Ողբերգական ավտովթար Լոռու մարզում. բախվել են ГАЗ 2110-ն ու ВАЗ 2101-ը

Այսօր՝ հուլիսի 9-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածում՝ թունելի սկզբնամասում, ճակատ-ճակատի բախվել են ГАЗ 2410 մակնիշի 35 DA 961 համարանիշի և ВАЗ 2101 մակնիշի 35 ԼN 149 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության ծառայողները՝ վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև Սպիտակի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները ВАЗ 2101-ի միջից դուրս են բերել մահացածի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր է ՝ վարորդը ավտոմեքենան վարելու ժամանակ գիտակցությունը կորցրել է, սրտի կաթված է ունեցել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ: «Սա վարկած է»,- դեպքի վայրում ասում էին հավաքվածները: Օպերատիվորեն ժամանել են ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Սմբատ Նորեկյանի, դասակի հրանամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխացնել է ոստիկանության Սպիտակի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սերգո Ավետիսյանի գլխավորությամբ: Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնի պետի տեղակալ Գևորգ Մինասյանը, ում որոշմամբ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի, վարորդների և վիրավորների ինքնությունը:

 

դիտվել է 448 անգամ
Լրահոս
Էրդողանը կոչ է արել անցկացնել ՄԱԿ-ի լայնածավալ բարեփոխում, որը նախատեսում է Անվտանգության խորհրդում վետոյի իրավունքի վերացում Բաքուն հիմա էլ հայկական կողմին մեղադրում է Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ. Ազատություն Որոշել ենք անկախության օրվա առթիվ մեզ տված պարգևավճարներով Տիգրանաշենին տրանսպորտային միջոց նվիրել. Տիգրան Աբրահամյան Այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի համայնքը» ստեղծել է աշխատանքային խումբ՝ Հայաստանի՝ իբր աղվանական քրիստոնեական ժառանգությունն ուսումնասիրելու համար Անկախություն՝ առանց պատրանքների. Արտակ Զաքարյան Նավթի գները նվազել են «Հայաստանի վաղվա օրը» ձևավորվում է այսօր․ Վահե Հովհաննիսյան Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի բոլոր 10 վարչական շրջաններում և բոլոր 10 մարզերում Փաշինյանը ընդդիմադիր լիդերներին փակել է մի նպատակով․․․ Սաղափելյանը փակագծեր է բացում (video) Ադամ Շիֆն իր համերաշխությունն է հայտնել հայ ժողովրդին՝ Անկախության 35-րդ տարեդարձի առիթով Թեժ պայքար է սպասվում․ արդեն ունենք մեր թեկնածուներին․ գնում ենք հաղթանակի․ Ղահրամանյան (video) Իջևանի սահմանամերձ գյուղերում Ադրբեջանի տեղանուններ են գրվում․ «Հրապարակ» Ռոբերտ Քոչարյանն է այն մարդը, որ կարող է ստեղծված իրավիճակում ելք գտնել. Իշխան Սաղաթելյան (video) Միրզոյանը կնոջն էլ է տարել գործուղման. ովքե՞ր են մեկնել ԱՄՆ` Փաշինյանի հետ. «Արմլուր» Թուրքիայում զինված անձը կրակ է բացել դպրոցի շենքի ուղղությամբ․ կան տուժածներ Փաշինյանի դիմաց շատ կոշտ դրել են՝ ՌԴ-ի ազդեցությունը ՀՀ-ում վերացրու, թե չէ․․․ Իշխան Սաղաթելյան (video) Լենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Կոպիրկինը հրաժեշտ կտա՞ Հայաստանին․ ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ» Թրամփը Նյու Յորքում կհանդիպի Զելենսկու և այլ պաշտոնյաների հետ Սարսափելի է․ նայեք՝ ինչ է այսօր Ադրբեջանը ասում․ Փաշինյանը մեզ զոհից սարքեց ագրեսոր. Սաղաթելյան (video) Ռուսաստանը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային Փաշինյանն ազդարարեց Եկեղեցու դեմ պայքարի նոր փուլը. Հարստացող պաշտոնյաներ, թալանվող ժողովուրդ (video) Կիմ Չեն Ընը հետևել է նոր զենքի փորձարկմանը Աշտարակի Սուրբ Մարիանե եկեղեցում կմատուցվի ուխտի Սուրբ և Անմահ Պատարագ ԱՄՆ-ն և Իսրայելը պետք է հեռանան տարածաշրջանից և ազատեն Իրանն իրենց «զզվելի և հանցավոր ներկայությունից»․ ԻՀՊԿ
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am