Ռուսներն անհանգիստ են ամերիկյան ակտիվությունից Արցախում

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Իր ֆեյսբուքյան էջում Փաշինյանը նշել էր, որ Պուտինի հետ ևս խոսել է ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի մասին: «Վերջին օրերին հեռախոսազրույց ունեցա ԵԱՏՄ բոլոր երկրների նախագահների հետ: Քիչ առաջ՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ խոսեցի: Բոլոր հեռախոսազրույցները վերաբերվում էին ԵԱՏՄ ընթացիկ և երկարաժամկետ օրակարգի հարցերին: Քննարկեցինք նաև ԵԱՏՄ Բարձրագույն տնտեսական խորհրդի՝ հոկտեմբերի 1-ին Երևանում կայանալիք նիստի հետ կապված հարցեր: Իհարկե, բոլոր զրույցներում անդրադարձ է եղել նաև երկկողմ հարաբերությունների օրակարգերին», - գրել էր Փաշինյանը:

Ահա, երեկ Սլովակիայի Վիսոկե Տատրի քաղաքում տեղի ունեցող ԵԱՀԿ ոչ պաշտոնական նախարարական հանդիպման շրջանակներում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը: Ըստ Հայաստանի արտգործնախարարության, հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական դաշնակցային օրակարգին, երկկողմ և բազմակողմ հարթակներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր: Նշվում է, որ Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ խնդիրների շուրջ, և որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին։

Ղարաբաղյան հակամարտությունը կարող է լուծվել միայն քաղաքական ճանապարհով` միջազգային իրավունքի և սկզբունքների համաձայն, իր հերթին նշել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

«ԵԽ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը: Խոսելով տարածաշրջանում կայունության մասին, մենք նաև քննարկել ենք չլուծված Ղարաբաղյան հակամարտությունը: Այս հակամարտության ռազմական լուծում չկա, գոյություն ունի միայն միջազգային իրավունքի և սկզբունքներին համապատասխան քաղաքական կարգավորում», - ասել է Տուսկը՝ Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքներով: Ապա նա հավելել է. «ԵԽ-ն շարունակում է լիովին աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ արդար և երկարատև կարգավորման հասնելու ուղղությամբ` հիմնվելով Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնական սկզբունքների վրա»:

Նրա խոսքով՝ Բրյուսելում գնահատում են տարածաշրջանում լարվածության ընդհանուր կրճատումը: «Սակայն, ինչպես համանախագահները, մենք ևս մտահոգված ենք շփման գծում վերջին զոհերի կապակցությամբ: Զսպվածությունը կարևոր է նույնքան, որքան խաղաղությանն ու արդյունավետ բանակցություններին նպաստող մթնոլորտի վերականգնումը։ ԵԽ-ն աջակցում է խաղաղության պահպանման գործունեությանը և պատրաստ է խթանել հստակ միջոցները՝ ուղղված բնակչությանը խաղաղության նախապատրաստման գործընթացին», հավելել է Տուսկը:

Վաշինգտոնում վերջերս կայացած Մնացականյան-Մամեդյարով բանակցություններից հետո ռուսական կողմն ըստ ամենայնի ճշտում է իրավիճակը ղարաբաղյան կարգավորման գործընթացում:

Վաշինգտոնում ի՞նչ են պայմանավորվել կողմերը: Դատելով Հայաստանից ու Ադրբեջանից հնչող հայտարարություններին՝ իրավիճակը բարդ է. կողմերը մնում են իրենց դիրքորոշումներում, իսկ սահմանային իրավիճակը ցանկացած պահի կարող է սրվել:
Հնարավոր է, հայկական և ադրբեջանական կողմերի դիրքորոշումների առկայության ֆոնին ռուսական կողմը փորձում է հասկանալ, թե անելանելի իրավիճակը ինչի և երբ կարող է հանգեցնել ավելի բարդ իրավիճակի:

Իսկ որ ավելի կարևոր է՝ թերևս, Մոսկվային հետաքրքրում են ամերիկյան կողմի հետաքրքրությունները մեր տարածաշրջանի նկատմամբ՝ ղարաբաղյան «ռակուրսով»:

Թամար Բագրատունի

դիտվել է 3514 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am