Անանյանի իրավական հարցերով նախկին տեղակալն ու ներկա շեֆը այլ կերպ են մտածում

 Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին նախագիծը չի առաջարկում բռնագանձել ուրիշի սեփականությունը` առանց դատարանի որոշման:

Նա հայտնել է, որ նախագծի մշակման աշխատանքներում ձևավորվել է աշխատանքային խումբ, որում ակտիվ դերակատարում ունի Պետական եկամուտների կոմիտեն:
«Իրավական հարցերով իմ նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանը շատ ակտիվ ներգրավված էր այդ հարցում: Շատ ուրախ եմ, որ այժմ նա, լինելով արդարադատության նախարար, այդ հարցն ավելի համակարգված կտանի առաջ: Մենք՝ որպես պետական եկամուտների կոմիտե, մի փոքր ետ ենք քաշվել այդ գործընթացից, որովհետև գտնում ենք, որ նախագծի մշակման գործընթացը շատ հուսալի ձեռքերում է»,- նշել է Անանյանը:
ՊԵԿ նախագահի խոսքով` որոշ շրջանակների մոտ այդ հարցը առաջացրել էր տարընթերցումներ:
«Երբ ասում են առանց դատական ակտի բռնագանձում է իրականացվելու, հնարավոր չէ որևէ անձի սեփականությունից զրկել առանց դատարանի որոշման: Ամեն ինչի հիմքում դա է ընկած: Այս սկզբունքը պահպանվելու է»,- ընդգծել է Անանյանը: Եթե հարցին մոտեենանք տրամբանության և իրավական նորմերի տեսանկյունից, ապա Անանյանն անշուշտ ճիշտ է ասում: Ինչպես կարելի է մարդուց սեփականությունը խլել` առանց դատարանի որոշման:
Իսկ ինչ է ասում Դավիթ Անանյանի իրավական հարցերով նախկին տեղակալ Ռուստամ Բադասյանը, որն այժմ արդարադատության նախարարն է: Նախորդ շաբաթ Ռուստամ Բադասյանի ղեկավարած պետական կառույցը տարածել է մի իրազեկում` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրման վերաբերյալ:
<<Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի ներդրումը պայմանավորված է միջազգային բնույթի և կոռուպցիոն հանցավորության դեմ պայքարն արդունավետ իրականացնելու անհրաժեշտությամբ: Այս ինստիտուտը ներդրվում է ապօրինի ծագում ունեցող գույքն օրինական տնտեսական շրջանառությունից հանելու և այն օրինական սեփականատերերին վերադարձնելու, իսկ վերջիններիս բացակայության կամ հայտնի չլինելու դեպքում՝ հօգուտ պետության բռնագանձելու նպատակով: Այս առումով կարևոր է այն հանգամանքը, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձումը ոչ մի պարագայում չի հետապնդում անձի մեղավորությունը ապացուցելու և նրա նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոց կիրառելու նպատակ, չունի քրեաիրավական հետևանքներ և քրեական գործի քննության վրա չի կարող ազդել: Այս ինստիտուտն ուղղված է գույքի դեմ և ոչ թե՝ անձի>>,- նշված էր արդարադատության նախարարության հաղորդագրության մեջ, որտեղ բառ անգամ չկար այն մասին, որ գույքի բռնագանձումը պետք է կատարվի բացառապես դատարանի որոշմամբ:

Առանց դատարանի որևէ մեկին սեփականության իրավունքից զրկելը լիովին հակասում է ՀՀ սահմանադրության 10-րդ հոդվածով ամրագրված սեփականության իրավունքի պաշտպանությանը և հետագայում կարող է հիմք հանդիսանալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ընդդեմ Հայաստանի դատական ակտերի ներկայացման և պետության պարտության: Դավիթ Անանյան այս հարցը հասկանում և պատկերացնում է: Բայց արդյոք Անանյանի նախկին տեղակալը կկարողանա այդքանը ընկալել և բացատրել իրենց ներկա շեֆ Նիկոլ Փաշինյանին:


Հայկ Դավթյան

դիտվել է 1444 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am