Դավիթ Անանյանի ու Նիկոլ Փաշինյանի կոռուպցիայի և պարգևավճարի բարի վայելումը

Ազգային անվտանգության ծառայությունը բացահայտել է Պետական եկամուտների կոմիտեի աշխատակցի կողմից կաշառք պահանջելու և ստանալու դեպք:
Ըստ հաղորդագրության, նախնական տվյալների համաձայն, ՊԵԿ հարկային օպերատիվ վարչության Գորիսի տարածքային հարկային տեսչության գլխավոր տեսուչը, տեղյակ լինելով, որ «Կապույտ բազալտ» ընկերությունն առանց համապատասխան թույլտվության իրականացրել է քարի արդյունահանում և վաճառք, ինչպես նաև չի գրանցել աշխատակիցների գերակշիռ մասին, նշված հանգամանքը չարձանագրելու և օրինական ընթացք չտալու համար պահանջել և որպես կաշառք ստացել է բազալտ քար (ընդհանուր առմամբ՝ շուրջ 600 հազար դրամի արժեքի չափով):
Փաստացի ընկերությունը 2017-18թթ. արդյունահանել և առանց հարկերը վճարելու իրացրել է 17 միլիոն 500 հազար դրամ արժողությամբ շուրջ 700 խորանարդ մետր քար՝ պետությանը պատճառելով էական վնաս:Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ, Քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով: Մեղադրանք է առաջադրվել 2 անձի: ՊԵԿ պաշտոնյան կալանավորվել է։

Ընդամենն ամիսներ առաջ ՊԵԿ աշխատակիցներին տրված աստղաբաշխական պարգեւատրումներն ալեկոծեցին հանրությանը, փոթորկվել էին անգամ իշխող ուժի ներկայացուցիչները, բայց հրահանգից հետո բոլորը միաբերան փորձեցին արդարանալ, թե միլիոնների հասնող պարգեւավճարները խիստ անհրաժեշտություն են, քանի որ դրանք երաշխավորում են ՊԵԿ աշխատողի՝ կոռուպցիայի մեջ չներքաշվելու խնդիրը։ Ավելի մեծ երեւակայություն ունեցողներն էլ հայտարարեցին, թե ՊԵԿ-ում աշխատել են կամիկաձեների պես, հսկայական գումարներ վերադարձրել պետական բյուջե ու արժանի են պարգեւատրումներին։ Եթե այս ամենին գումարենք Նիկոլ Փաշինյանի երդում հիշեցնող հավաստիացումները, թե թավշյա հեղափոխությունից հետո համակարգային կոռուպցիան վերացել է, որ իրենք փրկիչներ էին, որ հայտնվեցին համայն հայոց երկնակամարում։ Հիմա հարկային տեսուչի մակարդակով խոշոր կաշառք պահանջելու դեպք է բացահայտվել, պարզ է չէ՞՝ եթե հարկային տեսուչն իմանար, որ վերեւներում, ասել կուզի համակարգի ամենավերին օղակներում խստիվ արգելվում է կաշառք վերցնելը, ապա միանգամայն չէր գնա նման քայլի՝ վստահ լինելով, որ տեղում բռնելու էին իր՝ կոռուպցիոների ձեռքը։ Նա բոլորից լավատեղյակ է, որ ՊԵԿ նախագահի ու վարչապետի հավաստիացումները շարքային «լոլոներ» են, իսկ իրականությունը ճիշտ այնպիսին է, ինչին ականատես եղանք։ Հիմա հարց է ծագում՝ կվերադարձվե՞ն արդյոք այդ միլոնների հասնող պարգեւավճարները պետբյուջե։ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը երբ 9 միլիոնի հասնող աշխատավարձ ու պարգեւավճար է ստանում, կարո՞ղ է ասենք հիմնավոր բացատրել, թե ինչու է իր ղեկավարած համակարգում հարկային տեսուչը կաշառք պահանջում, այն էլ՝ հեղափոխությունից ավելի քան մեկ տարի անց։ Սա նման է պետական միջոցների կողոպուտի, անշուշտ, հեղափոխական ձեւով, ու ինչպիսի արդարացումներ էլ գտնեն, թե «գյուղ չկա, որ շուն չլինի», փաստը մնում է այն, որ ՊԵԿ-ում՝ ամենամեծ աշխատավարձ ստացող համակարգում կոռուպցիան արմատախիլ չի արվել։

Անի Սահակյան

դիտվել է 2548 անգամ
Լրահոս
Կաթողիկոսին դեռևս արգելված է լքել սեփական երկիրը Ողբերգական դեպք՝ Երևանում. «Հաղթանակ» կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին Քանաքեռավանում ջրամատակարարվող ջուրը աղտոտված է Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ Հնդկաստանը կոչ է արել բարեփոխել ՄԱԿ-ը՝ հաշվի առնելով Գլոբալ հարավի շահերը 12 ժամ ջուր չի լինի Այս իշխանությունները, համայնքները զավթելով, դրանք դարձրել են իրենց վերարտադրության հենարան Նոկաուտ, որը ճանապարհ հարթեց դեպի տիտղոս. Ծառուկյանը հաստատել է խոսակցությունները Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Geely»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Նշանակվել է Գրիշա Պետրոսյանը Թուրքիայում տղամարդը AI-ով Էրդողանի հետ լուսանկարներ է հրապարակել․ նա ձերբակալվել է Հայաստանի շախմատի կանանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի հավաքականին Մհեր Գրիգորյանի գրասենյակը հրաժարվում է ասել, թե սահմանազատման հիմքում ինչ քարտեզ է դրված Արթուր Ավանեսյանի՝ Կանդազի տնային կալանքը փոփոխվել է Նիկոլի բարձրաստիճան պաշտոնյան մեկնել է Բաքու․ ի՞նչ սպասել․ Հենրիխ Դանիելյան (video) Ինչպես Իշխան Զաքարյանի ընտանիքը դարձավ Ծաղկաձորի սպորտային համալիրի սեփականատեր. «Հետք» Առաջարկվում են փոփոխություններ Իրանի դեսպան․ «Մենք հասկանում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության ռազմավարական վեկտորը» Փաշինյանը շարունակում է տանջել թոշակառուներին․ ընդդիմությունը հենց հիմա զբաղվեք այս հարցով․ Սարգսյան (video) Խոշոր վթար․ BMW X6-ն ու BYD-ն բախվել են, կա 3 վիրավոր
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am