Կառավարության ճգնաժամը. իշխանությունը խոսում է միայն ձեռքբերումների մասին, իսկ ակնհայտ ձախողումները տեսնում է միայն իրենից դուրս

Փաստը գրում է.«Տարօրինակ կառավարություն ունենք, որը խոսում է միայն ձեռքբերումների մասին, ընդ որում՝ նույնիսկ նրանց, որոնք նախկինների աշխատանքի արդյունք են, սակայն պրոբլեմ­ներն ու ակնհայտ ձախողումները տեսնում է միայն իրենից դուրս՝ վերագրելով անցյալի տխուր ժառանգությանը:

Ամենևին չեմ պնդում, թե Նիկոլ Փաշինյանի կառավարու­թյունը լավ ժառանգություն է ստացել, սակայն նաև հեռու եմ այն մտքից, թե հեղափոխու­թյան թիմը եկել է կառավարելու փլատակնե­րի վրա՝ զրոյից սկսելով պետականաշինությունը կամ տնտեսության զարգացումը:

Օրինակ՝ Սևանա լճում իրավիճակը աղետա­լի բնույթ է կրում: Շրջակա միջավայրի նախա­րարությունն իշխանությունների վրայից պա­տասխանատվությունը գցելու ակնհայտ քա­ղաքականություն է վարում՝ թվարկելով օբյեկ­տիվ հանգամանքների, նախկինից ժառանգու­թյուն ստացած խնդիրների համախումբ ու դրանով բացատրելով Սևանա լճի ճգնաժամը: Որևէ մեկը չի էլ ասում, որ նախկինում խնդիրներ չեն եղել, ու այսօրվա ֆորս-մաժորը բացա­ռապես անցած մեկ տարվա հետևանք է, սակայն, եթե նույնիսկ ընդունենք, որ Սևանի պրոբլեմներն անցած տարիների հետև­անք են, դա ամենևին էլ չի վերացնում գոր­ծող իշխանության պատասխանատվությու­նը, չի արդարացնում, մեղմ ասած, անգոր­ծությունը:

Իշխանությունը պարտավոր է մի­ջոցներ ձեռնարկել՝ իրավիճակն արագ շտկելու և ճգնաժամը վերացնելու ուղղու­թյամբ: Պարզապես սարսափել կարելի է Սև­անի կանաչ տեսքից: Սա էկոլոգիական աղետ կարող է դառնալ շրջակա միջավայրի, տուրիզմի և առհասարակ՝ երկրի գյուղատն­տեսության համար: Կառավարությունը շարունակում է բավարարվել ընդհանուր բնույթի գնահատականներով, պատգամավորներից ոմանք խոսում են, ահազանգում են, սակայն չկան կոնկրետ լուծումներ, քայլեր:

Օրինակ՝ տարօրինակ է, որ այս հարցով խորհրդարա­նում չեն հրավիրվում լսումներ, կամ ԱԺ-ն չի փորձում ձևավորել հարթակներ, որոնց միջո­ցով փորձի արդյունավետ վերահսկողություն սահմանել գործադիր իշխանության կառույց­ների գործունեության նկատմամբ: Նախօրե­ին էլ Արարատի մարզում տեղի ունեցավ ավ­տովթար՝ ողբերգական հետևանքներով: Իհարկե, նման վթարներից ապահովագրված չէ ոչ մի երկիր, սակայն խնդիրն այն է, թե ինչ­պես են կառավարվում կամ չեզոքացվում նման ռիսկերը:

Պատահարը մի քանի ժամ շարունակ գտնվում էր ԶԼՄ-ների ուշադրու­թյան կենտրոնում, իսկ իշխանությունն ար­ձագանքեց շատ ուշ, երբ սոցիալական ցանցերում մեղադրանքներ հնչեցին «ժողովրդա­կան» կառավարության անտարբերության թեմայով: Տպավորություն է, որ երկրից վար­չապետի բացակայության հետևանքով ամ­բողջ կառավարությունը պարալիզացված է: Հայաստանի ճանապարհներին «սպանդի» մասին գրել եմ բազմիցս, սակայն՝ անօգուտ: Ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, ճանա­պարհային երթևեկության անվտանգության հայեցակարգ գոյություն չունի»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 392 անգամ
Լրահոս
Էս նվաստացմանը մենք վերջ ենք դնելու․ Սամվել Կարապետյանը գիտի՝ ինչպես (video) Գյուլագարակի նախկին ղեկավարի խորհրդականի կողմից հափշտակված 8 հողամասը վերադարձվել է համայնքին Այո՛, Նիկոլը ճիշտ էր՝ ես չկարողացա բացատրել, իսկ նա կարողացավ խաբել մեր ժողովրդին. Սերժ Սարգսյան Շատ շուտով մեծ պատասխանատվություն ենք վերցնելու մեզ վրա. Սամվել Կարապետյան (video) Եռակողմ հայտարարության 9-րդ կետը ՀՀ տարածքի որեւէ հատվածի կառավարման արտապատվիրակման մասին չէր Ստեփանակերտի Ս. Աստվածամոր մայր տաճարի ավերումը մշակութային արժեքների պաշտպանվածության խախտում է Նիկոլ, հին ցավին գումարեցիր նորը, առաջին հայրենազրկմանը գումարեցիր երկրորդը․ Աշոտյան Եթե լսումներ չկազմակերպեն անհետ կորածների հարցով, տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Գլոբալ առաջընթացն ու Հայաստանի կաղացող իներցիան. «Փաստ» Կանխատեսվում է նորմայից ցածր ջերմաստիճան Ալեն Սիմոնյանի խոստովանությունը Թուրքիայում. «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են Այս գազանային ոճրագործությունը որևէ արդարացում չունի և հատուցում է պահանջում․ հատուցումը գալու է Ամեն օր նման մի առիթ տալիս է. «Փաստ» Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ավտոմեքենան ձորն է ընկել․ կա տուժած «Ջահերով երթը» տանել չեն կարողանում մեր «խաղաղասեր հարևանները». Վարուժան Գեղամյան Սպասվում է անձրև․ օդի ջերմաստիճանը կբարձրանա Նախ՝ չկատարածի կամ հակառակը կատարածի հաշիվն է պետք տալ. «Փաստ» Տեղի կունենա բողոքի ակցիա․ «Հրապարակ» ԱԺ-ում նոր մարմին կստեղծվի, որում կընդգրկվեն իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչները. Հրապարակ Ռուսաստանի հայերի միության նախագահի թեմայի շուրջ նոր զարգացումներ կան. «Հրապարակ» Ավագանուց մինչև տեսչության ղեկավարի տեղակալ․ ՔՊ-ական վերահսկողը. «Ժողովուրդ» 1.4 մլն դրամի ծաղկամաններ, 2.4 մլն դրամի վարագույրներ պետբյուջեի հաշվին. «Ժողովուրդ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am