատասխան եք տալու»․ Թորգոմ Տեր-Մկրտչյան (video) Սարսափելի վիճակ է․վարկեր, վարձեր ունենք տալու, ոչ ոք չի մտածում մեր մասին․«Մուլտի Վելնեսի» աշխատակից (video) Գագիկ Ծառուկյանի մոր առողջական վիճակը կտրուկ վատացել է. «Հրապարակ» Կրասնոդարի օդանավակայանում 23 չվերթ է հետաձգվում, այդ թվում՝ դեպի Հայաստան թռիչքը Վթարային վիճակ է․․․ մեր զորակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին․ աշխատակից (video) Իրանը հավանաբար վերականգնում է իր միջուկային օբյեկտները․ CNN Վաշինգտոնը վերջնագիր է ներկայացրել Իրանին․ Axios ԱՄՆ-ն խախտել է փոխըմբռնման հուշագիրը. Արաղչի Ի աջակցություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի բողոքի ակցիա է ընթանում «Եվրոմոթորս»-ի բակում (video) Ինչպիսի եղանակ է սպասվում Քանաքեռցի Տույի գործը հասավ ավարտին․ «Հրապարակ» «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների հեռախոսներն առգրավվել են․ աշխատակիցների բողոքի ակցիան (video) Հայկական ծիրանը՝ Մարտա Կոսին, եվրոպական կտերը՝ մեզ (video) Վթարային ջրանջատում Խուլիգանության դեպք․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ 2 կասկածյալ ձերբակալվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Սուսաննա Մելքոնյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սեյրան Չիլինգարյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ Արմենուհի Կյուրեղյանը Հուլիսի 9-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հուլիսի 8-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ուժեղ Հայաստան կուսակցությունից Հայկ Ֆարմանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am