«Ռուսական մաֆիան» գերմանացի հիվանդների միջոցով աշխատել է միլիարդ եվրո
Նախկին ԽՍՀՄ երկրների բնակիչները Գերմանիայում հիվանդներ խնամելու վրա անօրինական աշխատել են ավելի քան միլիարդ եվրո, հայտնում է Deutsche Welle-ն: Այդ մասին վկայում են ՌԴ Քրեական գործերով դաշնային վարչության հետազոտության արդյունքները: Ինչպես նշում են լրատվամիջոցները, Գերմանիայում հիվանդներին խնամելը դարձել է այսպես կոչված «ռուսական մաֆիայի» գործունեության ոլորտ: Հետխորհրդային երկրների բնակիչները կազմակերպել են հիվանդներին և հաշմանդամների խնամելու ամբուլատոր ծառայություններ, որոնց միջոցով խաբել են Գերմանիայի հիվանդանոցներին, ապահովագրական և սոցիալական ծառայություններին: Վաստակելու ամենատարածված մեթոդը դարձել է տրված ծառայությունների մասին զեկույցների կեղծումը, և դա՝ հենց հիվանդներին խաբելով: Այն հիվանդների վրա, ովքեր պահանջում էին մշտական խնամք, կազմակերպությունը աշխատել է ամսական մինչև 15 հազար եվրո` չմատուցված ծառայությունների դիմաց: Նմանատիպ գործողություններ կատարել են ամբողջ Գերմանիայում: Հետաքննությունը տևել է վեց ամսից ոչ քիչ:
