Փաշինյանը բաց է թողել պահը

Այսօրվանից մեկնարկեց Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցը, նախ՝ Բաքու, վաղը՝ Երևան, իսկ հուլիսի 11-ին` Բաթումի:
Ադրբեջանի մայրաքաղաքում արդեն իսկ կայացել է Դոնալդ Տուսկի և նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Եվրամիության խորհրդի նախագահը այցելել է Բաքվի միջազգային ծովային առևտրային նավահանգիստ, որը շահագործման է հանձնվել վերջին տարիներին:
Այս նախագծով Ադրբեջանը փորձում է մերձկասպյան երկրների համար դեպի Արևմուտք «պատուհան» դառնալ։ Սա, ի դեպ, ըստ «Ազատության» ամենախոշոր առևտրային նավահանգիստն է Կասպից ծովում և, ինչպես հայտարարում են Ադրբեջանի իշխանությունները, մեծ հնարավորություններ է ընձեռում կասպյան ավազանում հարաբերությունների խորացման համար։

Եվրամիության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկն Ադրբեջանի իշխանությունների հետ առաջին անգամ է հանդիպում մայիսին Բրյուսելում տեղի ունեցած հայտնի սկանդալից հետո։

Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված հանդիսավոր հավաքը, հիշեցնենք, շեղվել էր նախատեսված ընթացքից՝ Ադրբեջանի պատճառով: Գագաթնաժողովի ավարտին Եվրամիության ու ծրագրի անդամ վեց երկրների արտգործնախարարներին այդպես էլ չհաջողվեց միասնական փաստաթուղթ ընդունել, քանի որ Բաքուն հրաժարվել է ստորագրել հռչակագիրը՝ տեքստում Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին հիշատակման բացակայության պատճառով։

Արևելյան գործընկերության հոբելյանական այդ հավաքին ակնկալվում էր նաև Ադրբեջանն ու ԵՄ-ի միջև համագործակցության խորացման մասին համաձայնագրի ստորագրումը, որի շուրջ կողմերը բանակցում են արդեն ավելի քան 4 տարի, սակայն Ադրբեջանի և Եվրամիության իշխանություններին այդպես էլ չի հաջողվեց հարթել տարաձայնություններ, որոնք հատկապես վերաբերում են մարդու իրավունքների ոլորտում Ադրբեջանի վարած քաղաքականությանը:

Թե ինչ օրակարգով է Տուսկը ժամանում Բաքու՝ չեն հստակեցնում ո՛չ Բրյուսելից, ո՛չ Բաքվից: Եվրամիության խորհրդի ղեկավարի հաջորդ կանգառը Երևանն է: Այստեղ Տուսկը հանդիպելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Նախատեսված է նաև մամուլի ասուլիս: Դոնալդ Տուսկը, հիշեցնենք, Հայաստանի վարչապետի հետ վերջին անգամ հանդիպել էր այս տարվա մարտին՝ Բրյուսելում: Եվրամիության բարձրաստիճան պաշտոնյան հայտարարել էր, թե Եվրոպայում գնահատում են Հայաստանի կառավարության որդեգրած արժեքներն ու բարեփոխումները: Նա հավաստիացրել էր, որ Բրյուսելը շարունակելու է աջակցությունը Հայաստանին։

Երևանից հուլիսի 11-ին Դոնալդ Տուսկը կուղևորվի վրացական Բաթումի, որտեղ մասնակցելու է Եվրամիության արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված համաժողովին: Վրաստանում ևս Տուսկը կհանդիպի վարչապետի և արտգործնախարարի հետ։

Դոնալդ Տուսկի տարածաշրջանային այցը, թերևս, վերջիններից է Եվրամիության խորհրդի նախագահի պաշտոնում։ Առաջիկա աշնանը ավարտվում է նրա պաշտոնավարումը, նրան այդ պաշտոնում կփոխարինի Շառլ Միշելը` Բելգիայի վարչապետը։

Հայաստանի ու Ադրբեջանի հետ ԵՄ փոխհարաբերությունները Բրյուսելը փորձում է հավասարակշռել: Մինչեւ անցյալ տարվա իշխանափոխությունը Հայաստանը առաջատար դիրքերում էր՝ ի համեմատություն Ադրբեջանի:

Այսօրվա իշխանությունը կարողացե՞լ է պահել այդ առավելությունը... Դատելով ԵՄ-Ադրբեջան փոխհարաբերությունների մակարդակից՝ Բաքուն որոշակի առաջընթաց է արձանագրել: Այս տեսանկյունից ՀՀ դիվանագիտական կորպուսի աշխատանքը կարելի է ոչ բավարար գնահատել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2898 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am